Category: Հայտարարություններ
Published on 08 February 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին, Արամ Հարությունյանին,

Րաֆֆի Հովհաննիսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին,

Սերժ Սարգսյանին, Վարդան Սեդրակյանին

 

Պաշտոնական քարոզարշավի իր մեկնարկային հեռուստաուղերձով, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, խոսելով համատարած հուսալքության, արմատացած և անշրջելի թվացող վախի մթնոլորտի մասին, զուգահեռ անցկացրեց, թե ինչպես էին ԽՍՀՄ ԿԳԲ-ի բանտերում կոտրում, հուսալքում և բարոյալքում մարդկանց. «Սիրելի հայրենակիցներ, այսօր թեպետ ծպտյալ, սակայն հենց այդ նույն ուժերն են ձեզ այս օրին հասցրել: Մի վհատվեք, մենք գերված ենք, բայց ոչ ստրուկներ, մենք միասին ենք ուղղելու մեր մեջքը»: Հայաստանի հանրային հեռուստաեթերից հնչած այս իրադարձային ուղերձին հաջորդեց մահափորձը Պարույր Հայրիկյանի դեմ:

 

Ուժգնացավ Պարույր Հայրիկյանին քաղաքական գործչից պատմական, թանգարանային և ժամանակավրեպ կերպարի վերածելու` դեռևս 1991 թվականից սկսված գործընթացը: Նրա քաղաքական մեկուսացումը շարունակելու, նրա ծրագրերը շրջանցելու-արգելափակելու համար, գործի դրվեց չեկիստական բազմաֆունկցիոնալ մեթոդների ողջ զինանոցը:

 

Պարույր Հայրիկյանին հերոսականացնելուն, անկախության խորհրդանիշի և հուշարձանի վերածելուն միտված սիրո խոստովանություններին ու խոնարհումներին զուգահեռաբար, համարժեք ջանադրությամբ շրջանառության դրվեց նրա` կոլաբորացիոնիստների ռեժիմին ծախվելու մասին տիրաժավորված զրպարտչությունը:

 

Հունվարի 31-ի ահաբեկչությունը դեռևս գործողության մեջ է: Տապալված մահափորձից հետո, Պարույր Հայրիկյանի ծրագրավորված սպանությունը փոխարինվել է քաղաքական հաշվեհարդարով, հրապարակային վարկաբեկման` մեդիա-ահաբեկչությամբ:

 

Պարոնայք թեկնածուներ, այսպես շարունակելն այլևս պետական դավաճանություն է: Քանի դեռ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, քաղաքական աքսորում հայտնված անկախության պայքարի վերականգնման և Հայաստանի Հանրապետության ապագաղութացման հնարավորությունը կա: Եթե գործողության մեջ դրված այս ահաբեկչության մաս չեք կազմում, պահանջում ենք.

 

Հանե'լ ձեր թեկնածությունները և անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանին ընտրացուցակում սկզբունքորեն թողնել միայնակ` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունները վերածել ՀՀ Անկախության Հանրաքվեի վերահաստատման արարողության:

 

 

Գեորգի Վանյան, Երևան, Հայաստան

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի նախագահ

 

Վահե Ավետյան, Սթոքհոլմ, Շվեդիա

Հայաստանի Հանրապետական Կուսակցության առաջին խորհրդի անդամ,

Վտարանդի հայ գրողների միություն

 

Արա Բալիոզյան, Քիչեներ, Կանադա

Գրող

 

Քրիստինա Պողոսյան, Էրֆուրտ, Գերմանիա

Արվեստի մագիստրոս, սոցիոլոգ

Էրֆուրտի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ

 

Հենրիկ Խաչատրյան (Սէվ), Հոլիվուդ, ԱՄՆ

Նկարիչ

 

Լոիզա Պողոսյան, Երևան, Հայաստան

Հարավկովկասյան ինտեգրացիա. Այլընտրանքային մեկնարկ կայքի խմբագիր

 

Սարգիս Հովհաննիսյան, Գյումրի, Հայաստան

Նկարիչ

 

Վարդան Հովհաննիսյան, Վալենսիա, Իսպանիա

«Ազդարար» համահայկական հանդես

 

Գարսևան Խաչատրյան, Երևան, Հայաստան

Ռեժիսոր

 

Եվգենիա Բաբայան, Երևան, Հայաստան

Գործազուրկ

 

Նարինե Ավետյան, Սունդսվալ, Շվեդիա

Գրող, լրագրող

 

Կարեն Վարդանյան, Երևան, Հայաստան

Գործարար

 

7 փետրվար 2013

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>