Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Գրադարան
Published on 09 December 2012
Print

 

Մաս երրորդ

ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակում շատ մարդ կար, հատկապես շրջաններից։ Նրանց մի մասը թույլտվություն ստացավգիշերելու գրասենյակում, իսկ տուն գնացողներից շատերը այդպես էլտուն չհասան։ Կեսգիշերին հեռուստատեսությամբ ցույց տվեցին բռնությունների ենթարկված Ազգային ժողովի խոսնակին և փոխխոսնակին։ Չնայած նրանց հետ մտերիմ չեմ եղել, բայց առաջին ցանկությունս անմիջապես նրանց հիվանդանոցում այցելելն էր ու կարեկցանքի խոսքեր ասելը։ Երկուսն էլ ծանր վիճակում էին։ Այդ ամենը ոչ միայն մարդկայնորեն խիստ տհաճ էր, այլև վտանգավոր որպես ավանդույթ։ Տարիներ առաջ «Ղարաբաղ» կոմիտեի գործիչները նախորդ խոսնակին Ոսկանյանին էին ծեծել։ Հիմա նույն «Ղարաբաղ» կոմիտեի մի կեսը մյուս կեսին էր ծեծում։ Սա՞ պիտի լիներ մեր ձեռքբերումը։

Քնելուց առաջ, վերլուծելով ողջ կատարվածը, ես հասկացա, որ այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ Վ. Մանուկյանը խախտեց մեր հա՛մաձայնագիրը և, որ առավել անընդունելի էր ինձ համար, օգտվելով պահից զրկեց ինձ իր դաշնակցին, խոսքի իրավունքից։ Այդպես ինձ հետ ՊԱԿ-ն էր վարվել միայն։ Ակամա կրկին հիշեցի վերջին չեկիստապետ Կրյուչկովի տված հանձնարարականը այն ժամանակ վարչապետ Վազգեն Մանուկյանին.

«Զգուշացեք, որ Հայրիկյանը կամ Դաշնակցությունը չգան իշխանության»։

Որոշեցի առավոտյան մամուլի ասուլիս հրավիրել և, եթե Վ. Մանուկյանը հրապարակավ ներողություն չխնդրի իր կատարածի համար, հայտարարել, որ նա խախտել է մեր համաձայնագիրը և դրանով քանդել դաշինքը։ Երկու շաբաթ անց, երբ ես անդրադարձա այս հարցին, նա և Լ. Աղալովյանը խնդրեցին կատարվածում չարակամություն չտեսնել և կատարվածը թյուրիմացություն համարել։ Բայց առաջին օրերին վրդովմունքս սահման չուներ։

Առավոտյան ժամը 3-ին իմացա, որ տուն չէր հասել ԱԻՄ-ի Խորհրդարանի խոսնակ Մրամ Հարությունյանը։ Հետո տեղեկացա, որ գրոհ է ձեռնարկվել ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակի վրա։ Վերցնելով իմ տրամադրության տակ եղած ու գրանցված զենքը, շենքերի բակերով հասա գրասենյակ։ Հասկացա, որ մոտենալն անիմաստ է։ Անհանգստանում էի. որ կարող են կոպիտ լինել կնոջս Աուսաննայի նկատմամբ։ Երբ ես դուրս էի գալիս տնից, նա, անհանգստանալով ինձ համար, ուզում էր գալինձ հետ։ Թույլչտվեցի։ Դա միայն ավելորդ բարդություն կարող էր ստեղծել։ Տնից ոչ հեռուքողարկված, հետևում էի անցուդարձին։ Միքանի ավտոմեքենաներով զինված մարդիկ եկան։ Ձայն տվեցին Աուսաննային, բայց իրենց բարեկիրթ էին պահում։ Նույնիսկ բնակարան չմտան։ Հետո Աուսաննայից իմացա, որ մեկը մտելէ բնակարան և ստուգել, ես այնտեղ եմ, թե ոչ։ Եվ իմ, և թերևս այդ անմեղ զինվորականների բախտը բերեց, որ իրենց չափերի մեջ պահեցին, որովհետև մազից էր կախված իմ մարդասպան և իրենց զոհ դառնալը կամ բացառված չէ նաև հակառակը։ Մեկ ինքնաշարժ թողնելով տան մուտքի մոտ, նրանք հեռացան։ Գնացի նաև ես։ Պետք էր ապահովաբար թաքնվել գոնե մինչև մամուլի ասուլիսը։ Գիշերվա ընթացքում ստիպված եղա թաքստոցս երկու անգամ փոխել։ Վաղ առավոտյան երկու ժամ քնելուց հետո սկսեցի ծանոթանալ իրավիճակին։

Չնայած առկա վտանգին զանգահարեցի գրասենյակ։ Քարտուղարներից մեկը Աոֆան, հասցրեց ինձ զգուշացնել, որ իրենց արգելում են մոտենալ հեռախոսներին և մամուլի ասուլիսի մասին խոսել հնարավոր չէ։ Հետո մոտեցավ Ա. Կարապետյանը և լրացրեց, որ գրասենյակ եկած մարդկանց ահավոր ծեծի են ենթարկել և ձերբակալել։ Ակնհայտ էր, որ այդ պայմաններում ամենախոհեմքայլը թաքնվելն էր, բայց և հասկանում էի, որ անցնել ընդհատակ նշանակում էր մեր ժողովրդի պատմությունը տաս տարով ետ տանել։

Հեռուստատեսությամբ սկսեցին ցուցադրել Աժ-ի արտահերթ նիստը։ Հան-րապետության դատախազը Աժ-ից թույլտվություն էր խնդրում մի շարք պատ-գամավորների նկատմամբքրեական գործ հարուցելու համար։ Ես էլ էի այդ պառլամենտականների թվում։ Աստված Ձեզ հետ մտածում էի, Ձեր ներկայացմանը ես չեմ մասնակցի։ Հեռուստացույցով երևաց, որ դահլիճ մտցրեցին Սեյրան Ավագյանին և Ռ.Հակոբյանին։ Իրարանցում սկսվեց։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ կատաղած գազանների ոհմակի նման մի խումբ պատգամավորներ նետվեցին իրենց երեկվա գործընկերների վրա։ Ավելի շուտ ենթագիտակցությամբ, քան բանականությամբ, ես զգացի, որ Աժ չգնալ չեմ կարող, որ պետք է մի բան անել օգնելու բռնադատվող ընկերներիս, փրկելու մեր նկարագիրն ու գործը։

Տնից դուրս գալը շատ վտանգավոր էր, բայց բակերի միջով մի կերպ հասա Աայաթ-Նովա պողոտա։ Փողոցի երկու ծայրերում և խաչմերուկներում զրահամեքենաներ էին և զինվորներ։ Երթևեկություն գրեթե չկար։ Առաջինը մի սպիտակ «նիվա» կանգնեց։ Ոստիկանության աշխատակիցներ էին։ Մի պահ խանդավառվեցին ինձ տեսնելով, բայց, հավանաբար, մտածելով, որ փորձանքից հեռու պետք է մնալ, ինձ ասացին կներեք, մենք տեղ ենք գնում։ Հաջորդը, կարծում եմ, փոստային «ուազ» էր։ Վարորդը հաճույքով վերցրեց ինձ։ ճանապարհին մեզ կանգնեցրած ոստիկանների առաջին խմբին ասացի. «Ձեր ստացած հրամանը փոխվել է։ Հիմա ինձ Աժ-ում սպասում են»։ Ես չգիտեի, նրանք հրաման ստացել են, թե ոչ, բայց լսելովնրանց զարմացական «Հես ա Հայրիկյանը » հասկացա, որ շատ դժվար է լինելու հասնել Աժ։ Բաղրամյան և Մոսկովյան փողոցների հատույթում ուժեղացված պահակախումբ էր կանգնած։ Այդ ջոկատի հրամանատարը ձեռքի կւսպի միջոցով ինչ-որ մեկի հետ խորհրդակցեց և հետո մեզ թույլ տվեց ընթանալ դեպի Ազգային ժողովի շենք։ Նկատեցի, որ ինքը նույնպես նստեց մի սպիտակ «նիվա» և սկսեց ընթանալ իմ մեքենայի կողքից։

ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, կանգնեցնելով մեր ինքնաշարժը, ես մոտեցա դեսպանատան փակ դարպասներին։ Մինչ աշխատակիցները ուզում էին պարզել ինձ կարելի է թույլ տալ ներս մտնել, թե ոչ, ես նրանց ասացի տեղեկացրեք դեսպանին, որ ես հիմա գնում եմ Աժ։ Դա Աժ նիստերի դահլիճ հասնելու իմ միակ երաշխիքն էր։ Դրա համար էլ անում էի ցուցադրաբար։ ԱՄՆ-ի դեսպան Պիթեր Թոմսենը հետագայում ինձ ասաց, որ ինքն անմիջապես լուրը ստացել է և հեռուստատեսությամբ հետևելով տեսել, որ ես մտա Աժ-ի նիստերի դահլիճ։

Ես կատարեցի իմ պարտքն աիմականների հանդեպ։ Տեղի ունեցածը, իսկապես, անակնկալ էր աիմականների համար, և նրանց պետք էր ասել ճշմարտությունը։ Միաժամանակ, թեև ինձ համար շատ տհաճ ու ծանր գնով, կարծում եմ կարողացա նվազեցնել չարի մթնոլորտը Հայաստանում։

Այդ օրվա իմ զգացածն այնքան խոր հետք է թողել իմ սրտում, որ արդեն 6 ամիս է չեմ կարողանում ինձ անգամ պատկերացնել այդ Աժ-ի կազմում։ Առաջին պահին, երբ ես մոտեցա խոսափողին հարց տալու համար, անակնկալ հարված ստացա դեմքիս։ Այնուհետև մի խումբ «պատգամավորներ» հարձակվեցին ինձ վրա։ Մեկ այլ խումբ էլ ոտքի կանգնեց ինձ պաշւոպանելու համար։

Աժ-ի խոսնակ Բաբկեն Արարքցյանը պարզունակ հրահրիչի դեր էր կատարում։ Հետո համոզվեցի, որ դա իմ տպավորությունը չէր միայն։ Երկու տարբեր իրարից անկախ աղբյուրներից տեղեկացա, որ Բ. Արարքցյանը կոչ է արել «պահել իր թասիբը» և այդ բանն արվում էր մի ամբողջ ժողովրդի արժանապատվության ու բարոյական նկարագրի հաշվին։ Եթե նախորդ օրվա կատարվածը անթույլատրելի ու դատապարտելի էր, ապա որքան անթույլատրելի էր Աժ-ը հաշվեհարդարի ասպարեզ դարձնելու պառլամենտի խոսնակի արարքը։ Նա կոչ էր անում դահլիճին խանգարել ինձ, թույլչտալ խոսել։ Հիստերիկ ոգևորությամբ պնդում էր, որ Աժ-ի վրա գրոհի, իրեն տեռորի ենթարկելու երկրորդ կազմակերպիչը ես եմ։ (Սեպտեմբերի 25-ին կենտրոնական գրասենյակում հերթապահող Արկադի Վարդանյանից հետագայում ես տեղեկացա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ԻՐ հետ հեռախոսով խոսող Վազգեն Մանուկյանը, Արկադիի համար անհասկանւսլիորեն, դիմելով, ըստ երևույթին, իր կողքին կանգնած մարդկանց, մի քանի անգամ կրկնել է մի խանգարեք, ես Պարույրի հետ եմ խոսում։ Այդ պահին Վ, Մանուկյանի հետ կապի մեջ է մտել Բաբկեն Արարքցյանը, որին նա ասել է. «Ախր, Բաբիկ շատ եք խորացել..., հիմա ես Պարույրի հետ եմ խոսում. >: Արկադիի տպա-վորությամբ, այդ պահին Վ. Մանուկյանի հետ Բ. Արարքցյանը խոսել է Աժի տարածք ժողովրդի ներս մտնելու մասին։ Հավանաբար այս հանգամանքով էր պայմանավորված Աժ-ում Բ. Արարքցյանի պահվածքը իմ նկատմամբ։) Արժանապատվությունից զուրկ մարդու կեցվածքով լուտանքներ ու վիրավորական արտահայտություններ էր շաղ տալիս իմ հասցեին։ Երբ ես իմ ելույթից հետո վերադառնում էի տեղս, դարձյալ բռնության դրսևորումներ եղան։ Մարդիկ, որ երեկ պատկառանքով ու անսքող ակնածանքով էին վերաբերվում ինձ, այսօր վերածվել էին շնագայլերի։ Բայց քիչ չէին մարդկային նկարագիրը պահպանած պատգամավորները նաև ՀՀՇ-ից հատկապես նախորդ պառլամենտի անդամներից։ Անհատական շեշտադրման տպավորություն անգամ չեմ ուզում թողնել, այդ է պատճառը, որ չեմ նշում ոչ սանձարձակների և ոչ էլ սանձահարողների անունները։

Երբ ես հասա Ազգային ժողով, Ռ. Հակոբյանը և Ս. Ավագյանը դահլիճում չէին։ Հետագայում Ռուբենը ինձ պատմեց, որ իրենք, տեսնելով իրենց նկատմամբ ստեղծված սադրիչ մթնոլորտը, որոշել են դուրս գալ դահլիճից։ Փաստորեն ստիպված էին եղել։ Դահլիճից դուրս գալուն պես իրենց կալանավորել էին։ Այժմ ինձ էին փորձում ստիպել հեռանալ նիստերի դահլիճից։ «Խորհուրդ» էին տալիս. «Գոնե հիմա դուրս արի, գնա»։ Ինձ վրա առաջին հարձակումից հետո կոմունիստները, որ նստում էին իմ առջևի շարքում, դուրս եկան դահլիճից։ Ես զգում էի (հասկանալու համար շատ քիչ էր ժամանակս), որ չի կարելի հեռանալ դահլիճից, որ պետք է կոտրել ատելության մթնոլորտը, օգնել նաև այդ ողորմելիներին՝ վերադառնալու իրենց մարդկային նկարագրին։ Նրանց «հուզողը» ոչ թե ես էի, այլ ելույթով հանդես գալու իմ պատրաստակամությունը։ Ակնհայտ էր, որ անցանկալի էր իմ խոսքը, որովհետև տեղական և միջազգային հանրությանը մենք պետք է ներկայացվեինք որպես ֆաշիստներ, որոնք բռնարարքների կողմնակից են, իսկ իմ խոսքը հերքում էր այդ վարկածը և անհնարին դարձնում Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և անկաշկանդ ժողովրդի ճակատագիրն ու ունեցվածքը տնօրինելու «բաղձալի» ծրագիրը։ Առանց անհրաժեշտության Երևանի փողոցներում տեղակայված տանկերն ու զրահամեքենաներն արդեն ստեղծել էին արտակարգ իրավիճակի մթնոլորտ։ Մնում էր այն վավերացնել համապատասխան բարոյաքաղաքական հիմնավորմամբ։ Կարծում եմ ինձ հաջողվեց օգնել մեր ժողովրդին խուսափելու բացահայտ բռնապետությունից և իշխանություններին զերծ մնալու այդ անխոհեմ քայլից։

Կար ևս մի հանգամանք։ Պետք էր հենց նախնական փուլում ջախջախել Դաշինքի ղեկավարներին ներկայացվող պետական հեղաշրջման անհեթեթ մեղադրանքը։ Մի քանի օրից նույն բանն ասելը կարող էր անիմաստ լինել, ու ես, չվախենալով կիսագրագետ ասեկոսեներից, մատուցեցի ամենքին հայտնի այն ճշմարտությունը, որ Վ. Մանուկյանը Ազատության հրապարակում ազդարարել էր տասնյակ-հազարավոր մարդկանց առաջ ինքն անձամբ է որոշում կայացրել։ Չկա խմբակայինը, հետևաբար, չեն կարող լինել ներկայացված մեղադրանքները։

Կատարեցի պարտքս նաև մեզ հավատացողների առջև։ Աիմականից պահանջվող սկզբունքայնությամբ և հետևողականությամբ դատապարտեցի բռնարարքները և Հայաստանի համար օրինաչափություն դարձող պառլամենտի խոսնակի գլուխ ջարդելու սովորույթը։

Ախալ հայտարարելով Վ. Մանուկյանի դրսևորումը սեպտեմբերի 25-ին, ես չբացառեցի, որ պատմության առաջ թերևս ինքը ճիշտ դուրս գա։

Ինձ պես ինքնուրույն դահլիճ եկած Շավարշ Քոչարյանին թույլ չտվեցին նույնիսկ երկու նախադասություն ասել և նա ելույթի փոխարեն ստիպված եղավ հայտարարել, որ հիմա երևում է, թե իրականում ովքեր են բռնությունների դիմողները։ Դրանք եղան Շավարշի վերջին խոսքերը։ Ավելի ամոթալի բան դժվար է պատկերացնել, հենց կենտրոնական ամբիոնի մոտ նրան սկսեցին ծեծել և հետո զինվորների ուղեկցությամբ դուրս տարան դահլիճից։ Երբ օրեր անց հանդիպեցի Շավարշին, տեսա, որ նրա առջևի երկու ատամները չկան։ Դա սեպտեմբերի 26-ի հետևանքն էր։

Այդօրվաիմ երրորդ ելույթից հետո ի պաշտպանություն Ն. Զեյնալվանդյանի, դահլիճում ատելության մթնոլորտը կտրուկ նվազել էր։ Իմ տեղը վերադառնալիս միտումնավոր կրկին անցա այն ստահակի մոտով, որն անակնկալ ոտքով հարվածել էր ոտքիս։ Այս անգամ նա իրեն կարգին պահեց։

Վերջին շրջանում դա իմ ամենածանր օրն էր։ Ծանր հատկապես այն պատճառով, որ տեսնում էի, թե որքան կարող է ստորանալ հայ մարդը, (իհարկե, խոսքս չի վերաբերում Վիգեն Խաչատրյանի նմաններին, դա նրանց կացութաձևն է կոմունիստների ժամանակներից)։ Այդօրը ծանր էր անձնական տեսակետից նաև այն պատճառով, որ թեկուզ մի քանի վայրկյան կասկածեցի իմ սկզբունքների ճշմարտացիությանը ու մի պահ գայթակղությամբ նայեցի կողքիս կանգնած ավտոմատավորի զենքին... Ես հասկանում էի, որ դա իմ թուլության պահն էր և, մեր Տիրոջ խոսքը հիշելով, կարողացա արագ ձերբազատվելչարության մթնոլորտի պարտագրած գայթակղությունից։

Նիստն ավարտվեց։ Կարծում էի, որ կալանավորվելու եմ։ Գիտեի, որ երկար պահել չեն կարող։ Բայց էականը դա չէր, այլ այն, որ ազատազրկման էր դատապարտվել մի ողջ ժողովուրդ։ Դեռ դահլիճում մի հեռուստալրագրող հարցազրույց խնդրեց Ափյուռքի համար։ Համաձւտնեցի։ Միասին դուրս եկանք միջանցք։ Տեսախցիկով միացավ նաև մեկ այլ լրագրող։ Երեկոյան հեռուստատեսությամբ եթեր սփռվեց մի «Հատուկ թողարկում», որ, ինձ համար անակնկալ, ամբողջությամբ քաղված էր այդ հարցազրույցից։ Հեռուստալրագրողներից անմիջապես հետո ինձ մոտեցան մի գնդապետ և, կարծեմ գեներալՌոմիկը։ Ասացին, որ որոշում է ընդունված ինձ կալանքի չվերցնել, բայց ինձ «խնդրում էին» չբացակայել բնակարանից և մշտապես «մատչելի լինել» իրավապահ մարմիններին։

Երկու օրից ինձ հրավիրեցին դատախազություն գործովքննության, իսկ հաջորդ օրը Ազգային Անվտանգության նախարարի հետ հանդիպման։ Հանդիպումը մեղադրյալի և մեղադրողի հանդիպում չէր, այլ զրույց։ Հաջորդ հանդիպման ժամանակ իմ ձեռքի տակ եղած տեսաժապավենների և այլ նյութերի միջոցով ես փորձում էի ապացուցել բազմաթիվ մարդկանց անմեղությունն ու կանխելնրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը։

Եվս մի հադիպման ժամանակ Աերժ Աարգսյանին ներկայացրի, թե որքան բացասաբար է անդրադառնալու ընդհանրապես Հայաստանի վարկի վրա ընտրություններից հետո տանկերի, զրահամեքենաների առկայությունը Երևանի փողոցներում։ Դրական արդյունքը իրեն սպասել չստիպեց։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է։

ԱԻՄ-ի բազմաթիվ պատասխանատուներ 15-օրյա կալանքով բանտերում Էին։ Գրասենյակը ավերված Էր ու փակ։ Ականատեսներից լուրեր Էինք ստացել, որ կտտանքների Էին ենթարկել ԱԻՄ-ի խորհրդարանի խոսնակ Արամ Հարու-թյունյանին, ատյանական Արթուր Բւսղդասարյանին, ԿԳ աշխատակիցներ Ալբերտ Պետրոսյանին, Գագիկ Առաքելյանին, մարզերից ժամանած ԱԻՄ-ի պատասխանատուներին։ Հայաստանն ապրում Էր քաղաքականապես հեղձուցիչ մթնոլորտում։

Երրորդ, թե չորրորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԻՄ-ի ներկայացուցիչ Նորայր Խանզադյանի հետ մեր տան շրջակայքում քայլելիս տեսնում Էի մեզ նայող վախվորած ու զարմացած դեմքեր, իսկ մի կին փարվելով ինձ ասաց.«Վայ, Էս ինչ լավ Է, որ Դուք դրսում եք»։ Հազիվ Էի հասցրել մտածել, որ նա ո՛ւրախ Է ինձ համար, ավելացրեց. «Եթե Դուք փրկվեք, մենք Էլ կփրկվենք»։

Երկու-երեք շաբաթ անց Ազգային Համաձայնություն միավորման առաջին հանդիպումներից մեկի ժամանակ ես բոլոր ղեկավարների ներկայությամբ Վազգենին հարցրի սեպտեմբերի 25-ի իր պահվածքի և ելույթս խափանելու մասին։ Կատարվածը խնդրեցին համարել թյուրիմացություն։ Մենք չսրեցինք՝ խորհելով, որ դեռ ամեն ինչ կորածչէ։ Իսկ նույն օրերին հրավիրած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ այն հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս Վւսզգեն Մանուկյանը իմ սեպտեմբերի 26-ի ելույթներին, նա պատասխանեց. «Հայրիկյանն ասում էր այն, ինչ ես հայտարարել էի հարյուր-հազար մարդու առաջ։ Նա ճշմարտությունն էր ասում, իսկ ինձ համար դա է ամենակարևորը»։

Լսելով Վազգեն Մանուկյանի այս պատասխանը, ես մի պահ մտածեցի, որ նրան, իր բոլոր թերացումներով հանդերձ, հավատալն ու միասնական թեկնածու առաջադրելն այնքան էլ մեծ սխալչէր. հանդարտ պայմաններում նա ի վիճակի էր ճշմարտությունը ամեն ինչից բարձր դասել*։

* Գիրքը հանձնված էր տպագրության, երբ տեղի ունեցավ Ազգային ինքնորոշում միավորման XVII Համագումարը, որ, բնական է, չէր կարող անտարբեր մնալ 1996թ.֊ի սեպտեմբերի և հետագա իրադարձությունների նկատմամբ։ Համագումարը հայտարարեց, որ ԱԻՄ-ը հանուն ժողովրդավարության և օրենքի իշխանության շարունակելու է համագործակցել ԱՀՄ (Դաշինքի) կուսակցությունների հետ, սակայն Վազգեն Մանուկյանին այլևս միասնական թեկնածու չի համարում (196 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահքվեարկությամբ)։

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>