Մեսրոպեան նուղղագրութիիւնը վերականգնելու առաջին քայլերը
Կոմունիստ կայսրութիւնը Հայաստանի հայութեանը պարտադրած 1922 թ. ուղղագրութեամբ հայոց աստուածատուր այբուբենից դուրս նետեց ւ, է, օ տառերը, նաեւ իւ, եա, ոյ երկհնչիւնները: 1940-ական թթ. է, օ տառերը ստիպուած վերադարձրին այբուբեն, իսկ ւ-ը (հիւն) ցայսօր մնում է Սահակ-Մեսրոպեան այբուբենից դուրս: Հետեւաբար` մեր գերագոյն խնդիրը ւ տառը այբուբեն վերադարձնելն է: Մեսրոպեան ուղղագրութեան մէջ ւ-ը (հիւնը) առանձին տառ է, որն ընկած է ցո եւ փիւր տառերի միջեւ եւ որի թուային արժէքը 7000-ն է։ Ւ-ը ե-ի հետ միանալով` կազմում է եւ շաղկապը, իսկ ո-ին միանալով` ու շաղկապը։