Category: Հրապարակումներ
Published on 30 March 2013
Print

Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել, թե ո՞ր երկրում եմ հիմա ես գտնվում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերը արդեն գրավել են էս երկիրը, եւ մենք ուղղակի հյուրի կարգավիճակով ապրում ենք այս երկրում: Շուրջս այնքան թուրք եմ տեսնում կամ թրքացած հայեր, որ արդեն մտածում եմ՝ էս երկրում ամեն ինչ վերջացած է: Մտավորականների, դերասանների եւ ի վերջո հասարակ քաղաքացիների հետ ինչ-որ բան է կատարվում, որը ցանկանում եմ պարզել, բայց չի ստացվում: Որտեղի՞ց եւ ո՞վ ներարկեց այսքան մեծ չափաբաժնով թույն այս մարդկանց երակներում, որ մարդն իր ազգակցին վատն է ցանկանում, մտածում է՝ որ մահանա, ավելի լավ կլինի, ափշում եմ: Այս թույնը նաև ժառանգաբար անցում է սերնդեսերունդ: Մարդիկ կորցրել են սեփական ուղեղով մտածելու ունակությունը եւ շատ արագ ենթարկվում են մանիպուլյացիայի եւ շարժվում ինչ-որ անարժան մեկի ասածներով, որին անգամ չեն ճանաչում, արդյո՞ք նա ընդհանրապես գոյություն չունի, թե՞ ինչ-որ մեկի կեղծ պրոֆայլն է: Եվ ինչքա՞ն պետք է այսպես մենք գոյատևենք՝ միմյանց միս ուտելով, միմյանց հոշոտելով եւ միմյանց վատը կամենալով: Այնքան են բթացել, որ չեն կարողանում տարբերել սևը ու սպիտակը, չարն ու բարին, լավն ու վատը: Սա, կարծում եմ, գալիս է նրանից, որ շատերը չեն ստացել ծնողի դաստիարակություն կամ չեն շփվում իրենց ծնողների հետ կամ նրանց կարծիքը հաշվի չեն առնում, կամ էլ նրանց ծնողները թուրքեր են եւ հատուկ ներմուծված են Հայաստան՝ երկիրը քանդելու համար: Եվ ի՞նչ ժառանգներ են նրանք տալու, պարզ չէ, իրենց նման բարոյականությունից զուրկ, ռասիստ, ծնող չճանաչող, անխիղճ, սրբապիղծ մի սերունդ, որը ի վերջո կքանդի այս երկիրը եւ մեր թշնամիների դարավոր երազանքը կիրականացնի: Ի՞նչ պետք է անել, անկեղծ ասած ես արդեն չգիտեմ, չնայած որ շատ եմ մտորել եւ ոչ միայն գինովցած ժամանակ՝ խնջույքի սեղանի շուրջ, ինչպես որ մեծամասնությունը, այլ նաև սթափ վիճակում: Կարծում եմ, որ պետք է բացվի մի խորհուրդ, որտեղ հավաքվեն իրական մարդիկ եւ սկսեն տարբեր հարցերի շուրջ քննարկումներ, այլ ոչ թե Ֆեյսբուքի նման՝ ամեն մեկը իմիջիայլոց ինչ-որ բան գրի ու քաշվի մի կողմ, կամ մի տգետ ինչ-որ մեկնաբանություն անի, եւ մյուսներն էլ կա՛մ քննադատեն, կա՛մ բերանները բաց միանան այդ հիմարությանը: Ես՝ որպես հայ եւ ազգիս մասին մտածող մարդ, պատրաստ եմ իմ հնարավորության չափ օգտակար լինել այս գործում: Ես կարող եմ պատրաստել մի կայք, որտեղ մարդիկ կգրանցվեն եւ կկարողանան բարձրացնել տարատեսակ հարցեր, եւ դրա շուրջ կանցկացվեն քննարկումներ: Ովքեր որ պատրաստ են աջակցելու, խնդրեմ ուղարկեք ձեր մտքերը, առաջարկությունները, գրեք՝ ինչ կարող եք դուք անել, եւ միասին փորձենք ինչ-որ կերպ կանխել առջևում մեզ բոլորիս սպասվող աղետը:

 

Հեղինակ՝ Վահան Լուլուկյան

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>