Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Հրապարակումներ
Published on 09 December 2013
Print

Հարցազրույց «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիայի մասնակից՝ պոետ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ

-Պարոն Զորիկյան, դուք Ձեր դստեր հետ մասնակցեցիք «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիային, անգամ Ձեզ բերման էին ենթարկել, մինչդեռ բազմաթիվ արվեստագետներ այս օրերին իրականությունը գունազարդելու եւ իշխանություններին դիֆերամբներ ձոնելու գործին են լծված՝ կոչում, նյութական արժեքներ «կորզելու» ակնկալիքով…

- Ես իսկապես մասնակցեցի «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիային: Այդ ակցիան ես կանվանեի «Հանուն Անկախ Հայաստանի», որովհետեւ իրոք մտահոգված եմ Հայաստանի անկախության վերջնական կորստի հարցով: Հայաստանի Հանրապետության առաջադեմ երիտասարդությունը դեկտեմբերի 2-ին ոտքի կանգնեց հենց հանուն Անկախ Հայաստանի եւ ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց անկախ Հայաստանի համար մարտնչողներին: Բերման ենթարկվածների քանակն աննախադեպ էր: Բացատրեք, հասկանամ, ինչո՞ւ պիտի ՀՀ ոստիկանությունը ձերբակալի Հայաստանի անկախության համար պայքարող քաղաքացիներին: Իհարկե կասեն, որ ոստիկանությունը հրաման է կատարել, համաձայն եմ` ոստիկանությունը ենթակա կառույց է, այդ դեպքում բացատրեք, թե ինչու պիտի նման հրաման իջեցվեր (թեկուզ բանավոր): Ինքս կպատասխանեմ` ՀՀ նախագահը վաղուց հրաժարական է տվել, ուղղակի դրա մասին առայժմ չի բարձրաձայնում, կասեմ ավելին, ՀՀ նախագահը ոչ միայն հրաժարական է տվել, այլեւ բացահայտ պաշտպանում է օտար պետության շահերը: Մենք՝ հայերս, այս երեւույթը դավաճանություն ենք համարում, ազգային, պետական դավաճանություն: Գիտեմ, որ ոմանք կասեն՝ իբր դա քաղաքականություն է, լիովին համաձայն եմ` իհարկե դա օտար պետության քաղաքականությունն է, մի պետության, որը ձգտում է Հայաստանը գաղութացնել, եւ ՀՀ նախագահը ջանք չի խնայում այս ծրագիրն իրականացնելու հարցում: Այս ամենի հետեւանքով մենք տարիներ շարունակ կորցրել ենք մեր տնտեսական անկախությունը, հարցը հասել է արդեն քաղաքական անկախությանը եւ այս ամենի միակ մեղավորը եղել է եւ է իշխանությունը` ՀՀ նախագահի ղեկավարությամբ: Հիմա մտավորականության մասին: Մտավորականությունը, լինելով հասարակության ամենազգայուն հատվածը, այս ամենի մասին միշտ էլ բարձրաձայնել է: Տարիներ առաջ նույն հարցն էին առաջ քաշում Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը եւ շատ ուրիշներ, մարդիկ, ովքեր հասկանում էին, որ Հայաստանը իշխանությունների ստրկամիտ կեցվածքի հետեւանքով աստիճանաբար գլորվում է գաղութացման անդունդը: Իսկ իշխանությանը կպատասխանեմ Համո Սահյանի խոսքով՝ «Եվ արժեր արդյոք, որ աշխարհ գայիր մի տուն, մի գլուխ պահելու համար»: Ամոթ է, ամոթ:

- Ձեր կարծիքով՝ «Ընդդեմ Մաքսային միության եւ ընդդեմ Պուտինի» ակցիան կարելի՞ է կայացած համարել, արդյո՞ք մարդկանց ձայնը տեղ հասավ:

- Ակցիայի կայացման լավագույն ապացույցը բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների աննախադեպ քանակն էր: Մենք մեր ձայնը տեղ հասցրինք, բայց հասավ, թե չէ, ասել է թե՝ իշխանության գլուխը մտավ, թե չէ` ես չեմ կարող ասել:

- Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդության դերը նման հուզումների ժամանակ: Ձեր դստե՞ր որոշումն էր Ձեզ հետ ակցիայի մասնակցելը:

- Ճիշտ հակառակը` իմ որոշումն էր դստերս հետ ակցիային մասնակցելը: Հարցեր կան, որ բոլորին պիտի հուզեն` մեծից փոքր: Իսկ երիտասարդությունը մեր միակ հույսն է, մեր միակ հավատը, մեր ապագան եւ նա լավ գիտակցում է իր ով լինելը: Իզուր չէր ակցիայի հիմնական ուղերձներից մեկի՝ «Մենք ենք տերը մեր Երկրի» վանկարկումը:

- Ձեր՝ ակտիվ քաղաքացի լինելու պատճառով, արդյոք, դռներ չե՞ն փակվում ձեր առաջ:

- Բաց դուռը` ծուղակ է: Նման դռնով անցնելը նշանակում է թակարդն ընկնել: Իսկ ընդհանուր առմամբ՝ դռները ոչ թե ուղղակի փակվում են, այլ կողպվում, բայց ես այս երեւույթի հանդեպ վաղուց իմունիտետ եմ ձեռք բերել ու չեմ պատրաստվում լռել: Նույնը խորհուրդ կտամ մեր երիտասարդներին եւ այն կհնչեցնեմ Պարույր Սեւակի խոսքով` «Ազնիվ եղիր ամեն ինչում, ով է կյանքում սովից մեռել, ճշտի համար աքսոր չկա, ստի հանդեպ ինչու լռել»:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նույն Ռուսաստանում ռուս գրողը, երաժիշտը, դերասանը, մարզիկը, բառի լավագույն իմաստով՝ մտավորականության էլիտան, ավելի ազատ են իրենց կարծիքների արտահայտման առումով, քան Հայաստանում: Վերցնենք ամենաթարմ օրինակը՝ ռուս գրողների նամակը ուկրաինացի գրողներին: Ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի ապագան, արդյո՞ք լավատես եք:

- Ուր էին այդ նույն ռուս մտավորականները, երբ Սումգայիթում հայերին բառիս բուն իմաստով մորթում էին: Բայց նույն ռուսն իր բնույթով բռնապետ լինելով հանդերձ՝ կարողացավ մտավորականության նոր, ազնիվ, ազատամիտ սերունդ դաստիարակել, իսկ մեր իշխանությունը բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով եղածն է մերժում, ոչնչացնում, սպանում: Ազատությունը միշտ էլ սկուտեղի վրա դրած է, վերցնողը վերցնում է, չվերցնողը ուղղակի մոտ էլ չի գնում, բայց ամեաահավորն այն է, որ կան նաեւ այնպիսիք, ովքեր մոտենում են, վերցնում, գցում գետնին ու տրորում` վերջիններս հենց մեր իշխանականներն են, իսկ Երկրի ապագայի մասին էլ կասեմ Ավետիք Իսահակյանի խոսքով` «Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի, անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի»:

Հարցազրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Աղբիւր՝ Aravot.am

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>