ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին տարօրինակ մարդ է համարում: Այս մասին, նա ասաց այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Տարօրինակ մարդ է, քարոզարշավին է մասնակցում եւ խոսում իր մեքենայի ինձնից թանկ լինելու մասին: Տարրական բան կա, դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանային քո հետ վարվեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ Վարդան Սեդրակյանին չի ճանաչում, իր հետ չի առնչվել:
Ինչ վերաբերում է Վարդան Սեդրակյանի տանը վերանորոգման աշխատանքներ կատարած անձանց իր մահափորձի մեջ մեղադրվելուն, եւ նրա կանխատեսմանը, թե իրեն կհարցաքննեն, Հայրիկյանը նշեց, որ քաղաքական շարժառիթ չկա, նա քաղաքական գործիչ չէ, էպոսագետ է:
Աղբյուր՝ News.am buy amoxil online