Category: Հրապարակումներ
Published on 07 February 2014
Print

Այս պահին Ազատության հրապարակում ՀՀ հիմներգով մեկնարկեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը: Ինչպես նշեց Պարույր Հայրիկյանն, այն ինչ-որ առումով նախապատրաստությունն է փետրվարի 18-ին կազմակերպվելիք հանրահավաքի:

Հանրահավաքի հիմնական ուղերձներն էին Մաքսային միությունը հավասար է անվճար ուղեգիր Սիբիր, «Ղազագիրը ՀՀԿ ղազագիրն է» և այլն:

րույր Հայրիկյանն իր ելույթում շեշտը դրեց ՀՀ անկախության և ինքնիշխանության հարցի վրա ու ամբիոնից հայտարարեց. «Մեր իշխանավորները չկարողացան մեր քաղաքացիներին ապահովել ազատությունով: Սրանք, նկատի ունեմ իշխանավորներին, Մոսկվայի լաքեյներին, ոչ կարդում են, ոչ լսում, միայն հոխորտան, եթե հաղթանակից ես խոսում, նախևառաջ պետք է քո քաղաքացու անվտանգությունն ապահովես»:

Պարոն Հայրիկյանն ու իր աջակիցները իրենց համերաշխությունը հայտնեցին Ուկրաինայի գաղափարակիցներին:

Այնուհետև ընթերցվեց փաստաթուղթ, որը եզրափակվեց «կեցցե Ուկրաինայի ազատապաշտությունը, կորչի ռուսական կայսերապաշտությունը»:

Այնուհետև Պարույր Հայրիկյանը նշեց, թե ամեն ինչի հիմքում ընկած է ինքնորոշման հարցը, թե կենսաթոշակային խնդիրների, թե գազի գնի հարց;

Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, թե առաջին անգամ զորքը ժողովրդի դեմ օգտագործել է ՀՀ առաջին նախագահը:

Իրականացվեց նաև ԱԻՄ-ականների գրանցում: Պարույր Հայրիկյանն այս կապակցությամբ ասաց. «Պետք է մեկ առ մեկ աշխատենք, հրապարակային կոչերն այլևս չեն աշխատում»:

 

«Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում»,- Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Խաչակիր ՀԿ-ի» նախագահ Գագիկ Սարուխանյանը: Շարունակելով նա նշեց. «Դե յուրե ունենք հանրապետություն, բայց դե ֆակտո ոչ մի օրում չենք ունեցել: Այսօր մենք չունենք ընտրված որևէ նախագահ: Բոլոր իշխանություններն էլ ԿԳԲ-ի գործակալներ են և տարել են այն ծրագիրը, որ դատարկեն Հայաստանը: Армения без армян. ամեն ինչ արվում է, որ այդ ծրագիրն իրականանա»: 

«Ազատ, անկախ Հայաստան» կոչերով ընդմիջվող հանրահավաքը սակավամարդ էր: Այդ հանգամանքը Պարույր Հայրիկյանն այսպես պատճառաբանեց. «Ժողովրդի խնդիրներով մտահոգ մարդիկ կաշկանդված են,  հրապարակային խոսել չեն ուզում: Ես հասկացա, որ դա լակմուսի թղթի հաջորդ կողմն է, ԿԳԲ-ն գաղտնիություն է սիրում, եթե ասում ենք, որ Մաքսային միությունը գաղտնիություն է սիրում, հիմա ասում ենք, որ ԿԳԲ-ն գաղտնի բազարներ է սիրում, ոչ թե հրապարակային խոսակցություն»: Այնուհետև Պարուր Հայրիկյանը մանրամասնեց, թե ինչ է սպասվում փետրվարի 18-ի հանրահավաքին: 10.30-ից Ծիծեռնակաբերդից կմեկնարկի ավտոերթ դեպի  Գառնի, իսկ ժամը 16.00-ին տեղի կունենա հանրահավաք Ազատության հրապարակում, որը կավարտվի Միքայել Նալբանդյանի՝ ազատության երգչի արձանի մոտ:
 


Պարույր Հայրիկյանն իր ելույթում զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայում իրավիճակի հետ ու հայտարարեց. «Օլիգարխի նշանակած պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը քաղաքական գործընթացներին չի մասնակցի: Այդ ամենի արդյունքում մենք տեսանք ժողովրդի հաղթանակ:Իսկ Հայաստանում բանակն օգտագործում են ժողովրդի դեմ: Բանակը ժողովրդի դեմ սկսել է օգտագործել այսպես կոչված առաջին նախագահը, նա երկրապահներին էր օգտագործում : 1996-ի նախագահական ընտրություններին դարձյալ Լևոն Տեր-Պետրոսյան կոչված նախագահը օգտագործեց զորք ժողովրդի դեմ: Երկրորդ նախագահը ևս զորք օգտագործեց ժողովրդի դեմ»:

 

«ՀՀ իշխանությունները սխալ, դավաճանական ճանապարհի վրա են»,-այսօր Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա համախոհների կազմակերպած հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ի պատասխան Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզի» մասին հարցին, այսպես պատասխանեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այն փաստին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցությունը բխում է մեր ազգային շահից, պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանի ազգային շահը դժվարանում եմ ասել՝ որն է: Մարդ, ով երեքուկես տարի խոսում էր եվրոպական արժեքներին հավատարմության մասին, մեկ օրվա մեջ խոսքի փոփոխություն է կատարում, մենք բարոյական իրավունք ունենք ասելու, որ քո կարծիքը մեզ չի հետաքրքրում: Եթե նման կերպ Պուտինի մի փշտի պատճառով դիրքորոշում պիտի փոխես, որ ապացուցես, որ ողջ Հանրապետական կուսակցությունը ստրուկների միություն է: Եթե դու նման քաղաքականություն վարես, ի՞նչ կարիք կա, որ ես ինձ թույլ տամ իջնել այդ մակարդակի ու մեկնաբանեմ նրա դիրքորոշումը: Օկուպանտի հետ ազգային շահ լինել չի կարող: Դահիճի և զոհի միջև համագործակցություն լինել չի կարող»: Այն դիտարկումներին, թե Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Եթե սահման պահող էին, ապա սահմանային վերջին դեպքերի կապակցությամբ գոնե հայտարարությամբ պետք է հանդես գային: Ռուսաստանը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է: Պետք է դիմել գործնական քայլերի»:
 


 

Աղբիւր՝ Aravot.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>