Աղբանոց հիշեցնող լրատվական իրականությունից խնդրում եմ կտրվել և աղոթել Պարույր Հայրիկյանի համար:
Նա իմ մանկությունից եկող իդեալն է՝ ազատատենչ ոգի ու իսկական ազգադավան: Չգիտեմ, թե ով ինչի վրա է ՛՛ստավկա՛՛ դնում կայքերից. դե պարզ է վերնագրեր, սենսացիոն մանրամասներ և նման զիբիլներ:
Ես ուղղակի ուզում եմ մի բռունք դարձնել թեկուզ քչերի և հետևել մարդկայինին, եթե նրա փոխարեն մեր բարեկամներից մեկը լիներ հիմա հաստատ աղոթելու էինք:
Հայե՛ր, հերի՛ք է, կեղտոտ բերաններներդ փակե՛ք ու լռեք, եթե գրելուց գարշահոտ նյութեր եք գրելու:
Մենք ձեզ հետ ենք, մե՛ր սիրելի այլախոհ:
Հ.Գ. Երբ փոքր էի, երազում էի քաղբանտարկյալ դառնալ. Հայրիկյանից էի ոգեշնչված....
Աղբյուր՝ Վեմարդ