"ԱԻՄ"-ը Ազատութեան հրապարակում հանրահաւաք:
Հայրիկեանը նշեց, որ Եվրամիութեան դրոշներն իրենց ձեռքերում են, քանի որ ասելով Եվրոպա` իրենք հասկանում են ազատ ու անկախ Հայաստան: Նա հիշեցրեց, որ երեկ Հայաստանը դէմ էր քվեարկել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի նախագծին եւ այդ քվեարկութիւնն անուանեց խայտառակութիւն:
"Հայաստանն իրեն խայտառակ պահեց: Միայն մի քանի երկիր դէմ քվեարկեցին այդ բանաձեւին, եւ Հայաստանը նրանց թվում էր: Հայաստանի իշխանութիւնների պատճառով այսօր ամբողջ աշխարհում հայ ասելով հասկանում են տգէտ":
Հայրիկեանը յայտարարեց, որ այս իրավիճակից դուրս գալու համար Հայաստանում պետք է լինի համախմբում: Ապա ասաց.
"Այսօրուա ընդդիմադիր կուսակցութիւնները ծախուած են Ռուսաստանին: Նրանք գաղափարախոսութիւն չունեն, եւ եթէ գաղափարական հանրահաւաք կազմակերպեն, ապա նույնիսկ մօտ 10 հոգի չի հավաքուի",- ասաց նա:
"Քաղաքացիների խնդիրները պետք է լուծվեն քաղաքացիների ինքնորոշմամբ: Մարդու վերաբերեալ հարցում պետոթիւնը չպիտի որոշում կայացնի":
Հայրիկեանը նաեւ տեղեկացրեց, որ երեկ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին գրաւոր նամակ են ուղարկել, որում պահանջում են կասեցնել "պարտադիր" բաղադրիչը: Եւ եթէ այսօր որոշեն երթ անել, այդ գրաւոր փաստաթուղթը կփոխանցեն ՍԴ-ին: Իսկ երթ հնարաւոր է` չանեն, քանի որ Րաֆֆի Հովհաննիսեանի հանրահաւաքից առաջ Հայրիկեանը չի ցանկանում պակասեցնել Ազատութեան հրապարակում հավաքվածների թիւը:
Հանրահավաքից հետո Հայրիկեանն իր կողմնակիցների քվեարկութեամբ որոշեց գնալ ՍԴ, գրաւոր թուղթը փոխանցել նրանց, ապա կրկին վերադառնալ Ազատութեան հրապարակ:
http://hayrikyan.com/index.php/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/403-2014-03-28-18-39-44#sigFreeId8081fc7e6e