Category: Ասուլիսներ
Published on 07 February 2017
Print

 

«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել այդ դաշինքին: Միասնությունը ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ դեպքում՝ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը: Եթե չստացվի միասնական ուժերով աշխատել, հզոր միավորում ստեղծել, ապա ամեն ինչ ավելորդ է: Այդ պարագայում ԱԻՄ-ը կարող է հայտարարել, որ այլևս անելիք չունի այդ դաշինքում»,-նշեց Հայրիկյանը:

Ըստ՝ ԱԻՄ նախագահի, Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվրտոց է գնում.

«Երբ կա դիկտատուրա, ավելի հեշտ է տեղերի հարցը լուծել, իսկ ժողովրդավարական կառույցներում մի քիչ դժվար է: Գզվրտոց է սկսվել տեղերի համար, բայց եթե դու գնում ես հաղթելու, ուզում ես երկրում ինչ-որ բան փոխել, այդ ի՞նչ կարևոր է, թե ցուցակի որ տեղում կլինես՝ առաջին, թե տասներորդ: Այդ գզվրտոցին ԱԻՄ-ը չի մասնակցի, քանի որ ես արդեն հայտարարել եմ, որ համաձայն եմ լինել տասներորդ տեղում»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ հույս հայտնելով, որ դաշինքին, այնուամենայնիվ, կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ ցուցակների հարցում:

 

Աղբյուր՝ A1plus

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>