«Երեկ «Ժամանակը» ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին հարց ուղղեց` կմիանա՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին. «Իսկ ինքը միացա՞վ իմ հանրահավաքին, ի՞նչ միանալու մասին է խոսքը, իրենց հանրահավաքը իրենց հանրահավաքն է…»:
Քանի որ ընդդիմադիր ձայների մեծ մասը հավաքեց Ր. Հովհաննիսյանը, հնարավո՞ր է, որ միանաք. «Պրծան էդ ընդդիմադիր ձայները, ամեն ինչ պրծավ, բայց երբ ձեզ հայտնի դառնա՝ ինչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, նոր կարող եք հարցնել իմ կարծիքը, այլապես միանալն ինքնանպատակ է», – ասաց Հայրիկյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Աղբյուր՝ 168ժամ