Category: Հրապարակումներ
Published on 11 September 2015
Print

2015 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում մեկնարկեց վեց հասարակական-քաղաքական միավորումների նախաձեռնությամբ Հանրային փրկության ճակատի ստեղծման նպատակով հրավիրված Կլոր սեղանի երկրորդ փուլը, որի ընթացքում քննարկվեց Ճակատի ստեղծման մասին հայտարարության նախագիծը: Այս, ինչպես նաև նախորդ փուլի քննարկումը տեղի ունեցավ մամուլի ներկայությամբ և հեռաևձակվեց ուղիղ եթերով, ինչը աննախադեպ է հայաստանյան քաղաքական մշակույթի համար: Քննարկումը տեղի ունեցավ շատ բուռն մթնոլորտում և ուղեկցվեց շատ սուր բանավեճերով, ինչը մասնակիցները գնահատեցին որպես դրական երևույթ, փաստելով, որ ժողովրդավարությունը աղմկոտ երևույթ է: Շուրջ երեք ու կես ժամ տևած քննարկման ավարտին մասնակիցները հայտարարության նախագծի տեքստի շուրջ հանգեցին սկզբունքային համաձայնության: Նրանք նախաստորագրեցին հայտարարության նախագիծը և որոշեցին մինչև սեպտեմբերի 21-ը Ճակատում ընդգրկելու նպատակով շարունակել բանակցությունները մյուս ընդդիմադիր ուժերի հետ և արդեն սեպտեմբերի 21-ին ստորագրել ու հրապարակել Հանրային փրկության ճակատի ստեղծման մասին հայտարարությունը: Հայտարարության նախագծում, մասնավորապես, նշվում է այն մասին, որ այն ստորագրող և Ճակատ կազմող հասարակական-քաղաքական միավորումները ձեռնամուխ են լինում նոր սահմանադրության ընդունման գործընթացի կասեցման, ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացման և ժողովրդի իշխանության հաստատման գործին, ինչի նպատակով պատրաստվում են Ճակատի շուրջ մոբիլիզացնել ժողովրդին, այնուհետև իրավունքի ուժով ու գործող Սահմանադրությանը համապատասխան իրականացվող քաղաքացիական անհնազանդության քայլերով ստիպել վարչախմբին հրաժարվելու նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունից և հասնել Նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հրաժարականին, որից հետո նախատեսում են կազմակերպել ազատ և արդար արտահերթ ընտրություններ: peut être trouvé ici

 

Աղբիւր՝ himnadir.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>