Category: Հայտարարություններ
Published on 08 November 2013
Print

Բարեկամներս, ես արդէն Երեւանում եմ։ 

Վաղը (արդէն այսօր) հրաւիրուած եմ ասուլիսի։ Դա ամենակարեւոր բանը չէ, բայց գործ է, որից չպէտք է հրաժարուես։ Հայաստանի ներկայ մթնոլորտում նաեւ անշնորհակալ գործ է.- նոյնիսկ կարեւոր նիւթը մասնակի է մատուցւում եւ որպէս կանոն՝ աղճատուած։ Լաւագոյն դէպքում իրազեկւում է հանրութեան 5 տոկոսը, այն էլ արհեստականօրէն տարալուծւում է լրատուական հեղեղի մէջ։ 

Մերոնք ծրագրել են պարզել քաղաքացիների վերաբերմունքը ՄՄ գաղափարին։ Մեր անունից չի արուելու, այլ չեզոք կառոյցի, որովհետեւ քաղաքացիները գիտեն ԱԻՄ-ի վերաբերմունքը ԽՍՀՄ վերականգման փորձերին ու կայսերապաշտութեանը։ Դա նրանց կխանգարի անկեղծ լինել, իսկ մեզ պէտք է իմանալ իրական պատկերը՝ վճռական գործողութիւններից առաջ։

Եւրոպայից մեկուսացուելու եւ միակողմանիօրէն ռուսական շահերից կախուած լինելու մասին ոչ թէ անպտուղ <<կոնսուլտացիաններ>> պէտք է անել, այլ արագ միասնական յայտարարի գալ՝ միաւորուել ու միասնաբար գործել։ Մանաւանդ մահացած ղեկավարներիս, զինակիցներիս ու զինուորներիս մասին կարող եմ ասել՝ նրանցից ոչ մէկը Հայաստանի անկախութեան համար իր կեանքը տալիս որեւէ ակնկալիք, եւ մանաւանդ քաղաքական հաւակնութիւն չուներ։ 

Այսօրուա քաղաքական գործիչներին կոչ եմ անում նրանց՝ մեր Հայրենիքի անկախութիւնը կերտած մարդկանց օրինակով, մոռանալ բոլոր հաւակնութիւններն ու բարդոյթները եւ ապրել ազգային ու համամարդկային արժեքներով։ Երբ հայութեան վերջին հենակէտ դարձած մեր Հայաստանը կորցնենք, մեր կայացած կամ չկայացած հաւակնութիւններից որեւէ մէկն իմաստ չի ունենայ։

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>