Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժման հանրահավաքին ու սահմանադրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի պայքարին այսօր միացել էին նաեւ ԱԻՄ-ականները՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:
Հանրահավաքի ժամանակ իշխանափոխության կոչերը լսելուց հետո, պարոն Հայրիկյանը կիսվեց իշխանափոխության իր պատկերացումներով: «Քաղաքական գործիչների մեծ մասը իշխանափոխությունը հասկանում է իշխանությունը փոխել իրենցով կամ մեկ ուրիշով, բայց հիմնական խնդիրը պետք է լինի իշխանությունը ժողովրդի իշխանությամբ փոխելը»:
Պարոն Հայրիկյանը նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների քողի տակ ներկայացվում է լրիվ նոր Սահմանադրություն: Նրա խոսքով, աշխարհի ոչ մի երկրում չկա նման փորձ, երբ առանց այլընտրանքային առաջարկները քննելու մի քանի ամսում մի երկու հոգով փակ դռների հետեւում Սահմանադրություն են գրում, ներկայացնում հանրությանը: buy generic levitra online
ԱԻՄ առաջնորդի գնահատմամբ, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընդունեցին Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկման հրավերը, ցույց տվեցին իրենց «իրական դեմքը». «Փուչիկները պայթում են: Այսօր էլ որոշ ուժեր տարբեր պատճառաբանություններով ձեւականությամբ են զբաղված, գուցե փորձում են իրենց ծանրությունն ավելացնել, որ թանկ ծախվեն, բայց դա մեզ չի մտահոգում, որովհետեւ ով հասկանում է Սահմանադրության կարեւորությունը եւ այս փոփոխությունների դավադրական լինելը, չեն կարող փոխել իրենց կարծիքը»:
Աղբիւր՝ Aravot.am