Category: Հրապարակումներ
Published on 03 April 2014
Print

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը չի համարում Հայաստանի քաղաքացիական հասարակության հաղթանակը: Այսօր այդ առիթով «Տեսակետ» մամուլի ակումբում ԱԻՄ նախագահն ասաց. «Չէ: Չորս կուսակցություններ դիմել են Սահմանադրական դատարան: Այդ կուսակցություններն ի սկզբանե դեմ էին: Ես մանկապարտեզային դրսեւորումներով խանդավառվողներից չեմ: «Դեմ եմ»-ը մանկապարտեզային նախաձեռնություն է, ոչ թե քաղաքացիական, որովհետեւ քաղաքացիական նախաձեռնությունը միշտ ունենում է նպատակ: Ոչ թե`ես «Դեմ եմ»: «Դեմ եմ»-ը ցանկացած բռնապետի երազանքն է, որովհետեւ ինչ-որ պահի նա ասում ե`գիտես, ես էլ այնքան կողմ չեմ: Ու`վերջացավ: «Դեմ եմ»-ը արժեք ունի, եթե ինչ-որ բան տա»:

ԱԻՄ նախագահը գտնում է, որ «Դեմ եմ»-ը պետք է առաջարկությունների հստակ եւ համապարփակ ծրագիր ունենա`ներառելով նաեւ այն դրույթները, որոնց կողմ են: Այլապես, ըստ նրա, եթե ՍԴ-ն հանի այն կետերը, որոնց նախաձեռնությունը դեմ է`«Դեմ եմ»-ից կմնա զրո»: Այդպես իրենց գոյությունն ապացուցողները Պարույր Հայրիկյանին չեն հետաքրքրում. «Զրոներն ինձ չեն հետաքրքրում»:

Հայրիկյանն ասում է, որ ոչ թե պետք է այլ բաներ փնտրել ու գտնել`դրանց էլ հակադրվել, ինչպես հայտարարում են նախաձեռնության անդամները, այլ պետք է այլ բաներ գտնել ու դրանցով առաջնորդվել:

Այն կուսակցություններին, որոնք կառաջնորդվեն այդ երիտասարդների նախաձեռնությամբ, Հայրիկյանը կուսակցություն չի համարում: Ու նկատում է, որ չորս քաղաքական կազմակերպությունները բարեբախտաբար ԱԺ-ում արդեն դեմ էին:

«Ես չեմ ուռճացնի, ոչ էլ կիսում եմ այն հորթային խանդավառությունը, թե «Դեմ եմ»-ները էս ինչ սիրուն բան էին անում: Զրոն սիրուն բան անել չի կարող: Եթե դու ուզում ես հասարակական կյանքի վրա ներգործություն ունենալ`պիտի ասես`ես այսինչ բանին կողմ եմ եւ դրա պատճառով դեմ եմ այսինչին»,- ասաց բանախոսը`հուսով, որ հասունացումը կլինի. «Ես անարխիստ չեմ: «Դեմ եմ»-ի այսօրվա որակը անարխիստական որակ է»:

Իսկ ընդհանրապես, Հայրիկյանը համարում է, որ մենք ՍԴ չունենք ու ՍԴ-ի այդ որոշումն էլ այսպես է բնորոշում. «Հերթական խայտառակությունն է: Ի՞նչ էր պետք ՍԴ-ին, մի քանի ամսով հետաձգել այս օրենքը: Սրանից ես լավատեսություն չեմ տեսնում»:

 

Աղբիւր՝ Aravot.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>