ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, այսօրվա մամլո ասուլիսում խոսելով նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի «հեղափոխության մասին», ասաց, որ օրեր առաջ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին ունի քիչ ու հակասական տեղեկություն: «Իմ պատկերացմամբ հեղափոխությունն այլ բան է: Հեղափոխություն` նշանակում է եղածը փոխել, որը վատ բան չէ, բայց բռնությամբ անել դա, չեմ ընդունում: Ես չգիտեմ` Շանթն ինչ էր ուզում անել, բայց նրա «հիվանդագին» արժանապատվությունը ողջունելի բան է: Եթե ես հնարավորություն ունենամ, նրան կազատեմ ու մի շարք այլ ձերբակալվածների էլ բանտից կազատեմ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Աղբիւր՝ Mardik.am