Երեկ տեղի ունեցաւ ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի հերթական նիստը։
Օրակարգում՝
Տեղեկատւութիւն՝
Մովսէս Գորգիսեանի մասին Ռ. Յ.-ի գրածը…
Եւրոպական ընտրութիւն դաշինքի լռութիւնը.
Սահմանադրական բարեփոխումների ներկայ ընթացքը
Քննարկուող հարցեր
1. Արձագանք Ռ. Յ.-ի գրածին։ 2.<<Սահմանադրական բարեփոխումներ>>-ի վերաբերեալ դիրքորոշում
3. Եղեռնի 100- ամեակի առիթով ընդհանրական հայեցակարգ ներկայացնելու անհրաժեշտութեան հարցը. զուգահեռաբար կառավարութեանը կոչ անել հարազատների հետ համաձայնեցնելով Յուշահամալիրի տարածքից յուղարկաւորուած ազատամարտիկների աճիւնները Կոմիտասի անուան պանթէոն (Մովսէս Գորգիսեանինը) ու Եռաբլուր տեղափոխել (ԱԻՄ-ն արդէն մամուլով արել է այդ առաջարկը)
4. Եւրոպական ընտրութիւն դաշինքի (լռութեան) հարցը
5. Յունիսի 14-ի ԱԻՄ ներկայացուցիչների հաւաքի կազմակերտական հարցեր։
ընդունուած որոշումներ՝
1.՝ Մովսէս Գւրգիսեանի վերաբերեալ բարբաջանքները համարել Ռաֆաէլ Համբարձումեանի հոգեկան խանգարման դրսեւորում
2. Առաջիկայ մամուլի ասուլիսում ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերեալ Ապրիլի 12-ին ԱԻՄ ընդունած յայտարարութիւնը։
3. 1915-1923թթ. հայոց նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան հետեւանքով հայութիւնը կորցրել է առնուազն 20 միլիոն մարդ (ներառեալ սպանուածներից ծնուելիք մարդիկ) եւ միջազգայնօրէն Հայաստան ճանաչուած տարածքների աւելի քան 80 տոկոսը։
4. Հանձնարարուեց պարզել թէ ինչով են զբաղուած նախաձեռնողները եւ ինչով կարելի է գործունացնել <<Եւրոպական ընտրութիւն>> նախաձեռնութիւնը
5. Հաստատուեց Յունիսի 14-ին Թեքեյան կենտրոնում ԱԻՄ ներկայացուցիչների (բոլոր մարզերից, Արցախից եւ Երեւանից) համահաւաքի (ժամը 12։00-18։00 ) օրակարգը։ Մասնաւորապէս պէտք է ընտրուի Ներկայացուցչական խորհուրդ ԱԻՄ նախագահութեան լիազորութիւններով։ 15։00-16։30 (քուէարկութեան արդիւնքներն ամփոփելու ընթացքում) նախատեսւում է երթ՝<< ՈՉ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆՆ ՈՒ ԵՒՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆԸ. ԿԵՑՑԷ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ>> կարգախօսերով։
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։