Պարոն Հայրիկյան, արդեն վաղուց հայտարարել եք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, նաև ասել եք, որ ԱԻՄ-ն, առաջնորդվելով 90-ական թթ. ձևավորած դրամահավաքի մշակույթով, գալիք նախագահական ընտրությունների մասնակցության անհրաժեշտ գումարը՝ ընտրագրավը, նախընտրական քարոզարշավի ծախսերի գումարը հավաքագրելու է դրամահավաքի միջոցով:
Թեև նախկինում նշել եք, որ սա շատ աշխատող մեխանիզմ է, հաշվարկե՞լ եք այն հնարավորությունը, որ անհրաժեշտ գումարը հնարավոր է չհավագրվի: Այդ դեպքում չե՞ք առաջադրվելու:
Տեղին հարց է՝ տրամաբանական։ Իսկապէս առաջադրուելու համար նախ անհրաժեշտ է օրենքով նախատեսուած ընտրագրաւը մուծել։ Չեմ խորացել, թէ թէկնածուներն ինչ միջոցներից են դա հատկացնում։ Անցեալում մեր հիմնական աղբիւրը եղել է դրամահաւաքը, սակայն ես նաեւ մի դէպք եմ յիշում, երբ Քալիֆորնիայում բնակուող իմ բժիշկ ընկերոջից այդ նպատակով փոխարինաբար գումար խնդրեցիի, իսկ դրամահաւաքից գոյացող միջոցները հատկացրինք քարոզարշաւին ։ Դա 1998-ի նախագահականին էր կարծեմ։ Ես գումարն ստացայ որպէս անձնական պարտք եւ ընտրութիւններից յետոյ՝ ընտրագրաւը ետ ստանալով վերադարձրի ընկերոջս պարտքը։ Այս տարի մենք արդէն վերափորձարկել ենք դրամահաւաքի մեր գործելակարգը։ Միայն փորձարկել ենք ուղեկցելով գրականութեան ներկայացմամբ։ Որոշ բան փոխոած է մեր քաղաքացիների ընկալումներում։ Վերջին տարիներին նրանց հետեւողականօրէն այլ բանի են վարժեցրել Բուն աշխատանքները կսկսենք դեկտեմբերի կեսից։ Նուազել է ծառային վճարելու պատրաստակամութիւնը եւ աճել երկրի կառավարման իրաւունքը վաճառող ծառայի զգացողութիւնը։ Սակայն մեր այդ նախնական հետախուզական ուսումնասիրութիւնները մեզ ցոյց են տուել, որ մարդկանց հիմնական մասը դրական է ընդունում այդ որակի՝ դուքտէրնեքեւդուքվճարումեք, որձեզծառայեն մոտեցմանը։ Մոտաւորապէս 150 բնակարաններից ոչ մէկում դժգոհութիւն այդ գործելակերպից չեն արտայտել։ Մեր մասնագէտներն այն կարծիքին էին, որ տասից մէկը պիտի ընդուզի։ Մեզ համար ուշագրաւ էր նաեւ Հայրիկեան հնարաւոր թէկնածուի նկատմամբ բացասական վերաբերմունքի բացակայութիւնը։ Նոյնիսկ կարգախօս են յուշել՝ Լաւագոյն տանտեր կարող է լինել տունը կառուցողը։ Ինչ վերաբերում է հիմնական առաքելութեանը՝ դրամահաւաքին, պարզել ենք, որ որոշ փոփոխութիւններ պէտք է կատարենք աւելի գործնականացնելու աշխատանքը։ Մանրամասնութիւնները հասկանալի պատճառներով կներկայացնեմ աւելի ուշ։ Խօսքը գաղտնիութեան չի վերաբերում. մենք գաղտնի ոչինչ չենք անում եւ չենք անի, բայց պիտի գործենք մրցակիցների միջավայրում եւ ճիշտ ենք համարում մեր փորձը փոխանցել մրցավարտից յետոյ։
Վերադառնալով ձեր շատ հստակ հարցին, պիտի ընգծեմ, որ դրամ չհաւաքելու երկու տարբերակ կայ՝
ա) մարդիկ վստահութեան չարժանացնելով հաւանական թէկնածուին չեն աջակցելու կամ
բ) մենք լաւ չենք կազմակերպելու այդ աշխատանքը։
Մեր նախնական աշխատանքը ցոյց տուեց, որ ա) այս թէկնածուին ժողովրդի հիմնական մասը լաւ ճանաչում է, տեղեակ է, թէ նա ինչ էական ներդրումներ է կատարել մեր ազգային քաղաքական կենքում։ Փորձով արդէն համոզուել ենք, որ Հայաստանում հեշտութեամբ կարելի է գտնել 10 000 հոգու, ովքեր պատրաստ են իրենց գնահատած թէկնածուին աջակցելու համար հատկացնել 500 դրամից 5 000 եւ աւելի գումարով։ Մնում է բ) ճիշտ կազմակերպել աշխատանքները։
Ես հաւատացել եմ եւ հաւատում եմ ինքնորոշման սկզբունքին։ Մարդիկ առաջին քայլից իրենք պիտի որոշեն՝ արժանի՞ է Հայրիկեանը դառնալ իրենց առաջնորդը եւ արժանի՞ են իրենք, որ իրենց անկախութեան պայքարի առաջնորդը նաեւ արդարութեան ու ազատութեան աշխատանքներում առաջնորդի իրենց։ Երբ մարդիկ կաշկանդուած են եղել (կոմունիստական տարիներին վախով, հիմա վախով եւ դրամով) ես նաեւ ինքնորոյն եմ գործել, բայց դա լաւագոյն ճանապարհը չէ։ ՈՒզում եմ ասել, որ բացառիկ իրավիճակի համար, ես նաեւ պահուստային տարբերակ ունեմ, բայց դա յաջողութեան հասնելու առումով լաւագոյնը չէ։
Ձեր վերջին հարցին անդրադառնալով, նշեմ որ անհրաժեշտ գումարը չհաւաքելու դէպքում ես ոչ թէ չեմ առաջադրուի, այլ պարզապէս չեմ կարող առաջադրուել։ Այս տարբերակը բացառուած համարեք. ես չեմ առաջադրուի միայն այն դէպքում, երբ կտեսնեմ ազգօգուտ ծրագրերն ինձնից լաւ կեանքի կոչելու ընդունակ անհատ ու թիմ։
Շնորհակալութիւն։