Ազգային ինքնորոշում միավորումը որոշել է չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը նշեց, որ ժողով են արել, որոշումը ընդունված է:
«Այս քաղաքական իրավիճակում տեղական ինչ-որ բանի մասնակցելը ինքնանպատակ բան է դառնում քաղաքական ուժին ոչ այնքան վայել: Որովհետեւ քաղաքական դաշտի բացակայության դեպքում քաղաքական ուժի հիմնական խնդիրը քաղաքական միջավայրի ստեղծումն է, տեղում մանր ու մեծ աթոռակռիվներին մասնակցելը ԱԻՄ-ին վայել բան չէ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել,այդ դեպքում չի բացառվում, որ փոխվի նաեւ իրենց որոշումը: «Եթե քաղաքապետարանի ընտրությունները Հայաստանի ժողովրդավարացման համար տրամպլինի դեր կատարեն, այդ դեպքում կարող է մեր դիրքորոշումը փոխվել, մարդիկ մտածում են ընդամենն իշխանության մեջ մտնել կամ մի քանի աթոռ ունենալ, դա մեր տեղը չէ»,- նշեց Հայրիկյանը:
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։