ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր մի քանի տասնյակ համակիրների հետ Արամ Խաչատրյանի արձանի մոտից այսօր` մարտի 28-ին, ԵՄ և ՀՀ դրոշներով շարժվեց դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ նրա հավաք-հանդիպումը:
«Երեկվանից շատ բան է փոխվել, մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ պետք է մի խնդիր իրենց առջև դնեն. սահմանազատվել Սերժ Սարգսյանից, հակառակ դեպքում իրենք չեն հասկանում, թե ինչ ամոթալի վիճակում են հայտնվել: Աշխարհում ավելի քան հարյուրից ավելի պետություններ մի կողմում են, իսկ մյուսները` մի քանի թոկից փախածներ, մի կողմում: Հայաստանը միացավ այդ թոկից փախածներին»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով նախօրեին ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի արդյունքները չճանաչելու վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու Հայաստանի որոշմանը։