ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, եթե Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ինքը մի քանի օրով կմիանա նրան և կփորձի համոզել, որ դադարեցնի:
Նշենք, որ հացադուլավոր թեկնածուին այցելել էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի հորդորեր վերջինիս դադարեցնել հացադուլը:
Երեկ առավոտվանից ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Վերջ շինծու ընտրություններին» ցուցապաստառով ԳԱԱ շենքի հարակից տարածքում անժամկետ հացադուլ է սկսել: Այսօր ողջ գիշեր նախագահի թեկնածուն անցկացրել է իր կողմից հայտարարված հացադուլը:
Թեկնածուն պայքարում է շինծու ընտրությունների դեմ: