Նախագահական նստավայրից 50 մետր հեռավորության վրա այսօր կբացվի ԱԻՄ գրասենյակը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ մոտ են գնում, որ ընտրություններից հետո երկար ճանապարհ չանցնեն:
Նա քաղաքականության մեջ մտած մարդկանցից պահանջեց հարգալից վերբերմունք Հայաստանի հանդեպ: «Օրինակ ԱՄՆ-ում, եթե որեւէ մեկը նախագահ է առաջադրվում, ապա դրանից առաջ նահանգապետ է լինում ինչ-որ տեղ»,- նշեց Հայրիկյանը: Նրա խոսքով, մեզ մոտ ամոթալի է, որ սեփական ընտանիքը կառավարել չկարողացող մարդը հանկարծ որոշում է Հայաստան կառավարել: «Երեւի Չերչիլի պես են մտածում: Չերչիլին ասում են աղջիկդ իրեն լավ չի պահում, այս ինչ է կատարվում: Չերչիլն էլ ասում է, թե գիտեք ես կարող եմ Անգլիան կառավարել, նույնիսկ շատ լավ ԱՄՆ-ն, աշխարհն էլ կարող եմ կառավարել, բայց աղջկաս չեմ կարող կառավարել: Հիմա սրանք երեւի մտածում են, քանի որ աղջկան չեն կարող կառավարել, ուրեմն երեւի Հայաստանը կարող են կառավարել: Բայց դա սխալ է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Աղբյուր՝ News.am