Այսօր Հայաստանում ամենից շատ խոսվում է նախագահական ընտրությունների մասին: Իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր և գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որևէ փոփոխություն չի առաջացնի: Խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, նրա կամքով ձևավորվող կառավարությունն էլ կշարունակի իր գործունեությունը:
Նոր նախագահն ուզի թե չուզի, կհաստատի այդ կառավարության կազմը և եթե իրեն խելոք չպահի, ապա ինքը կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ:
11:16
Ոչ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում նախագահը պետք է գիտակցի , որ ինքն ընդամենը բարոյաքաղաքական լծակի է տիրանում և պետք է աշխատի մեծամասնությամբ իրեն չաջակցող խորհրդարանական մեծամասնության հետ:
11:21
Ես ասում էի` եթե ազգային ժողովրդավարական ուժերը գային անհամաձայնության, այդ դեպքում կարող էի ես մասնակցեի խորհրդարանական ընտրություններին: Հենց սկզբից էլ պարզ էր, որ ընտրությունն ընտրություն չէր լինելու, և տեսա, որ դաշինք հնարավոր չէր կազմել: Քարոզչական տեսակետվ այս խորհրդարանական ընտրությունները մյուսներից տարբերվեցին: Ես դեռ հավատում եմ, որ մեր քաղաքական ուժերը ողջախոհություն ձեռք կբերեն: Հայաստանում մենք շատ ունենք ընդդիմադիր խաղացողներ՝ մինչև աթոռին հասնելու պահը, այսինքն` գաղափարապես ընդդիմադիր չեն:
11:27
Ժողովրդին դիմելու փորձ ունեցել է ԱԻՄ-ը։ Ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը: Իրականում նա ինչպես կառաջնորդվի, ինձ հայտնի չէ: Ես իր դրական քայլերը ողջունում եմ, սակայն չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է գաղափարախոսական նոր որակ բերել, կամ վերջին դաշինքի պառակտումը ցույց տվեց, որ նա չի կարող միավորիչ դեր ունենալ, չնայած ես նրան սիրում եմ:
11:27
Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին, նրան պետք է փող տվող մեկը: Պոռնկացված դաշտում անելիք չունենք, սակայն ես չեմ կարծում, որ մենք այդ վիճակին ենք հասել: Այո, մտածելակերպը խեղված է, սակայն ավելի խեղված չէ, քան 1996 թվականին էր:
11:29
Առանց ծրագրի քաղաքական գործիչ պետք է մեր հակառակորդներին: Մեր առաջին նախագահն ընտրվել է առանց ծրագրի:
11:30
Վերջին խորհդարանական ընտրությունները վերջին ընտրություններից տարբերվեցին միայն հավասար քարոզչության առումով: Սակայն ընտրակաշառքները մնացին:
Երեքշաբթի, 06 Նոյեմբեր 2012 | 11:35
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։