Նախապատմութիւնը Ձեզ յայտնի է ինձնից ոչ պակաս. Մենք մարտի 16-ին ազդարարեցինք, որ հանրահաւաք եւ երթ ենք անելու մարտի 28-ին։ Պարզուեց, որ Ժառանգութիւնը ողջ օրով վարձակալել է հրապարակը։ Մենք առաջարկեցինք՝ ողջ օրը ձեզ, մեզ 1 ժամն էլ բաւական է։ Մենք դեռ չենք կարող պատասխանել, որովհետեւ չգիտենք, թէ ինչ ենք անելու՝ եղաւ պատասխանը։ ԱԻՄ-ը դեռ 10 օր առաջ գրել էր մեր օրակարգը՝ հրապարակային քննարկումներ հետեւեալ խնդիրների վերաբերեալ 1. կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշման գնահատումը քաղաքացիների ինքնորոշման իրաւունքի տեսանկիւնից, 2. Անդրադարձ հակահայկական լենին-աթաթուրք պայմանագրին միջազգային իրւունքի տեսանկիւնից, (արդէն կայ ԱԳ նախարարութեան արձագանքը) 3. Հայաստանը համաշխարհային վերջին գործնթացների (Ռուսաստան-Ուկրաինա հակամարտութիւն) պայմաններում, մասնաւորապէս ՄՄ եւ ԵՄ առնչութիւնների հետագայ զարգացումներն ու հնարաւոր մարտահրաւէրները, 4. Հայաստանում իրավիճակի փոփոխութիւնների հնարաւոր տարբերակները՝ հեռնակարները եւ այլն... Նշում էինք, որ հրաւիրեալ են եւ կարող են մասնակցել բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը։ …………….Դուք լռում էիք եւ այլեւս հնարաւոր չէր սպասել։ Բնականաբար Ձեզ հետ հակադրուելուց խուսափելով մենք քաղաքապետարանի հետ այլ բան պայմանաւորուեցինք եւ սկսեցինք մարդկանց իրազեկումը՝ առ այն, որ մեր միջոցառումը պիտի լինի Արամ Խաչատրեանի արձանի մոտ՝ ժամը 16։00․այնտեղից էլ երթը՝ կառավարութեան մոտով եւ Սահմանադրական դատարան եզրափակումով։ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014