Category: Հրապարակումներ
Published on 22 July 2014
Print

«Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն արդեն թաղել է, բազմիցս է թաղել՝ որպես քաղաքական գործիչ, բայց թաղել է նաեւ այն պահին, երբ հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու գործընթացն անշրջելի է: Հիմա չի կայացել այդ գործընթացը, էդ մարդն ինչ իրավունք ունի խոսել քաղաքականությունից: Վեր կացավ մերկապարանոց ասաց՝ Սերժ Սարգսյան ճիշտ էր, ցավդ տանեմ Սերժ Սարգսյան դու ամենաճիշտ գործիչն ես, լավ ես արել Մաքսային միությունն ես ընտրել: Հիմա համարձակվում է դեռ խոսել, ամոթի նշույլ չունի՞, ստրատեգիական հարցում ինքը սխալվել է, հիմա էլ կանխատեսումներ է անում»,- Aravot.am-ի հարցին, թե ինչ էր ակնարկում ՀՀ 1-ին նախագահը իր վերջին հարցազրույցում՝ ասելով, թե «Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը»: , ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա Լեւոն Տեր-Պետրոսյանին համարեց KGB-ի թիվ մեկ գործակալ. «KGB-ն նրան պատրաստում էր Մատենադարանում ու Էջմիածնում աշխատելու համար: Հետո այնպես ստացվեց, որ Հայրիկյանին արտաքսեցին, իրեն ասացին արի ասպարեզը արագ զբաղեցրու, Հայրիկյանին էլ ինչքան կարող ես փնովիր: Ոչ թե Հայրիկյանին, այլ ինքնորոշման գաղափարը, բազմակուսակցական Հայաստանը, Սահմանադրականությունը, ազգային բանակը»:

Պարոն Հայրիկյանը քաղաքական լուրջ գործընթացների սպասելիքներ չունի նաեւ քառյակից. «Հլը էդ քառյակին տեսեք, ո՞ւր է էդ քառյակը, ազգը կործանվում է, ո՞ւր են: Եթե վիճակը լավ է, գնացեք ձեր համար հանգստացեք, եթե վիճակը վատ է, ինչո՞ւ եք հետաձգում երկու ամիս: Իրենք զբաղված են ազգին, մարդկանց բթացնելու, թմրացնելու աշխատանքներով: Իրենք ո՞վ են ախր, եթե Հայաստանի անկախության պայքարում չկային, մենք էինք, քաղաքականությունը իրենց համար բիզնես է»:

 

Աղբիւր՝ Aravot.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>