Category: Հայտարարություններ
Published on 25 August 2013
Print
 26 օգոստոսի 2013թ. Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶ                                                                      
                             Աղուան Յովսէփեանին
                                                                                          
 
    Հարգելի պարոն Յովսէփեան,
 
   Ձեզ գրելուս դրդապատճառն այն է, որ դատախազութեան համակարգի պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշումը 2013 թ․-ի յունուարի 31-ի գործով դատավարութեան ժամանակ  առանց վարանումի կարելի է ահաբեկչութեան խրախուսման գործողութիւն համարել։  
  
Իմ նկատմամբ մահափորձի գործով դատարանում օրերս ելոյթ ունեցած դատախազ Ամիրզադեանը պահանջեց իր կողմից մահափորձի պատուիրատու ճանաչուած  անձին  դատապարտել օրենքով նախատեսուած նուազագոյն ժամկետով։ Եւ սա այն դէպքում, երբ նշուած անձը ոչ միայն չի խոստովանել իր մեղքը, որ նշանակում է՝ չի զղջացել եւ յետագայում էլ պատրաստ է կրկին ահաբեկչութեան մասնակից դառնալ, այլեւ ամեն կերպ խոչընդոտել է գործի ամբողջական բացայայտմանը՝ հրաժարուել է ցուցմունքներ տալ ու թաքցրել է իրեն ուղորդողներին։
 
Նոյն կերպ դատախազ Ամիրզադեանը գրեթէ նուազագոյն պատժի ենթարկելու կոչ է արել յանցագործութիւնն իրականոցնողների նկատմամբ։ Երկուսն էլ որդեգրել են քննութեանը խաբելու, ճշմարտութիւնը խեղաթիւրելու պահուածք, որն արտայայտւում է նախաքննութեան ընթացքում նաեւ առերեսումների ժամանակ տուած ցուցմունքները դատաքննութեան ընթացքում փոխելու գործելակերպով։  
 
Եթէ օրէնքով նախատեսուածի նուազագոյնին են արժանանում դատական համակարգին մոլորեցնելու, իրական յանցագործներին թաքցնելու, անպատիժ թողնելու, որ նոյնն է՝ նման յանցագործութիւն կրկնելու կողմնակիցները, ապա այդ դէպքում ի՞նչ է կիրառուելու իսկապէս զղջում ապրած եւ քննութեանն օգնած մարդկանց նկատմամբ։
 
Այդպէս արագ մոռացա՞նք նախնական գնահատականները, որ «այս յանցագործութիւնն ուղղուած էր մեր անկախութեան, մեր պետականութեան, մեր ընտրական գործընթացների, Հայաստանի կայունութեան եւ ընդհանրապէս հայ ժողովրդի դէմ»։
 
Այստեղ տարօրինակն այն է, որ գլխաւոր կազմակերպիչ-պատուիրատուն՝ կատարողներին գործի մէջ ներքաշողը, պակաս մեղաւոր է նկատուել, քան կատարողները, որոնց համար դատախազը պահանջել է մէկ եւ երկու տարով աւելի ազատազրկում։ Տրամաբանական կհամարէի՞նք, եթէ Նիւրենբերգեան դատավարութեան դատապարտեալները՝ հրամաններ տուողները,  աւելի մեղմ պատժի արժանանային,  քան ստորադաս կատարողները... Չէ՞ որ այս կերպ խրախուսւում է հանցագործութեան պատուէր տալը։
 
Ես կտրականապէս բողոքում եմ Ձեր համակարգի ներկայացուցչի նման դիրքորոշման դէմ եւ կոչ եմ անում ծառայողական  մանրակրկիտ քննութեան ենթարկել նրա՝ ինչ-որ տեղ նաեւ կասկածներ ներշնչող վարքագիծը։
                                                                                              
                                                                                                         Պարոյր  Հայրիկեան

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>