Category: Հրապարակումներ
Published on 01 August 2014
Print

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ, Հայաստանն ու Ուկրաինան նույն ոխերիմ թշնամին ունեն, եւ Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից:

«Ուկրաինայի հետ հակամարտության ընթացքում մեր նույն ոխերիմ բարեկամը որպես պահեստային, գործող ուժ օգտագործում է իր կողմից զինված ուժերի ազդեցությունն ու ճնշումը: Ուկրաինայում դա արվում է գործակալական ցանցի, ռուսական իմպերիալիզմի իրադրություններն օգտագործելու նկատառումով: Հայաստանի կողմից ինքնիշխանությունը վճռականորեն դրսեւորելու դեպքում, մեզ սպասում է նույն բանը: Հայաստանի դեմ կօգտագործեն Ադրբեջանը: Սա առաջին դասը»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Նրա խոսքով. «Երկրորդ դասը՝ ձախողում ապրած քաղաքական գործիչը Ուկրաինայում հրաժարական տվեց, կրկնակի ձախողում է ապրել Սերժ Սարգսյանը: Եվրոպականից հրաժարվեց, իրեն նետեց ՄՄ, բայց այնտեղ նույնպես ձախողեց : Նա, հետեւելով իր գործընկերոջ օրինակին, պետք է հրաժարական տա: Քաղաքական գործիչ, դու նրա համար ես, որ ծրագրերդ իրականացնես, երբ չես կարողանում իրականացնել, պետք է հեռանաս:
Ուկրաինական դասերից լավագույնը այն կլիներ, որ այսօր էլ մի փոքր դժվարություններ կրեր, բայց այս իրավիճակից դուրս գար պատվով, քան թե շարունակվեր՝ ե՛ւ, ե՛ւ հեղհեղուկ վիճակը: Չես կարող շարունակել ե՛ւ, եւ-ի քաղաքականությունը, երբ եւ-երից մեկը մյուսին բացառում է»:

Նա նորից պնդեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, իշխանությունը փոխանցի եվրոպամետ ուժերին, իսկ այդպիսի միակ ուժը ԱԻՄ-ն է:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>