Category: Հրապարակումներ
Published on 18 March 2014
Print

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՊԷՏՔ Է ԳՈԼԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԻ ՈՒԿՐԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Ռուսաստանը աւելի քան 30 հազար զօրքով Ուկրայինայ ներխուժելուց յետոյ Ղրիմի բնակչութեանը զէնքով պարտադրած հանրաքուէով զաւթեց Ուկրայինայի տարածքները եւ այժմ տենդագին ջանքեր է թափում նոյնը կրկնել նաեւ երկրի միւս տարածքներում: Ռուսաստանի նախագահի այդ ներխուժումն ըստ էութեան կրկնութիւնն է 1940 թ. Ստալինի սկզբնաւորած հողակողոպուտի, որով այդ դիւապետը 1939 թ. օգոստոսին Հիտլերի հետ դաշնակցած՝ սեպտեմբերին սկսեց երկրորդ աշխարհամարտը: Համայն մարդկութիւնն այսօր միացել է Ուկրայինային, որպէսզի ոչ միայն ՈՒԿՐԱՅԻՆԱՅԻՆ ազատագրի Ռուսաստան կոչուող դիւապետութեան մագիլներից, ԱՅԼԵՒ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆԸ ՓՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՐԱՀՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ, քանի որ ուկրային ժողովրդի ազատամարտը սկզբնաւորեց Ռուսաստանի կայսերապետութեան խորտակումը :

Ո՛չ մէկ կասկած, որ մարդկութիւնը անպայման պիտի յաղթանակի: Ստալինի իսկական հետեւորդ Ռուսաստանի այսօրուայ բռնակալի այս ներխուժումը ըստ էութեան համաշխարհային պատերազմ հրահրելու խելայողութիւն է: Ռուսաստանի դիւապետը ՄԱԿ-ի անդամ պետութեան տարածք ներխուժումի համար պատրուակ է բերում, թէ իբր դա արել է ղրիմաբնակ ռուսների կեանքը ուկրային ազգայնականներից պաշտպանելու համար: Սա ասում է ղեկավարը այն պետուեան, որը 1917 թ՚ ՄԻՆՉԵՒ 1955 ԹԻՒԸ, ռուս արդի պատմաբանների հաշւումներով, գնդակահարել , արհեստական սովից, զանազան համաճարակներից, բանտարկութիւններից ու թերասնումից ԿՈՏՈՐԵԼ Է 87 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ: Բռնատիրութիւնների համաշխարհային պատմութիւնը չի կարող բերել մի երկրորդ բռնապետութեան անուն , որը 38 տարուայ ընթացքում այդքան սեփական քաղաքացու յօշոտած լինէր: Ինքնիշխան մի պետութեան քաղաքացիների կեանքը պաշտպանելու դիմակ է հագել մի պետութիւն, որը 1932-1933 թթ. , արդի բազնաթիւ մասնագէտների հիմնաւոր ուսումնասիրութիւններով, Ուկրայինայում սանձազերծել է ցեղասպանութիւն: Ստալինի իրականացրած հինգից տաս միլիոն ուկրայինացիների այս ցեղասպանութիւնը գիտական գրականութեան մէջ ամրագրուած է ԳՈԼՈԴՈՄՈՐ եզրոյթով:

Այս փաստը ընդունել են բազմաթիւ գիտնականներ,համաշխարհային կառոյցներ, նաեւ պետութիւններ: 2003 թ.նոյեմբեր 10-ին Գոլոդոմորի 70-ամեակի առթիւ հրապարակուեց 36 պետութիւնների Միացեալ դիմումը, որպէս ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլէայի պաշտօնական փաստաթուղթ: Ուկրայինայի 1932-1933 թթ. սովը ցեղասպանութիւն որակեց նաեւ ԱՄՆ Սէնատը,իսկ Ազատ ուկրայինացիների համաշխարհային կառոյցի նախաձեռնութեամբ ստեղծուեց նաեւ Ուկրայինայում 1932-1933 թթ. սովի յանձնածողով: Գոլդոմորը ուկրային ժողովրդի ցեղասպանութիւն յայտարարեց նաեւ Ուկրայինայի խորհրդարանի՝ Գերագոյն ռադայի 2003 թ. մայիսի 14-ի յատուկ նիստը: Հեղինակաւոր մասնագէտներից կազմուած ԱՄՆ Կոնգրէսի յանձնաժողովը նոյնպէս 1988 թ. նոյեմբերի իր եզրակացութեամբ 1932-1933 թթ. կազմակերպուած սովը յայտարարեց ցեղասպանութիւն:

17 մարտի 2014 թ.

 

Հեղինակ՝ Ռաֆաել Համբարձումեան

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>