Հայրիկյանն ասել է՝ ով է նախագահի առաջնային թեկնածուն
«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ինքն է լինելու առաջնային թեկնածուն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում և իր հետ են մրցելու բոլոր մնացած թեկնածուները՝ լինեն նրանք նախկին նախագահները, թե այլ մարդիկ:
Այս տեսակետը Հայրիկյանը հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է նաև, որ նման կարծիք ունենալու պատճառն այն է, որ ինքն է բեկումնային դեր խաղացել Հայաստանում քաղաքական մտքի զարգացման մեջ, և ստիպված է դա ասել, քանի որ բոլորը լռում են այդ մասին:
Հայրիկյանը հույս է հայտնել նաև, որ իր շուրջ կմիավորվեն այլ ուժեր ևս. «Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ լինում են ողջամտության փուլեր, կարող է հիմա էլ մի այդպիսի փուլ լինի և ինքը որոշի գոնե այս անգամ պաշտպանել Հայրիկյանին»:
Հայրիկյանը կրկին խոսել է Հայաստանում ժողովրդավարական կարգ հաստատելու իր ծրագրի մասին, որը, ըստ նրա, հավանության է արժանացել բոլոր կուսակցությունների կողմից, և հիմա անհրաժեշտ է, որպեսզի ինքը ունենա լծակներ՝ դրանք կյանքի կոչելու համար: Այդ ծրագրով նախատեսվում է փոխել կառավարման համակարգը, օրինակ, քվերակելու են իրենց ստացած ձայների քանակի չափով
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա այդ «դեղատոմսի» որոշ կետեր Հայրիկյանը դեռ հրաժարվում է հրապարակել:
«Ես ունեմ գաղտնի մի քանի կետեր կապված հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանաձևի հետ: Կարող եմ ասել, որ իմ ծրագիրը հիմնված է այն գաղափարի վրա, որ ոչ թե հաղթանակն է կարևոր, այլ խաղաղությունը, մի քանի կտոր հող շահելու կամ կորցնելու համար չարժի հարևանների հետ խաղաղությունը վտանգել: Հարցը պետք է լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Հայրիկյանը:
09.12.2012 12:43 epress.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։