Category: Հայտարարություններ
Published on 29 December 2013
Print

Այս օրը իմ լաւագոյն օրերից մէկն էր...

Չնայած սառնամանիքին մոտ հարիւր հոգի (մի փոքր պակաս) եկել էին հանդիպման եւ մասնակցեցին երթին։ Իսկապէս անտանելի ցուրտ էր ու քայլերթն անելու վերջնական որոշումն ընդունեցի այն բանից յետոյ, երբ ներկաներն առանց առարկութեան ասացին, որ պէտք է։ Ես նախապէս շնորհակալութիւն յայտնեցի մանաւանդ նրանց, ովքեր ցրտի պատճառով կարող է ստիպուած լինէին մինչեւ վերջ չմնալ։ Եւ ճիշտ արեցի, որովհետեւ հրապարակ վերադարձան հազիւ 50-ը։

Մերոնք հիացած էին մանաւանդ նրանով, որ ողջ ճանապարհին, իսկ դա երւի երեք կմ կլիներ, ոչ ոք՝ ոչ մի քաղաքացի դէմ չէր արտայատուել մեր կոչերին ու կարգախօսներին։ Երկու նոր կարգախօս էին աւելացել՝ գազագիր-ղազագիր բառախաղով։ Նորոյթներից էր՝ <<գազի համաձայնագիրը մտրակն էր, հետեւաբար նրա դէմ պայքարելը բաւարար չէ։ Պէտք է դահիճի դէմ պայքարել եւ ոչ դահճի գործիքի>>։ Սկզբում Սեւանը առաջնորդութեամբ միասին աղոթեցինք, յետոյ ես, Աշոտը եւ Սեւանը կատարեցին Մեր Հայրենիքը (մեր տարբերակով), ողջունեցինք նախախորհրդարանի երթաւորներին, համերաշխութիւ յայտնեցինք հացադուլ անող Շանթին ու մենք էլ ճանապարհ ընկանք։ Որոշել ենք յաջորդ հանդիպումն անցկացնել եկող տարուայ յունուարի 10-ին ժամը 16։00-ին։ Մինչ այդ կորոշենք դա վերածե՞լ հանրահաւաքի թէ թողնել պարզ հրապարակային հանդիպում։

Վերջում հրապարակում մեզ մոտեցաւ նախկին օգնականս Տաթեւը։ Բոլորի համար հաճելի անակնկալ էր։ Մի քանի տարի է ԱՄՆ-ում է։ Վերջում մնացածներով պայմանաւորուեցինք, որ ամսի 6-ին միասին կնշենք Սուրբ Ծնունդը։

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>