Category: Հրապարակումներ
Published on 15 February 2014
Print

«10 Տիգրան Սարգսյան հրաժարական տա, և 10  նոր Տիգրան Սարգսյան գա, բոլորն էլ կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները»,- ասել է ասուլիսին «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությանը, որով պատրաստվում են պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության հրաժարականը.
«Եթե ինչ-որ մեկը բլբլում է կամ գեղեցիկ ճառեր է ասում՝ դա ուրիշ է, իսկ եթե կա ընթացակարգ, դա ուրիշ է, հիմա միայն բլբլոցներ են, զրույցներ», – նշեց նա:
Ըստ Հայրիկյանի, նրանք ցանկանում են արևի տակ երևան,ցույց տան որ կան :
Հայրիկյանի խոսքերով, վարչապետի հրաժարական պահանջելը ծիծաղելի է:
Hayeli.am-ի հարցազրույցը Հայրիկյանի հետ ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Հայրիկյան, այդ ուժերն ասում են, որ այդպիսով կարող են ճաքեր առաջացնել իշխանության ներսում:

-Ամեն մարդ իրավունք ունի սեփական պատկերացումներն ունենալու, ամեն մարդ իրավունք ունի ինքն իրեն խաբելու, կարեւորը, որ դրանից լավ զգան՝կարծելով, թե բան են անում:

Նախաձեռնությունն ընդամենը պայքարի իմիտացիա՞ է:

-Դա պայքարի իմիտացիա էլ չի, այլ ընդամենը գոյության ինքնարտահայտում՝ որպես քաղաքական միավոր: Որպես մարդ կարող է շատ լավ էլ կան, բայց քաղաքական…Եթե իրենք բոլորն էլ Մաքսային միության կողմնակիցներ են, էլ ի՞նչ պայքար: Դա նման է նրան, որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ մեկը ասեր՝ գիտես ես մեր գյուղում պայքարում եմ, որ ձմեռը շատ ցուրտ չլինի:

Տիգրան Սարգսյանը սկզբում արեւմտամետ դիրքորոշում ուներ, գուցե նրան այլախո՞հ են համարում:

-Բոլորն էլ ՄՄ կողմնակիցներ են ու բոլորն էլ չեկիստ, վերջ, դրանով ամեն ինչ ավարտված է: Կարող ես լինել գրանցված չեկիստ, կարող ես լինել ազդեցության գործակալ, բայց բոլորն էլ ռուսական իմպերիալիզմի լաքեիներ են, ով էլ այդպիսին չի, թող իրեն դրսեւորի: Չեմ ասում՝ գա անպայման իմ հանրահավաքին, բայց թող մի բան անի, թող մարդկանց կանչի եւ ասի՝ ես դեմ եմ ՄՄ-ին, կողմ ազատ ու անկախ Հայաստանին, ես կողմ եմ Եվրոպային: Թող դրսեւորեն, որ իմանանք առողջ բանականություն ունեն, իսկ եթե լաքեի են, ԿԳԲ-ի գործակալներ, դրանց մասին ի՞նչ խոսես: Նրանց ինչ ասում են, դա էլ անում են:

Իսկ մյուս կողմից՝ ինչ են անո՞ւմ ոչ ռուսամետները:

-Կասե՞ք որոնք են:

Ինքներդ էլ գիտեք:

-Չէ, դուք անուններ տվեք:

Օրինակ «Հանրապետությունը»-ը՝ Արամ Սարգսյանի, Մակեյանի կուսակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը:

-Եթե ռուսամետ չեն, թող գան, ես հրավիրել եմ բոլորին հրապարակավ:
Րաֆֆի Հովհաննիսյանը՞…երեւի զբաղված է հերթական կազմակերպական խնդրով: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը եվրոպական մտածողության կրող չէ, երբ ինը մտնու է նախագահի մոտ եւ դուրս է գալիս ու ասում, որ ես Ձեզ վաղը կասեմ, թե ինչ ենք խոսել, ուրեմն ինքը նախագահի խոսակցությունը պետք է խմբագրի: Եթե նրա լեզուն պտտում է եւ հայտարարում է, որ գնալու է Պուտինի մոտ արդեն դա վկայությունն է այն բանի, որ ինքը ուղնուծուծով նրանց դաշտում է:

Գուցե մենք բոլորս ենք այդ դաշտում, դրա համար էլ ձեր պայքարը հաջողության այդպես էլ չի հասնում:

-Ե՞ս հաջողության չեմ հասել, իսկ հայ ժողովրդի քաղաքական կյանքում ո՞վ է հասել հաջողության, ինձնից բացի: Այդ ո՞վ է ազգային քաղաքական ծրագիր մշակել եւ հետո այդ ծրագիրը դարձրել ժողովրդի սեփականությունը: Չկա, ուրիշը չունենք, ես այն ժամանակ էլ անում էի այն, ինչ ես էի անում, իսկ ձեր սերնդի հայրերը անում էին այլ բան: Հիմա էլի ես անում եմ այն, ինչ ես անում եմ իմ արժանապատիվ հայրերի, նրանց ոգու հետ, հիմա էլ նրանց զավակները անում են ինչ-որ բան, որը չգիտես ինչ է նշանակում, բայց վերջում պիտի գան ու էլի ասեն՝ գիտեք մենք անկախական ենք, անկախությունը ցանկացած ազգի մեծագույն երազանքն է: Անկախական չեք, շան որդի եք, անկախականը ՄՄ-ին դեմ կլիներ, ազատական էլ չեք, որովհետեւ ազատական լինեիք, էլի դեմ կլինեիք, դեմոկրատ էլ չեք, բա ի՞նչ եք, օրվա հացից կառչած ողորմելի գործակալներ: Ես ասում եմ՝ դուք արեք ես միանամ: Անող չկա: Պատկերազրեք՝ եթե ԱԻՄ-ը չընդվզեր, պատմության մեջ ի՞նչ էր մնալու: Սերժ Սարգսյանը գնաց մի օրվա մեջ ամեն ինչ փոխեց, բոլորն էլ նրա հետ:

ԱԻՄ-ը որ ընդվզեց, ի՞նչ փոխվեց:

Կներեք… հիմա…

Ավելի ճիշտ ի՞նչն է խանգարում, որ հասարակության զգալի մասը ընդվզի:

Դուք մոտավորապես ասում եք այն, որ ոչ մեկը չասի՞ «արքան մերկ է», գոնե դա չասի՞: Ժամանակին ինձ ասում էին «Անկախություն» թերթ ես տպում, ինչը փոխվե՞ց: Ես տպում էի, որ սովորեցնեի անկախություն բառը եւ մատուցում ճշմարտությունը, որ հետո գային անկախության հանրաքվեին ու քվեարկեին: Ու բոլորովին այլ կլիներ, որ այդ կրակոցը չլիներ, ես որոշակի բան փոխած կլինեի: Ես կարող էի չլինեի վճռորոշ ուժը, բայց վարկանիշս աճում էր, իսկ մարդկանց վախեցրին , իմ ձայները կարող էին վճռորոշ դեր կատարեին նաեւ արտաքին քաղաքականության հարցում:

 

Աղբիւր՝ hayeli.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>