ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հաաքվել են մի խումբ քաղաքացիներ ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեանի գլխավորութեամբ եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդէմ Հայաստանի` Մաքսային միութիւն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը: «Ոչ Մաքսային միութեանը», «Ոչ Մաքսային միութեանն ու Պուտինին», «Սգվոր է հայը, երբ անկախ չէ հայը», «Հայաստանն առանց Պուտինի» ցուցապաստառներով քաղաքացիները պահանջում են Սերժ Սարգսեանից հրաժարուել Հայաստանը Մաքսային միութիւն մտցնելու մասին իր հայտարարությունից:
Հայրիկեանը, որպէս իրենց պահանջի հիմնավորում, հիշեցրեց իրենց վերջին անցկացրած հարցումները, ասաց, որ Հայաստանի բնակչութեան մեծ մասը դէմ է Մաքսային միութիւն մտնելուն: Կողմ է արտահայտուել ընդամենը 23%-ը: «Այս իրավիճակում Հայաստանի իշխանութիւններին մնում է Հայաստանի քաղաքացիների կամքին համահունչ կտրուկ փոխել արտաքին քաղաքականութեան առանցքային կողմնորոշումը և յետ կանգնել Մաքսային միութեանն անդամագրվելու խնդրահարուիւց նպատակից: Հակառակ դեպքում, պրն նախագահ, ինքներդ կնպաստեք ձեր հրաժարականի հասունացմանը»,- հայտարարեց Պարոյր Հայրիկեանը:
Իրենց պահանջը բարձրաձայնելուց հետո ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը գրաւոր տեքստով հանձնեցին նախագահական:
https://hayrikyan.com/index.php/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/303-2013-11-15-19-22-00#sigFreeId9aa71c74bf