Category: Ասուլիսներ
Published on 29 January 2013
Print

«Գրագետ մարդը, կարդալով մեր ծրագրերը, ճիշտ է հայհոյանք չի գտնի, բայց սուր քննադատությունն առկա է: Հայհոյում են չեկիստները՝ գաղտնի գործակալական ցանցում աշխատողները, որոնց համար աշխատելու ճիշտ ոճը հենց այսպիսին էր՝ ոչ միայն հայհոյում են, այլև մեղադրում»,- այս մասին այսօր այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին՝ համարո՞ւմ եք, որ բավարար չափով քննադատո՞ւմ եք գործող իշխանությանը (ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածուները չեն մատնանշում Սերժ Սարգսյանի թույլ տված սխալները, չեն քննադատում իշխանությանը)։

«Ես Գուրգեն Եղիազարյանի հետ մի երկու անգամ եմ առնչվել: Ինքը սովորություն ունի դատավորի կեցվածք ընդունելով խոսել: Երևի գալիս է իր անցյալ գործունեությունի՞ց՝ չգիտեմ: Ես գտնում եմ, որ բարեկիրթ և երբեմն խիստ գործունեություն կա բոլոր թեկնածուների խոսքերում: Ես կռիվ անելու կամ որևէ մեկին ոչնչացնելու դուրս չեմ եկել: Դրանց համար կան դատարաններ, իրավապահ մարմիններ: Ես դուրս եմ եկել ասելու՝ դու անում ես, բայց քո արածն այս հինգ տարիների ընթացքում չստացվեց, ես եկել եմ քո փոխարեն դա անելու»:

 

Աղբյուր՝ 168 ժամ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>