Category: Հայտարարություններ
Published on 22 December 2013
Print

Սարասափելի է, երբ Հայաստանի նախագահ է եղել մէկը, ով չնայած իր զառամեալ տարիքին, իր գնահատմամբ, չի հասկանում հակառուսականի եւ հակակայսերականի տարբերութիւնը։ Եթէ այդ մոլորեալի (լաւագոյն դէպքում) գնահատմամբ Ռուսաստանից սահմանազատուելու ամեն փորձ հակառուսական դրսեւորում է, եւ դա հայ ժողովրդին խորթ երեւոյթ է, ապա այդ կրկնակի մոլորեալին պիտի յիշեցնենք, որ իր <<նախագահութեան>> օրոք հայ ժողովուրդը իրեն որպէս հակառուսական դրսեւորել է՝ 1991թ. սեպտեմբերին 94 տոկոսով ոչ է ասել ռուսական կայսրութեանը, բայց ոչ Ռուսաստանին ու ռուս ժողովրդին։ Նա այդ 94 տոկոսը չի յիշում, որովհետեւ ոչ մի կապ չուներ ոչ անկախութեան եւ ոչ էլ ինքնորոշման՝ ժողովրդավարութեան գաղափարների հետ։ Ազատ Արշակեանը մի առիթով ասաց. <<Ռուս կայսերապաշտները իրենց ճորտերից պահանջում են ռուսական կեղտի մասին էլ դրական արտայայտուել։ Իրենք կարող են քննադատել, դատապարտել, բայց ստրկացուածները նոյնիսկ ամենաակնյայտ բացասականի մասին, եթէ ռուսական է, միայն լաւ պիտի արտայայտուէն>>։ Այդ <<նախագահը>>, հաւանաբար, նման հոգեվիճակի հասածներից է։ Չակերտների մէջ եմ վերցրել, որովհետեւ 1996թ. ինքը բոլորին հասկացրեց, թէ իր որ որակների համար էին 1991 թուականին իր <<նախագահ>> դառնալը սեւ դրոշներով ընդունում ողջախոհ մարդիկ։

ԱՒԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՆՐԱՀԱՒԱՔ- ԵՐԹՈՒՄ։

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>