ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՊԷՏՔ Է ԳՈԼԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԻ ՈՒԿՐԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ
Ռուսաստանը աւելի քան 30 հազար զօրքով Ուկրայինայ ներխուժելուց յետոյ Ղրիմի բնակչութեանը զէնքով պարտադրած հանրաքուէով զաւթեց Ուկրայինայի տարածքները եւ այժմ տենդագին ջանքեր է թափում նոյնը կրկնել նաեւ երկրի միւս տարածքներում: Ռուսաստանի նախագահի այդ ներխուժումն ըստ էութեան կրկնութիւնն է 1940 թ. Ստալինի սկզբնաւորած հողակողոպուտի, որով այդ դիւապետը 1939 թ. օգոստոսին Հիտլերի հետ դաշնակցած՝ սեպտեմբերին սկսեց երկրորդ աշխարհամարտը: Համայն մարդկութիւնն այսօր միացել է Ուկրայինային, որպէսզի ոչ միայն ՈՒԿՐԱՅԻՆԱՅԻՆ ազատագրի Ռուսաստան կոչուող դիւապետութեան մագիլներից, ԱՅԼԵՒ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆԸ ՓՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՐԱՀՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ, քանի որ ուկրային ժողովրդի ազատամարտը սկզբնաւորեց Ռուսաստանի կայսերապետութեան խորտակումը :
Ո՛չ մէկ կասկած, որ մարդկութիւնը անպայման պիտի յաղթանակի: Ստալինի իսկական հետեւորդ Ռուսաստանի այսօրուայ բռնակալի այս ներխուժումը ըստ էութեան համաշխարհային պատերազմ հրահրելու խելայողութիւն է: Ռուսաստանի դիւապետը ՄԱԿ-ի անդամ պետութեան տարածք ներխուժումի համար պատրուակ է բերում, թէ իբր դա արել է ղրիմաբնակ ռուսների կեանքը ուկրային ազգայնականներից պաշտպանելու համար: Սա ասում է ղեկավարը այն պետուեան, որը 1917 թ՚ ՄԻՆՉԵՒ 1955 ԹԻՒԸ, ռուս արդի պատմաբանների հաշւումներով, գնդակահարել , արհեստական սովից, զանազան համաճարակներից, բանտարկութիւններից ու թերասնումից ԿՈՏՈՐԵԼ Է 87 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ: Բռնատիրութիւնների համաշխարհային պատմութիւնը չի կարող բերել մի երկրորդ բռնապետութեան անուն , որը 38 տարուայ ընթացքում այդքան սեփական քաղաքացու յօշոտած լինէր: Ինքնիշխան մի պետութեան քաղաքացիների կեանքը պաշտպանելու դիմակ է հագել մի պետութիւն, որը 1932-1933 թթ. , արդի բազնաթիւ մասնագէտների հիմնաւոր ուսումնասիրութիւններով, Ուկրայինայում սանձազերծել է ցեղասպանութիւն: Ստալինի իրականացրած հինգից տաս միլիոն ուկրայինացիների այս ցեղասպանութիւնը գիտական գրականութեան մէջ ամրագրուած է ԳՈԼՈԴՈՄՈՐ եզրոյթով:
Այս փաստը ընդունել են բազմաթիւ գիտնականներ,համաշխարհային կառոյցներ, նաեւ պետութիւններ: 2003 թ.նոյեմբեր 10-ին Գոլոդոմորի 70-ամեակի առթիւ հրապարակուեց 36 պետութիւնների Միացեալ դիմումը, որպէս ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլէայի պաշտօնական փաստաթուղթ: Ուկրայինայի 1932-1933 թթ. սովը ցեղասպանութիւն որակեց նաեւ ԱՄՆ Սէնատը,իսկ Ազատ ուկրայինացիների համաշխարհային կառոյցի նախաձեռնութեամբ ստեղծուեց նաեւ Ուկրայինայում 1932-1933 թթ. սովի յանձնածողով: Գոլդոմորը ուկրային ժողովրդի ցեղասպանութիւն յայտարարեց նաեւ Ուկրայինայի խորհրդարանի՝ Գերագոյն ռադայի 2003 թ. մայիսի 14-ի յատուկ նիստը: Հեղինակաւոր մասնագէտներից կազմուած ԱՄՆ Կոնգրէսի յանձնաժողովը նոյնպէս 1988 թ. նոյեմբերի իր եզրակացութեամբ 1932-1933 թթ. կազմակերպուած սովը յայտարարեց ցեղասպանութիւն:
17 մարտի 2014 թ.
Հեղինակ՝ Ռաֆաել Համբարձումեան
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։