Category: Հարցազրիւյցներ
Published on 24 September 2013
Print

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դժգոհ է, որ իր վրա կատարված մահափորձի գործը մինչև վերջ չի բացահայտվել: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` հավելելով, որ նախաքննությունը, ճիշտ է, բացահայտել էր, որ Վարդան Սեդրակյանը մահափորձի պատվիրատուից հարյուր հազար դոլար է ստացել, սակայն դատարանն այդպես էլ չպարզեց այդ գումարի ծագումը:

«Միաժամանակ շնորհակալ եմ նախաքննությանը, որ անաչառ լրագրողներին հնարավորություն տրվեց լուսաբանել դատական ողջ գործընթացը»,- ասաց նա:

Հայրիկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ հունվարի 31-ի կրակոցով սկիզբ դրվեց Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: «Դա քայլ էր, որն իր ավարտը ունեցավ սեպտեմբերի 3-ին: Պուտինը հայտարարել էր, որ կայսերական պետությանը դեմ հանդես եկող ուժերի նկատմամբ պետք է մեղմ ուժ կիրառվի: Այդ ուժերից մեկը ես էի, իսկ ռուս ժողովուրդը այն կարծիքին էր, որ ՀՀ նախագահ պետք է ընտրվեի ես»,- պարզաբանեց նա` հավելելով, որ իր հանդեպ մի քանի մահափորձերի պատճառով 92-ից մշտապես զենք է կրել, սակայն վերջին մահափորձի ժամանակ իր մոտ զենք չի եղել:

ԱԻՄ նախագահը նշեց, որ ինքը դեմ չի լինի, եթե վաղն իսկ իր դեմ մահափորձ կատարողներին ազատ արձակեն: «Փողոցներում այդ երեքի նման շատերը կան՝ երեքն ավել, երեքը պակաս, նշանակություն չունի: Նրանք առանց այդ էլ ողորմելի վիճակում են: Թող որքան հնարավոր է` շուտ վերադառնան իրենց ընտանիքները: 

Միաժամանակ չի բացառվում, որ փաստաբանիս հետ խոսելուց հետո որոշ քայլերի գնանք: Եթե անգամ բողոքարկելու լինենք, ապա ոչ պատժաչափերի մասով: Եթե փաստաբանս նման ցանկություն ունենա, ես նման բան թույլ չեմ տա»,- ասաց նա` հավելելով, որ բողոքարկումը, հնարավոր է, վերաբերի մի շարք վկաների հրապարակայնորեն չհարցաքննելուն:

Դիտել 5-րդ րոպեից


 

Աղբյուր՝ 1in.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>