Category: Հրապարակումներ
Published on 04 December 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, այսօրվա մամլո ասուլիսում  խոսելով   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի մասին, ասաց, որ  Պուտինն էլ ռուս  նախկին ղեկավարների նման հաստատեց  այն, որ ՌԴ-ին Հայաստանը պետք չէ:  Նրան պետք է  Անդրկովկասը: «Խոսքը  չի վերաբերում  Ռուսաստանի հետ  հարաբերություններ չունենալուն, այլ Մաքսային միություն կոչվածի ենթակայության տակ անցնելու մասին է խոսքը:  Մենք պետք է  Ռուսաստանի հետ ունենանք այնպիսի հարաբերություններ, ինչպիսին  ունենք, օրինակ, Թուրքիայի և Ինդոնեզիայի հետ»,-  կարծում է  Հայրիկյանը` հավելելով, որ երբեք  Հայաստանը ՌԴ-ի հետ չի ունեցել բարեկամական  հարաբերություններ:

Քաղաքական գործչի խոսքով` Հայաստանում պետական քարոզչական մեքենան աշխատում է այն ուղղությամբ, որ պանծացնի գոյություն չունեցող Մաքսային միությունը:  «Հայաստանի պետական գործիչները վերածվել են  ստրուկների ու հարճերի, որոնք  աշխատում են իրենց  տիրոջ, իրենց ցարի համար: Երեկ ինձ իմ վրաց գործընկերներից մեկը գրել էր, որ Հայաստանն իր գլուխը  կամովին դրեց կախաղանի տակ»,-ասաց  Հայրիկյանը:

Ըստ նրա` մեր  պետական այրերը  մատչելի գնով գազ ձեռքբերելու համար համաձայնեցին միանալ գոյություն չունեցող Մաքսային միությանը  այն դեպքում, երբ երեկ Իրանը  հանդես է եկել  հայտարարությամբ և ասել, որ  պատրաստ է   Հայաստանին հարմար գնով գազ  մատակարարել:

 

Աղբիւր՝ mardik.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>