Եթե կլինեն նպատակադրումներ, որոնք չեն հակասի ԱԻՄ-ի ծրագրերին, այդ դեպքում չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը միանա Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ կազմակերպող Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փետրվարի 21-ին հերթական անգամ հանդիպել խոսել են, բայց նրա մարտավարությանը ծանոթ չէ:
«Նրա հետ հանդիպել, խոսել ենք, բայց չենք քննարկել իր մարտավարությունը եւ ռազմավարությունը, թե ինքն ինչ համակարգ է նախատեսել»,- ասաց Պարույր Հյարիկյանը:
Հարցին, թե հավանակություն կա՞, որ միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, Հայրիկյանը պատասխանեց. «Եթե կլինեն նպատակադրումներ, որոնք չեն հակասի իմ ծրագրերին, այդ դեպքում չեմ բացառում, բայց մեր հիմնական սկզբունքային մոտեցումները մի քիչ տարբեր են»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյան կատարած քայլերին, ԱԻՄ նախագահն ասաց. «Ես որեւէ սխալ չեմ տեսնում: Րաֆֆի Հովհաննիսյանի մեծագույն սխալը եղել է այն, որ չի արձագանքել իմ միասնական ճակատով գնալու կոչին: Դա այնքան մեծ սխալ էր, որն ուղղելու համար պետք է փորձի ամիսների աշխատանք կատարի: Մինչդեռ այն ժամանակ, եթե արձագանքեր, բոլոր հարցեը լուծված կլինեին: Ավելին` շատ ուրախ եմ, որ ժամանակին այդ կոչը հրապարակային եմ արել»:
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։