Category: Հայտարարություններ
Published on 01 December 2013
Print

Աստուած տայ, որ սխալ դուրս գամ, բայց սարսափելի հեռանկար եմ տեսնում այս ամենի վերջում։ Այսօրուանից կսկսեն ահամարհել Հայաստանը եւ հայերին։ «Չտո, գդէ կոգդա»-ով երջանիկ մաքսայինի կողմնակիցները «կճղեն» եւրոպական երկրներ՝ բողոքելով քաղաքական իրավիճակից։ Համընդհանուր ատելութեան արժանացող Ռուսաստանը վաղը պիտի զիջի դիրքերը (Հիւսիսային Կորեա չի, որ ապրի աշխարհից մեկուսացած) եւ հեռանայ նաեւ Հայաստանից։ Այն ժամանակ «ռուսների գործիք» հայերից հաշիւ պահանջողները ազատ կլինեն եւ «ուխտադրուժ հայերին» պաշտպանողներ էլ չեն լինի կամ... կուշանան։ Կենդանի մնացած հայերը նոր խաղալիք կունենան՝ եւս մէկ ցեղասպանութեան ճանաչում եւ՝ «այ, եթէ ռուսներին չքշէին, երջանիկ կապրէինք, թէկուզ նրանց կրնկի տակ․․․»

 
Category: Հայտարարություններ
Published on 29 November 2013
Print

Յանուն ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանրահաւաքի մասնակիցների անունից ընդունուած ուղերձը



29 նոյեմբերի 2013թ․, Երեւան-Ազատութեան հրապարակ


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ



ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ» ՄԱՍ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿՐԵՄԼՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՈՒԱԾ «ՆՊԱՏԱԿԸ» ՎՏԱՆԳՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ, ՈՏՆԱՀԱՐՈՒՄ է ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՒՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԵԶ ՎԵՐՍՏԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ՃՈՐՏԵՐ:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՅՍ ՎՏԱՆԳԸ ԿԱՆԽԵԼՈԻ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՈՉ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՐՈՒՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԻ «ՄԻՈՒԹԵԱՆԸ»: ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻ 
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀԱՒԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ 90-ԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐԴԵԳՐԱԾ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ, ՀԱՐԳԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ, 1991Թ.-Ի ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՒ ՄԵՐԺԵԼ ԵՐԵՔ ԴԻԿՏԱՏՈՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԸ։
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ԿԱՄ ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆԸ ԿԱՄ ՀԵՌԱՆԱԼ։ 
ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

 
Category: Հայտարարություններ
Published on 28 November 2013
Print

Հաշուի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրներին նուիրուած նոյ. 29-ի հանրահաւաքի վերաբերեալ աճող հետաքրքրութիւնը, պարտաւոր եմ զգում իրազեկել բոլոր կուսակցապետերին ու շահագրգիռ քաղաքացիներին, որ ՀԱՆՐԱՀԱՒԱՔԸ ծրագրուած է որպէս համազգային եւ ոչ նեղ կուսակցական խնդիրների առնչուող միջոցառում։
Մասնակիցներից ամեն ոք կարող է իրեն նախաձեռնող ու կազմակերպիչ համարել։ Այդուհանդերձ, յանուն ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ արդիւնաւէտութեան եւ ԸՆԴՀԱՆՈՒՐ կազմակերպուածութեան հանրահաւաքի հետ կապուած բոլոր առաջարկներն ու հայտերը, պէտք է ներկայացնել մինչեւ նոյ. 28-ի երեկոյ՝ ժամը 20։00-ը, զանգահարելով՝ 094 91 81 23 կամ 094 91 81 24 կամ 094 91 81 25 հեռախօսահամարներով

 
Category: Հայտարարություններ
Published on 14 November 2013
Print

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

15 նոյեմբերի 2013թ.

Մեծարգոյ պարոն Սերժ Սարգսեան,

Անկախ այն բանից, թէ ով ինչպէս է վերաբերում Ձեր նախագահութեանը, Դուք էք մեր պետութեան աշխարհով մէկ ճանաչուած առաջին դէմքը։ Ելնելով դրանից մեր պարտքն ենք համարում պաշտոնապէս Ձեզ իրազեկել, որ Մաքսային Միութեանը միանալու Ձեր անակնկալ, ամենայն հաւանականութեամբ` ճնշումներով թելադրուած որոշումը ժողովրդի միայն 23 տոկոսին է գոհացնում։ 

Այս տուեալներն ստացուած են գիտական անաչառութեամբ իրականացուած հարցումների արդիւնքում, որոնք պատրաստ ենք կրկնել իւրաքանչյիւր ազնիւ թերահաւատի հետ։ (Նկատենք, որ այդ արդիւնքներն առկայ են յօգուտ ՄՄ-ի տարուող պետականօրէն հովանաւորուող միակողմանի քարոզչութեան պայմաններում։) 

Այս իրավիճակում Հայաստանի իշխանութիւններին մնում է Հայաստանի քաղաքացիների կամքին համահունչ կտրուկ փոխել արտաքին քաղաքաւկանութեան առանցքային կողմնորոշումը եւ ետ կանգնել Մաքսային Միութեանն անդամագրուելու խնդրահարոյց նպատակից։ 

Հակառակ դէպքում, յարգելի պարոն նախագահ, ժողովրդի հիմնական մասի կարեւորագոյն իղձերին հակադրուելով Դուք ինքներդ կնպաստեք ձեր հրաժարականի հասունացմանը։ 

ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի եւ 
համախոհ քաղաքացիների անունից՝ 

Պարոյր Հայրիկեան

Յ. Գ. Պատճենները տրուելու են եւրոպական երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկեյացուցիչներին, որպէսզի նրանց մոտ թիւր կարծիք չձեւաւորուի, թէ մենք՝ հայերս, դարձել ենք անգիտակից, անարժանապատիւ եւ ստրկամիտ ժողովուրդ։
նոյնը Պ. Ա. Հ.

 
Category: Հայտարարություններ
Published on 14 November 2013
Print

Ուրբաթ օրը ժամը 17։00-ին Նախագահի նստավայրի դիմաց մեր ներկայութեամբ սատարենք նախագահի աշխատաակազմ «Ուղերձ-նախազգուշացում» փոխանցող մեր քոյրերին ու եղբայրներին ։ Հայաստանի բնակչութեան միայն 23 տոկոսն է կողմ Հայաստանի անդամակցութեանը Մաքսային Միութեանը։ Մնացեալը ուղղակի կամ անուղղակի դէմ է։

https://www.facebook.com/events/178253379046127/?ref=22

 
Category: Հայտարարություններ
Published on 14 November 2013
Print

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ
15 նոյեմբերի 2013թ.

Մեծարգոյ պարոն Սերժ Սարգսեան,
Անկախ այն բանից, թէ ով ինչպէս է վերաբերում Ձեր նախագահութեանը, Դուք եք մեր պետութեան աշխարհով մէկ ճանաչուած առաջին դէմքը։ Ելնելով դրանից մեր պարտքն ենք համարում պաշտոնապէս Ձեզ իրազեկել, որ Մաքսային Միութեանը միանալու Ձեր անակընկալ, ամենայն հաւանականութեամբ ճնշումների պայմաններում ընդունած որոշումը, այն էլ ի օգուտ ՄՄ-ի տարուող միակողմանի քարոզչութեան պայմաններում ժողովրդի միայն 23 տոկոսին է գոհացնում։ Այս տուեալներն ստացուած են գիտական անաչառութեամբ իրականացուած հարցումների արդիւնքում, որոք պատրաստ ենք կրկնել ցանկացած ազնիւ թերահաւատների հետ։

Այս պայմաննեում Հայաստանի իշխանութիւններին մնում է կամ ժողովրդի կամքին համահունչ կտրուկ փոխել արտաքին քաղաքաւկանութեան ռազմավարութիւնը, կամ ժողովրդի հիմնական մասի իղձերը չարդարացնելու պատճառով հրաժարական տալ։

ԱԻՄ ներկայացուցչական խորհդի եւ համախոհ քաղաքացիների անունից
Պարոյր Հայրիկեան

 
Category: Հայտարարություններ
Published on 11 November 2013
Print

Միացայ Վարդան Պետրոսեանի խափանման միջոցը փոխելու ուղերձին։
Լաւ է, որ այն սկսւում էր ողբերգութեան զոհերի վերաբերեալ անկեղծ ցաւակցական խօսքերով։ Իսկապէս սարսափելի բան է տեղի ունեցել․․․

Բայց Վարդանը փախնո՞ղ տեսակն է։ Նրան ճանաչում եմ աւելի քան կէս դար։ Երբեք նոյնիսկ խուսանաւելիս չեմ տեսել։
Մեր իրաւապահները որքա՞ն են սիրում անհարկի օգտագործել կալանքը որպէս խափանման միջոց։ Չեն էլ ուզում հասկանալ, որ դա նաեւ տնտեսապէս շահաւէտ չէ։ Չէ՞ որ կալանաւորի համար բանտ ու բանտապահ է պէտք, նուազագոյն պայմաններ, սնունդ եւ այլն։ Էլ չեմ խօսում հարցի իրաւական կողմի մասին։

Երւի յիշում եք, որ երբ յունուարի 31-ի մահափորձի մասնակիցների խափանման միջոցը փոխելու մասին խօսք գնաց, այն ժամանակ էլ չառարկեցի։

Ի վերջոյ ի՞նչն է իրաւապահների, նաեւ դատաւորի վախը։ Կասկածեալը կամ մեղադրեալը կփախչի՞։ Ի՞նչ է՝ արդարադատութիւնից փախածներ քի՞չ կան։ Աշխարհը կործանւու՞մ է դրանից։ Չէ՞ որ կասկածեալը իր փախուստով կհաստատի իր մեղաւորութիւնը ու կբարդացնի իր վիճակը։
Անձնական կապերս էլ կօգտագործեմ մինչեւ դատավարութիւնը ազատ արձակելու հարցում։

Եւ կրկին, Տէր, ողորմեայ վաղամեռիկ ձագուկներին․․․

 
Category: Հայտարարություններ
Published on 10 November 2013
Print

Երեկոյեան մերոնք մուտքագրեցին նախնական արդիւնքները եւ արդէն զգալի վերլուծութիւններ անելու հնարաւորութիւն կայ։ Ամենակարեւորը․ բարոյալքող սադրանքը, թէ Հայաստանի քաղաքացիների 86-87 տոկոսը երազում են ՄՄ-ին անդամակցելու մասին, փոշիացուեց։ 
Սա բաւարար չպէտք է համարել, այլ միայն սկիզբ։ Համոզուած եմ, վերջնական արդիւնքներին սպասում են շատերը։ Արդէն ասուլիսների են հրաւիրում։ 
Վաղը մերոնք լինելու են Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի բնակավայրերում եւ Երեւանի որոշ հատուածներում։ Անսպասելի շատ են ՈՉ ՄԷԿԻՆ ՉՄԻԱՆԱԼՈՒ կողմնաւկիցները ( 24.50֊֊֊֊%) եւ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՈՂՆԵՐԸ(23,90%)։ Ի օգուտ ՄՄ-ի այս օրերին իրականացուող միակողմանի ու անբարոյ քարոչութեան, իշխանութիւններից ու օլիգարխներից վախի պայմաններում այս քաղաքացիների «չկողմնորոշուելն» արդէն ՄՄ-ն վճռականօրէն մերժելու է հաւասարազոր։ 
ՄՄ-ի օգտին տրամադրուածները 4-րդ տեղում են՝ 23.90 ֊%։ Առաջին հորիզոնականում ԵՄ-ին միանալու կողմնակիցներն են` 30. 28 %։ 
Հրապարակաւ յայտարարել եմ՝ ով կկասկածի այս արդիւնքներին, թող գայ եւ մասնակցի հրապարակաւ իրականացուող աշխատանքներին։ 

 
Category: Հայտարարություններ
Published on 08 November 2013
Print

Բարեկամներս, ես արդէն Երեւանում եմ։ 

Վաղը (արդէն այսօր) հրաւիրուած եմ ասուլիսի։ Դա ամենակարեւոր բանը չէ, բայց գործ է, որից չպէտք է հրաժարուես։ Հայաստանի ներկայ մթնոլորտում նաեւ անշնորհակալ գործ է.- նոյնիսկ կարեւոր նիւթը մասնակի է մատուցւում եւ որպէս կանոն՝ աղճատուած։ Լաւագոյն դէպքում իրազեկւում է հանրութեան 5 տոկոսը, այն էլ արհեստականօրէն տարալուծւում է լրատուական հեղեղի մէջ։ 

Մերոնք ծրագրել են պարզել քաղաքացիների վերաբերմունքը ՄՄ գաղափարին։ Մեր անունից չի արուելու, այլ չեզոք կառոյցի, որովհետեւ քաղաքացիները գիտեն ԱԻՄ-ի վերաբերմունքը ԽՍՀՄ վերականգման փորձերին ու կայսերապաշտութեանը։ Դա նրանց կխանգարի անկեղծ լինել, իսկ մեզ պէտք է իմանալ իրական պատկերը՝ վճռական գործողութիւններից առաջ։

Եւրոպայից մեկուսացուելու եւ միակողմանիօրէն ռուսական շահերից կախուած լինելու մասին ոչ թէ անպտուղ <<կոնսուլտացիաններ>> պէտք է անել, այլ արագ միասնական յայտարարի գալ՝ միաւորուել ու միասնաբար գործել։ Մանաւանդ մահացած ղեկավարներիս, զինակիցներիս ու զինուորներիս մասին կարող եմ ասել՝ նրանցից ոչ մէկը Հայաստանի անկախութեան համար իր կեանքը տալիս որեւէ ակնկալիք, եւ մանաւանդ քաղաքական հաւակնութիւն չուներ։ 

Այսօրուա քաղաքական գործիչներին կոչ եմ անում նրանց՝ մեր Հայրենիքի անկախութիւնը կերտած մարդկանց օրինակով, մոռանալ բոլոր հաւակնութիւններն ու բարդոյթները եւ ապրել ազգային ու համամարդկային արժեքներով։ Երբ հայութեան վերջին հենակէտ դարձած մեր Հայաստանը կորցնենք, մեր կայացած կամ չկայացած հաւակնութիւններից որեւէ մէկն իմաստ չի ունենայ։

 
Category: Հայտարարություններ
Published on 30 October 2013
Print

Այսօր՝ յոկտեմբերի 30-ը ԽՍՀՄ քաղկանալանաւորի օրն է։ Հայաստանում եղած ժամանակ ես մամուլի ասուլիս էի ունենում եւ հանրութեանը ներկայացնում էի օրն ու նրա հետ կապուած հարցերը։ Այս տարի այնպէս ստացուեց, որ Եւրոպայում եմ։ Այսօր եղայ բժիշկների մոտ, բայց սա, ի վերջոյ, մանրուք է։ Բոլորս շատ աւելի կարեւոր խնդիր ունենք։ Երբ երկու ամիս առաջ ներկան համեմատում էի 1915-ի նախաապրիլեան ժամանակների հետ, զգում էի, որ չեմ ընկալւում։ 

Այսօր կարդացի Լ. Տէր-Պետրոսեանի գրածը։ Կարդացի. այսօր պիտի ամեն բան մի կողմ դնենք։ Քննարկումների ժամանակ էլ չենք ունենալու։ Ումից հայրենասիրութիւն ու պատասխանատւութեան զգացում ենք ակնկալում, մանաւանդ գործողութիւններ, այլ արժեքային համակարգում են, այլ աշխարհում։ Մենք չպէտք է յայտարարենք ու մի կողմ քաշուենք։ Մենք պիտի սրնթաց գործենք եւ գործերով՝ մեր գործուն ներկայութեամբ հարկադրենք անել սպասուող քայլերը։ Հասունացնելու ժամանակ էլ չունենք։ 

Պէտք է պատկերացնել, որ նոր նախագահական ընտրութիւններն էլ չեն օգնի։ Այն ինչ պիտի արուի, պիտի արուի մինչեւ նոյեմբերի վերջ։ Եւ հրաժարաական տալուց առաջ չպիտի կրկնուի 98-ի հրաժարականի բացթողումը։ (շարունակելի)

 
Category: Հայտարարություններ
Published on 28 October 2013
Print

Ասում են՝ շուն մի հաչեցրու... Բայց ինչու՞ չհաչի։ Որ չհաչի, մռնչալու՞ է, թէ՞ երգելու է։ Թող բնութեան ամեն արարած անի իր անելիքը։ Մենք էլ տեսնենք, ճանաչենք աշխարհը։ 
Հիմա գրագէտ խաղացող խեղճ <<մուժիկ>>-ների մասին։ Մարդն ազատ ու երջանիկ ապրելու իրաւունք ունի եւ ըստ այդմ կարող է ցանկացած միջոցներ ու ուղիներ ընտրել։ Հերոսը տարբեր է. նա անձնականը ենթակայեցնող է, նա միայն մի՝ իր, կեանքով չի ապրում, նա հաւերժի հետ է։ Եւ եթէ մենք դրական օրինակ չենք ստանում, կամ պիտի խօսենք այդ կերպարի կեանքի ինչ-որ դրական յատուածի մասին միայն կամ լռենք։ Ձախողումների փառաբանումով նոր ձախողումների ճանապարհ ենք բացում։
Մի նոր <<լակմուսի թուղթ>> էլ է բացայայտուել. ով ասում է, թէ ես Անդրանիկի հետ միաժամանակ Նժդեհի անունն եմ տուել, մատնում է ինքն իրեն։ Ոչ թէ այն պատճառով, որ Նժդէհը անցեալ դարասկզբին մինչեւ վերջ կռուեց բոլշեւիզմի դէմ, այլ այն պարզ պատճառով, որ ես այդ մասում իր անունը ընդհանրապէս չեմ տուել...

 

Page 4 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>