Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Գրադարան
Published on 09 December 2012
Print

Մեսրոպեան նուղղագրութիիւնը վերականգնելու առաջին քայլերը

Կոմունիստ կայսրութիւնը Հայաստանի հայութեանը պարտադրած 1922 թ. ուղղագրութեամբ հայոց աստուածատուր այբուբենից դուրս նետեց ւ, է, օ տառերը, նաեւ իւ, եա, ոյ երկհնչիւնները: 1940-ական թթ. է, օ տառերը ստիպուած վերադարձրին այբուբեն, իսկ ւ-ը (հիւն) ցայսօր մնում է Սահակ-Մեսրոպեան այբուբենից դուրս: Հետեւաբար` մեր գերագոյն խնդիրը ւ տառը այբուբեն վերադարձնելն է: Մեսրոպեան ուղղագրութեան մէջ ւ-ը (հիւնը) առանձին տառ է, որն ընկած է ցո եւ փիւր տառերի միջեւ եւ որի թուային արժէքը 7000-ն է։ Ւ-ը ե-ի հետ միանալով` կազմում է եւ շաղկապը, իսկ ո-ին միանալով` ու շաղկապը։

Սովետները այբուբենից հանած ւ, է , օ տառերի փոխարէն իբրեւ առանձին տառեր այբուբեն մուծեցին եւ, ու շաղկապները, որոնք բառ էին դարձել ե եւ ո տառերին ւ տառի միացումից: Այսպիսով աղաւաղելով այբուբենը, սովետները այբուբենից տառը հանեցին , տեղը դրեցին բառեր...

{jcomments on} Մասրոպաւանդ ուղղագրութեան վերականգման հակառակորդները մարդկանց ապակողմնաորոշում են, թէ իբր դասական ուղղագրութեանը վերադառնալու պարագային, համատարած անգրագիտութիւն պիտի տարածուի, եւ ամենամեծ կեղծիքը` թէ իբր այսօրուայ սերունդը չի կարող կարդա-հասկանա դասականով գրուած հայերէնը: Բացարձակ ազնհիմն կարծիք: 1922 թ. Հայաստանին պարտադրուած ուղղագրութեան եւ դասական ուղղագրութեան միջեւ կայ 10-ից պակաս հիմնական տարբերութիւնը, որ կարելի է իւրացնել շատ արագ: Մեր ժողովրդի բոլոր հատուածները միաւորող այդ քայլը պէտք է արուի հետզհետէ, մի քանի փուլերով: Սոյնով ներկայացնում եմ առաջին փուլում անհրաժեշտ փոփոխութիւնները, որոնք կարելի է իւրացնել մի քանի ժամում եւ մօտ 70 տոկոսով տիրապետել դասական ուղղագրութեանը:

 

Աայբուբենից դուրս նետած ւ տառը այբուբեն վերադարձնելու հետ զուգահեռ անհրաժեշտ է վերականգնել նաեւ հետեւեալ շատ արագ իւրացնելի կանոնները:

1. Միասին նշանակող հետ կապը եւ յետեւից եկող, յաջորդ իմաստն ունեցող յետ տեղի մակբայը խառնուեցին զիրար, դարձան նոյնը: Այսօր գրում են` «մեքենան հետ տուրե , «ինձ հետ արիե, «հետեւից եկածը, հետագաե եւ աւն: Մինչդեռ դասական ուղղագրութեամբ այդ խառնակութիւնը չկայ, քանի որ միասին նշանակող հետ կապը դասական ուղղագրութեամբ միշտ գրում ենք հո-ով` ինձ հետ, նրա հետ եւ այլն: Իսկ յետ արի, յետ տուր, յետագայ բառերը`յ-ով:

2. Զգացմունք արտայայտող սէր գոյականը նոյնացել է կաթի սեր բառին, քանի որ երկու բառերն էլ գրւում են եչ-ով: Մինչդեռ մեսրոպաւանդ ուղղագրութեամբ զգացում արտայայտող բառը գրում ենք է-ով, իսկ կաթի սերը`ե-ով: Իսկ ինչպէս իմանանք որեւէ բառի մէջ ե?րբ է եչ գրւում, երբ`է: Զանազանելը շատ հեշտ է: Եթէ զգացում արտայայտող բառն ենք ուզում գրենք, ապա այդ դէպքում բառի է-ն սեռականում դառնում է ի (սէր-սիրոյ), իսկ կաթի սեր արտայայտող բառը սեռականում երբէք չի փոխւում-դառնում ի, այլ միշտ մնում է նոյնը`ե («կաթի սերի մէջ սուրճ լցրուե):

3. Գետ եւ գէտ բառերը: Այս բառերից մէկը նշանակում է Արաքս գետ, միւսը` գիտութիւն (լեզուագէտ, հնագէտ եւ այլն): Հայաստանին պարտադրուած այսօրուայ ուղղագրութեամբ երկու դէպքում էլ գրւում է եչ-ով: Մեսրոպաւանդ ուղղագրութեամբ գիտութիւն արտայայտող բառը գրում ենք է-ով (լեզուագէտ, հնագէտ եւլն), իսկ Արաքս գետի ե-ն` եչ-ով: Այստեղ էլ ենք բառերը իրարից տարբերակում հոլովելով: Գիտութիւն արտայայտող բառի է-ն սեռականում դառնում է ի , մինչդեռ գետ նշանակող բառը սեռականում ի չի դառնում, այլ մնում է նոյնը` ե (Արաքս գետի մէջ, Հրազդան գետից եւլն):

4. Գեր եւ գէր բառերը: Այս բառերից առաջինը(գեր) նախածանց է եւ նշանակում է չափից շատ, չափից մեծ (գերհզօր, գերագոյն, գերթանկ եւ եւն), իսկ միւս բառը գէր(չաղ-մսօտ) ածականն է: Հայաստանեան ուղղագրութիւնն այդ բառերը սարքել է նոյնահունչ եւ երկուսն էլ գրւում են եչ-ով: Մինչդեռ գիրութիւն նշանակող բառը, որ սեռականում դառնում է ի, դասական ուղղագրութեամբ գրում ենք է-ով, որպէսզի զանազանենք չափից շատ-չափից մեծ նշանակութիւն հաղորդող գեր նախածանցից, որը գրում ենք եչ-ով:

5. ՀՀ-ում գործող ուղղագրութեամբ նոյնահունչ համանուններ են նաեւ միեւնոյն տառով գրւող գէշ (գիշատիչ-գիշատել) եւ գեշ(տգեղ) բառերը: Դրանց գրութիւնը նոյնպէս զանազանում ենք սեռական հոլովի վերածելով: Եթէ գեշ գրելով նկատի ունենք տգէղ բառը, գրում ենք եչ-ով, քանի որ բառի մէջ ե-ն սեռականում մնում է անփոփոխ: Իսկ եթէ ե-ն սեռականում փոխւում-դառնում է ի, ուրեմն այդ բառը գիշատիչ բառի հոմանիշն է, որը պէտք է գրուի է-ով:

գ.Բառամիջում ո, ու, օ տառերից յետոյ վ լսւող տառը երբեք ւ կամ ու չի գրւում, այլ միշտ գրւում է վ, որպէսզի ո-ն չդառնա ու, իսկ ու-ն աւելորդ ւ չունենա(սով, զով ծով, գովել, որովհետեւ, որ, ով, հովանոց):

դ. Բառավերջում լսուող վ -ն(վեւ) գրւում է ւ տառով (անիւ, արծիւ, հովիւ, շնորհիւ, պատիւ, սեւ, արեւ, հարաւ, թեթեւ):

ե. Բառամիջում եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս միշտ գրւում է ւ. (աւարտ, բաւական, խաւար, անձրեւ, Երեւան, Սեւան, նաեւ, տերեւ, հիւանդ, շիւ, թիւ) :

զ. Բառի սկզբում երբ լսում ենք վո, երբեք վ չենք գրում, այլ միշտ գրում ենք ո(որսորդ, որպէս, ոսկի, որովհետեւ) : Բացառութիւն է միայն վոհմակ բառը, երբ բառասկզբում վո լսուելիս, գրում ենք ոչ թէ ո, այլ վ:

է. Բառասկզբում վ լսուելիս միշտ վ ենք գրում(վէպ, վերջ, վարորդ, վսեմ եւ այլն) : Այդ բառերը բարդացուելիս գրում ենք նոյնութեամբ(պատմավէպ, ամենավերջ, ամենավսեմ, կարեվէր, անվաւեր եւն) :

ը. Ս տառից առաջ հ լսւող բոլոր բառերը գրում ենք հ-ով (հսկայ եւ այլն): Բացառութիւն է միայն մէկ բառ`յստակ:

թ.Աւանդական ուղղագրութեամբ բառավերջի ա եւ ո տառերից յետոյ մեծամասամբ գրում ենք չարտասանւող յ տառը(ծառայ, երեկոյ, գուլպայ, փեսայ եւլն): Բառավերջում յ-ն թէեւ չի արտասանւում, բայց բառը բարդացնելուց եւ ածանցուելուց յետոյ այդ յ-ն գրւում եւ արտասանւում է(արքայ-արքայութիւն, ծառայ-ծառայութիւն, Սարօ-Սարոյի, մարօ-Մարոյի, հանածոյ-հանածոյի)եւն: Դա ճշտւում է այսպէս. եթէ տղայ կամ հանածոյ բառը գրում ենք առանց յ-ի, բայց հոլովելիս կարդում եւ գրում ենք տղայի, հանածոյի, այդ դէպքում յ-ն որտեղից եկաւ... Բացառութիւններ. ձայնաւորից յետոյ յ չի գրւում հետեւեալ դէպքերում.

1. Հրամայական բառեր` խաղա` , գնա`, մի` գնա: Բայց նոյն բառերի հարկադրականը կամ ժխտական դերբայը գրւում է յ-ով(կը գնայ, մի° գնայ, չեմ գայ): 2. Սա, դա, նա, քո դերանունները, նաեւ` ահա, հապա, հիմա, այո, հա:

3 Յատուկ անուններ`Աննա(բայց`Աննայի) ,Սիրիա, Սեբաստիա, Մարօ(բայց` Մարոյի): ժ. բառավերջում է լսելիս երբեք ե չի գրւում, միշտ եւ ամենուր գրում ենք է, այսինքն` այնպէս, ինչպէս լսում ենք` գրեթէ, թէ, նախօրէ, որեւիցէ, երբեւէ, օրըստօրէ, միջօրէ եւն: ժա. Բառասկզբում յէ լսելիս միշտ գրում ենք ե (երբ, եթէ, եղբայր) : ժբ. Բառամիջում ձայնաւորներից առաջ ե լսելիս, միշտ գրում ենք է(րոպէական, գործունէութիւն, հոգէորդի եւն) : Բառամիջում ե լսուելիս է ենք գրում նաեւ այն բառերում, որոնց մէջ է-ի փոխարէն բարբառներում գործաածւում է այ (հեր-հայր, գէլ-գայլ, ծէր-ծայր եւն):

ժգ.Բառամիջում է ենք գրում բոլոր այն դէպքերում, երբ բառերը վերջանում են աւէտ, եղէն, օրէն, էն, էք ածանցներով արդիւնաւէտ, ոսկեղէն, յամառօրէն, անգլերէն, երկուստէք:

ժդ. Միշտ է-ով է գրւում բայերի հրամայական եղանակի յոգնակի 2-րդ դէմքի էք վերջաւորութիւնը (բերէք, նայէք, վերցրէք եւն):

ժե. Ամէն արմատն ունեցող բառերից միայն ամէն եւ ընդամէն բառերն ենք գրում է-ով : Ամենա-ով կազմուած մնացած բոլոր միւս բառերը գրում ենք ե-ով` ամենայն, ամենալաւ, ամենամեծ եւն:

ժզ. Բառասկզբում օ լսելիս օ էլ գրում ենք(օր, օրհնել, օդ, օրինակ եւն): Բացառութիւն են միայն չորս բառ` ով-ովքեր, ովկիանոս, ովսաննա եւ ովազիս, երբ թէեւ օ ենք լսում, բայց գրում ենք ոչ թէ օ, այլ` ո:

ժէ. Բառավերջում երբ լսում ենք օ, գրում ենք ոյ (երեկոյ, յետոյ, պահածոյ եւն) :

 

Վ,Ւ ուղղագրութիւնը 1. Պէտք է վերականգնուի հայոց այբուբենից 1922 թ. վտարուած ւ (հիւն) տառը, նաեւ իւ երկհնչիւնը: Մեսրոպեան այբուբենից դուրս նետուած ւ-ի վերականգնումով վերականգնւում է նաեւ տառի թուանիշը` 7000-ը:

ա. Ւ- ն արտասանւում է վ, բայց բառասկզբում երբեք ւ չի գրւում, այլ միշտ` վ(վարդ, վահան, վերջ, վիզ, վկայ, Վռամ):

բ. Ւ-ի վերականգնումով վերականգնւում է իւ երկհնչիւնը. բառասկզբում եւ բաղաձայնների միջեւ իյու լսուելիս գրում եւ արտասանում ենք ոչ թէ օտարաբան յու, այլ` հայերէն իւ (ձիւն, հիւր, արիւն, իւրային, հիւսեոլ, սփիւռք, միութիւն, հարիւր, հնչիւն, իմաստութիւն, իւղ եւն) : Օտար բառերում յու հնչիւնը ձայնաւորից առաջ գրւում է իու (նիուանս, ստիուարտ եւն) :

գ. Հայերէնում ւ-ով սկսուող ոչ մի բառ չունենք: Այսինքն` բառասկզբում արտասանւող վ-ն երբեք ւ չի գրւում, այլ միշտ գրւում է վ (վարդ, վահան, վերջ, վիզ, վկայ,Վարդան, Վռամ): Այս բառերը բարդացուելիս, այսինքն` բարդ եւ ածանցաւոր բառերում, վ-ի գրութիւնը պահպանւում է(գաղթավայր, պատմավէպ, անվճար, ինքնավստահ եւլն):

դ. Վ լսուելիս ու ենք գրում բաղաձայնից յետոյ (Աստուած, զուարդ, Նուարդ եւն), իսկ ձայնաւորների միջեւ գրում ենք ւ (սաւան, հիւանդ, օթեւան, առաւօտ): Բացառութիւն է միայն հովիւ բառը, որտեղ ո եւ ի ձայնաւորների միջեւ գրւում է ոչ թէ ւ, այլ` վ, որպէսզի տառը չդառնա ու:

ե.Բառամիջում ո, ու, օ տառերից յետոյ վ լսւող տառը երբեք ւ կամ ու չի գրւում, այլ միշտ գրւում է վ, որպէսզի ո-ն չդառնա ու, իսկ ու-ն աւելորդ ւ չունենա (սով, զով ծով, գովել, որովհետեւ, որ, ով, հովանոց): զ. Բառամիջին եւ բառավերջում ա, ե, ը, ի ձայնաւորներից յետոյ երբեք վ չի գրւում, այլ միշտ գրւում է ւ (նաւթ, կարեւոր, Եւրոպա, ծըւալ, հիւանդ, թիւ եւն):

է. Բառավերջում լսուող «վեն միշտ գրւում է «ւե տառով (անիւ, արծիւ, հովիւ, շնորհիւ, պատիւ, սեւ, արեւ, հարաւ, թեթեւ):

4. Վերականգնել ոյ երկհնչիւնը եւ հայերէնին պարտադրուած օտարաբան ույ-ի փոխարէն ամենուր գրել ոյ (գոյն, սոյն, նոյն, բոյս եւն) :

5. Վերականգնել եօ երկհնչիւնը եւ յո-ի փոխարէն ամենուր գրել եօ` արդեօք, եօթ եւն:

6. Վերականգնել եա-ն եւ բաղաձայնից առաջ յա-ի փոխարէն ամենուր գրել ե(Դուրեան, մատեան, եարուս, ամեակ եւն ):

Ե, Է ուղղագրութիւնը

ա.Վերականգնել բառավերջի է-ի գրութիւնը: Բառավերջում է լսելիս, երբեք ե չի գրւում, միշտ եւ ամենուր գրում ենք այնպէս, ինչպէս լսում ենք` է (թէ, եթէ, գրեթէ, նախօրէ, որեւիցէ, երբեւէ, օրըստօրէ, միջօրէ եւն) :

բ. Բառամիջում ձայնաւորներից առաջ է լսուելիս, միշտ գրում ենք է(րոպէական, գործունէութիւն, հոգեորդի եւն): Բառամիջում է ենք գրում նաեւ բոլոր այն դէպքերում, երբ բառերը վերջանում են աւէտ, եղէն, օրէն, էն, էք ածանցներով(արդիւնաւէտ, ոսկեղէն, տնօրէն, աղէտ, անգլերէն, այժմէն):

գ. Բառավերջում է լսելիս, երբեք ե չի գրւում, միշտ եւ ամենուր գրում ենք այնպէս, ինչպէս լսում ենք` է (թէ, գրեթէ, նախօրէ, որեւիցէ, երբեւէ, օրըստօրէ, միջօրէ եւ):

դ. Է –ով ենք գրումն նաեւ այն յատուկ անունների վերջաւորութիւնները, որոնց մէջ լսւում է ոչ թէ յե, այլ` է( Յովհաննէս, Միքայէլ, Ներսէս, Արմէն, Յովսէփ եւն): Բացառութիւն են պետ վերջաւորութիւնն ունեցող յատուկ անունները (Հայրապետ, Կարապետ, Հազարապետ եւն) :

ե. Է-ով է գրւում բայերի հրամայական եղանակի երկրորդ դէմքի էր վերջաւորութիւնը` բերէք, նայէք, վերցրէք եւն:

զ. Եթէ հոլովելիս(հիմնականում` սեռական հոլով)կամ բարդացման դէպքում բառամիջի է-ն հնչիւնափոխւում- դառնում է ի, այդ բառը` մօտ 15 բացառութիւններով(աշխէտ, հէն-աւազակ, խլէզ, կրկէս, հելլէն, պարէն, տէգ, քարտէզ եւն), միշտ գրւում է է-ով սէր-սիրոյ, տէր-տիրոջ, գէտ-գիտութիւն եւն): Եթէ սեռականում է-ն ի չի դառնում, բառը գրւում է ե-ով(կաթի սեր-կաթի սերի, Արաքո գետ-Արաքս գէտի եւն) :

Ո,Օ ուղղագրութիւնը

Մեսրոպեան այբուբենում օ տառ չկար, օ-ն գրում էին աւ–ով(աւր- օր, կաւշիկ-կօշիկ, ծնաւտ-ծնօտ): Օ տառը այբուբեն մտաւ Ժ-ԺԱ դարերում, երբ աւ երկբարբառը վերածուեց օ հնչիւնի:

ա. Բառասկզբում օ լսելիս միշտ օ ենք գրում( օր, օրհնել, օդ, օրինակ եւն) : Բացառութիւն են միայն չորս բառ` ով, Ովսաննա, ովկիանոս, ովազիս:.

բ. Բառասկզբում վո լսելիս, ո էլ գրում ենք( որդի, ոսկի, որ, ոգի եւն ): Բացառութիւն է միայն վոհմակ բառը, որը թէեւ հնչում է վո, բայց գրում ենք ոչ թէ ո-ով, այլ` վո-ով:

գ. Բառամիջում օ լսելիս, մեծամասամբ գրում ենք ո` գործ, բոլոր, մոլորակ, անորոշ եւն: Քչաթիւ բառերում է, որ օ լսելիս օ էլ գրում ենք` կարօտ, խօսք, առաւօտ եւն: Բառամիջում օ-ով են գրում նաեւ օն եւ օնք ածանցներ ունեցող բառերը( գործօն, կտրօն, զարթօնք եւն) :

դ. Այն բառերը, որոնք վերջանում են օ հնչիւնով, բառի վերջին աւելացնում ենք յ (երեկոյ, անհաճոյ, մեծարգոյ): Բացառութիւն են միայն այո եւ քո բառերը, որոնք թէեւ օ-ով են վերջանում եւ պիտի վերջում յաւէիք յ , բայց գրում ենք առանց յ –ի յաւելումի:

ե. Բառավերջում երբ լսում ենք օ, գրում ենք ոյ (երեկոյ, ներքոյ, յետոյ, պահածոյ եւն) : բացառութիւն են միայն այո եւ քո բառերը, որոնք թէեւ վերջանում են ո-ով, բայց յ-ով չեն ստանում:

Յ-Հ ուղղագրութիւնը

Յ-ն բառասկզբում պէտք է կարդալ հ, քանի որ հ-ի նման է հնչում:

ա. Հ լսւող բառերի մեծ մասը գրում ենք հ-ով, փոքր մասը, մօտ 100 բառ, գրւում է յ-ով:

բ. Եթէ գրական լեզուի հ-ով սկսուող բառասկզբի հ-ն Վանի, Խոյի, Բայազէտի եւ այլ բարբառներում հնչում է խ, այդ բառերը գրականում գրում մենք ոչ թէ յ, այլ հ(խաց-հաց- խայ- հայ, խա- հա):

գ. Եթէ բառասկզբի հ-ն հանելուց, բառի իմաստը չի փոխւում, այլ մնում է նոյնը, այդ բառերի բացարձակ մեծամասնութիւնը գրում ենք յ-ով(աջող-յաջող, օնք-յօնք, առաջ-յառաջ, արձակուել-յարձակուել: Նոյնը վերաբերում է նաեւ բոլոր այն յատուկ անուններին, որոնք խօսակցականում եւ բարբառներում գործածւում են նաեւ առանց յ տառի: Այդ անունները գրում ենք յ-ով: Կան Յ-ով սկսւող եւս մի քանի յատուկ անուններ, որոնք գրում ենք Յ-ով. Յիսուս, Յոբ, Յովհան, Յուդայ, Յուսիկ, Յասմիկ եւն:

դ. Բաղաձայներից առաջ հ լսւելիս միշտ գրում ենք հ, ոչ թէ յ (հրաշք, հրուանդան, հմուտ, հսկայ, հնազանդ, հպարտ, հռչակ, հզօր եւլն): Բացառութիւն են միայն ղ-ից առաջ գրւող ընդամէնը 4 բառեր ` յղի, յղել, յղկել, յղփանալ, երբ բաղաձայնից առաջ հ լսուելիս ոչ թէ հ է գրւում, այլ` յ :

ե. Ս տառից առաջ հ լսւող բոլոր բառերը նոյնպէս գրւում են հ-ով (հսկայ եւ այլն): Բացառութիւն է միայն մէկ բառ`յստակ:

զ.Աւանդական ուղղագրութեամբ բառավերջի ա եւ ո տառերից յետոյ միշտ գրում ենք չարտասանւող յ` ծառայ, երեկոյ, գուլպայ, փեսայ եւլն:

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>