Category: Հրապարակումներ
Published on 20 June 2013
Print

Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք,  որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը`  անդրադառնալով «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի այն հայտարարությանը, որ նրա մարմնի աջ մասում` երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:

Հայրիկյանը սկզբից զարմացավ` լսելով այդ հաղորդագրության մասին` ասելով, «հո ապուշ չեն, ո՞նց կարող է նման բան լինել»: Այնուհետեւ նշեց, որ գուցե մենք ենք ինչ-որ բան խառնել, հնարավոր է իրեն անունից մի հոգեկան հիվանդ նման բան է գրել: Իսկ երբ կարդացինք գրառումը, նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ «չգիտի, չի հետաքրքրվել դրանով, բայց այդ շարժումների մեջ, որ անում էի, կարող է բացված լինել, այդ ի՞նչ խնդիր է»:

«Այստեղ ինքը ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես հանցագործների դաշնակիցներից է, իրական հանցագործությունը կատարողներից, ինքը ունի մի խնդիր` պաշտպանել Սեդրակյանին եւ ինքը Սեդրակյանին պաշտպանում էր նրանով, որ ասում էր, որ Սեդրակյանը չի եղել մասնակիցը, ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց եթե քո խնդիրն է ապացուցել, որ Սեդրակյանը մասնակից չի, դրանով էլ զբաղվի: Տասնյակ էքսպերտիզաներ, վիրահատություններ են եղել, եթե դրա մասին ես խոսում, որ չի եղել, ուրեմն դու դաշնակից ես դրանց, այն վարձականներից ես: Չէ՞ որ սա շատ մեծ համակարգային գործ է, կրակելուն զուգահեռ իրենք հասարակական կարծիք են ձեւավորում տարբեր ուղղություններով: «Սիրունյան» հաստատության ի՞նչ գործն են այդ մանրամասնությունները, նրանք մի գործ ունեն, իրենց պաշտպանյալը չի մասնակցել, ուրիշ խնդիր ինքը չունի: Եթե նրա պաշտպանյալն է, եթե հանցագործության պաշտպանյալն է եւ ուզում է այնպես անել, որ հանցագործությունը արել ենք, բայց դա չի եղել, այդ դեպքում ես գործ ունեմ հանցավոր տարրի հետ, նրա մասին խոսելը իմ խնդիրը չէ, դատախազությունը թող խոսի: Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ Հայրիկյանի գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարել էր հետեւյալը. «Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն...»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Աղբյուր՝ News.am

 
Category: Հրապարակումներ
Published on 18 June 2013
Print

Ռազմիկ Մարկոսյան 

Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող ժողովուրդը: 

Մենք ինչո՞ւ այլ երկրների հետ մեր քաղաքական հարաբերություններում չենք կարողանում արժանապատիվ պարտնյոր լինել: Գուցե այն պատճառով, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից: Իսկ ինչո՞ւ ենք զրկված եղել  պետականությունից: Երևի այն պատճառով, որ փոքր երկիր ենք: Ինչո՞ւ ենք փոքր  երկիր: Գուցե այն պատճառով, որ ի սկզբանե չենք կարողացել արժանապատիվ պարտնյոր լինել: Վերջ, շրջանը փակվեց: Բավական է թերագնահատենք մեզ: Իմ կարծիքով՝ մեզ պարզապես պակասել է խիստ որոշակի նպատակակետը, դրա մասին մեր հավաքական պատկերացումը՝ մեր ազգային կողմնորոշումը: Իսկ մի՞թե մի ազգի համար դա չէ ամենից կարևորը:

 

Լուսանկարում Ստեփան Զատիկյանն է       

Այս ու նման մտքերի տեղապտույտում հայտնվեցի՝ կարդալով Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ ռուսական «Զավտրա» թերթում ոմն Օլեգ Կուզնեցովի հեղինակած «1977 թվականի մոսկովյան պայթյունների արձագանքը» հոդվածը: Այն իր միտումնավորության ու կողմնակալության մեջ այնքան մերկապարանոց է, որ սպանիչ պատասխան է պարունակում հենց իր մեջ: Այնուամենայնիվ, չեմ թաքցնում, հոդվածն ինձ ցավ պատճառեց ու ստիպեց խոսել: Խոսել ոչ թե հեղինակի, այլ ինքս ինձ հետ, ձեզ հետ:

Կուզնեցովի ծավալուն հոդվածը մի կողմից մարդկային կյանքի պահպանման, հանդուրժողականության մասին է, մյուս կողմից՝ տեռորիզմի՝ անմեղ մարդկանց կյանքի գնով ազգային, քաղաքական, կրոնական այս կամ այն խմբավորման ձայնը լսելի դարձնելու այդ հանցագործ գործելաոճի մասին:

Բայց հոդվածն այս մասին է միայն առաջին հայացքից:

ԽՍՀՄ գլխավոր օրենքը՝ սահմանադրությունը, նախատեսում էր Խորհրդային Միության կազմի մեջ հանրապետությունների ինքնակամ մուտքը, ինչպես նաև նրանց դուրս գալը ԽՍՀՄ կազմից՝ ազգային ինքնորոշման՝ հանրաքվեի միջոցով: Բայց ԽՍՀՄ կազմից դուրս գալ ցանկացողների համար «դռնբաց օրեր» չկային, և խորհրդային տասնհինգ հանրապետությունները այդ մեծ ընտանիքում ապրում էին «կամավոր պարտադիրի» օրենքով: Այս չգրված օրենքը ամուր ու գործուն էր խորհրդային օրենսդրական դաշտում ամրագրված ցանկացած օրենքից:  

Անցյալ դարի 60-ականներին Հայաստանում ստեղծված Ազգային միացյալ կուսակցությունը՝ ԱՄԿ-ն, փորձեց կյանքի կոչել խորհրդային սահմանադրության վերոնշյալ կետը, պաշտպանել Հայաստանի ինքնորոշման օրինական իրավունքը: Բայց ԽՍՀՄ օրենքները միշտ չէ, որ մտնում էին ՍՄԿԿ հաշիվների մեջ, և մեր՝ անկախականներիս գործունեությունը որակվեց որպես անօրինական: Սկսվեցին հետապնդումներն ու ձերբակալությունները: Այս առիթով աշխարհի առողջ ուժերն իրենց ձայնն էին բարձրացնում՝ ի պաշտպանություն քաղաքական այլախոհների իրավունքների: ԽՍՀՄ-ն այդ ուժերին պատասխան պիտի տար: Իսկ ԽՍՀՄ-ի համար դա նշանակում էր՝ խուսափել պատասխանատվությունից: Եվ անմեղ, բայց ինչ-ինչ պատճառով հետապնդվող մարդու գրպանը թմրանյութ գցողի մանրախնդիր գործելաոճ որդեգրած գերտերությունն անկախականներից իրեն հարմար կերպարներ էր կերտում՝ նրանց մեղադրելով այս կամ այն հնարածին քրեական մեղքի, զանցառության և անգամ տեռորի մեջ: 

Այդպես եղավ 1980-ին, երբ ես արդեն վեց տարի էր, ինչ սիբիրյան բանտերում պատիժ էի կրում ազգային անկախության գաղափարին դավանելուս համար: Ազատմանս մի քանի օր էր մնացել, երբ ինձ փախուստի փորձ անելու կեղծ մեղադրանք ներկայացվեց, ու կալանքս ավելացվեց երեք տարով: Ես՝ պատմական անարդարության հետ կռիվ տվողս ու արդեն վեց տարվա կալանավորս, ցնցվեցի՝ անարդարության պատճառած ցավն առաջին անգամ զգացողի պես: Այդ դեպքից հետո ամեն անգամ, երբ առնչվում եմ մի մեծ անարդարության, վերապրում եմ խորհրդային պետանվտանգության՝ 1980-ի ցինիզմն իմ հանդեպ: Իբրև թե օրինազանցներին ուղղելու համար ստեղծված ճամբարում ես առաջին անգամ այդաստիճան շոշափելի զգացի իմ պայքարի արդարացիությունը, ու քաղաքական հավատամքս դարձավ առավել անբեկանելի:

Մեզ՝ ԱՄԿ-ականներիս համար, օրինակ էր ազնվական հայրենասեր, աստվածաշնորհ նվիրյալ Ստեփան Զատիկյանը: Հակախորհդային գործունեության մեջ մեղադրվելուց, դատապարտվելուց ու կալանքը կրելուց հետո էլ այդ երևելի անկախականը շարունակում էր դավանել իր սկզբունքներին: Խորհրդային պետական ապարատն անհանգիստ էր: Զատիկյանին կանգնեցնել էր պետք: Նրա գործի առաջ արգելափակոց իջեցնելու մտադրությանը զուգադիպեց 1977-ի Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած տեռորիստական ակտը, որին զոհ գնաց 7 և տուժեց 37 անմեղ մարդ: Ձերբակալվեցին Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանը (ըստ նշյալ հոդվածի հեղինակ Կուզնեցովի՝ դիլետանտ հայ տեռորիստները), որոնք իբրև թե քննության ընթացքում խոստովանեցին, որ իրենց պատվիրատուն Ստեփան Զատիկյանն է: Զատիկյանին Երևանից բերման ենթարկեցին, և արագացված, դռնփակ դատաքննությունից հետո երեքն էլ գնդակահարվեցին: Այս դեպքի կապակցությամբ, ի թիվս շատերի, իր ձայնը բարձրացրեց Անդրեյ Սախարովը՝  հրապարակելով իր «Կոչ համաշխարհային հանրությանը» բաց նամակը, որում ակադեմիկոսը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրում էր ՊԱԿ-ին, որն իր իսկ ժողովրդին վտանգի է ենթարկել՝ նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել այլախոհների հետ: Խորհրդային Միությանն անգնահատելի ծառայություն մատուցած ակադեմիկոս Սախարովի այս գրությունը Կուզնեցովը որակում է որպես պարանոյիկ-հիսթերիկ, Զատիկյանին՝ որպես համաշխարհային մարդատյացության, իսլամական էքստրեմիզմի և կրոնական տեռորիզմի նախահայր, իսկ նրա տեռորիստական գործունեությունը՝ որպես ԽՍՀՄ և ԱՄՆ աշխարհաքաղաքական երկու համակարգերի գաղափարական հակադրությունը այդ գերտերությունների հակամարտության վերածելու շարժառիթ, ինչպես նաև ԽՍՀՄ պետական-կուսակցական գաղափարախոսության փլուզման ու «ազգային ծայրամասերին» կասեցնելու գործում ԽՍՀՄ անկարողության ազդարար: Զատիկյանի գաղափարական հավատամքը հոդվածում համարվում է «հայկական ավտոխթոն (տեղածին) ազգայնականությունը՝ շովինիզմը», այնինչ Զատիկյանը ոչ թե ազգայնական, այլ անկախական գաղափարների մարտիկ էր, իսկ ԽՍՀՄ-ում այդ գաղափարը կրողները միայն «ազգային ծայրամասերում» չէր, որ բնակվում ու գործում էին: Անկախության գաղափարի մարտիկների մեջ նաև շատ ռուսներ կային:

Կուզնեցովի ծավալուն հոդվածը, որ մեղադրանքների շարք է, հաջորդիվ անդրադառնում է խորհրդահայ չինովնիկներին, որոնք իբրև թե հնարավորինս սատարում էին հայազգի հակախորհրդային տարրերին՝ իրենց վարքագծով մղելով նրանց մարդկության դեմ հանցագործության: Որպես այդ ամենին քաջատեղյակ մարդ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայաստանյան ՊԱԿ-ի գործիչներն ու գործակալները պապից ավելի կաթոլիկ էին ու իրենց գործելաոճի մեջ՝ անփառունակ գերազանցիկներ: Հայաստանում մի տարվա մեջ տեղի է ունեցել անկախականների տասնչորս դատավարություն: Սա հայ  չեկիստների՝ «կենտրոնի» հանդեպ աննախադեպ նվիրվածության ապացույցն է: Դրա ապացույցն է նաև այն, որ Հայաստանի ազգաբնակչությունից խնամքով թաքցվում էին Զատիկյանի և մյուս բոլոր անկախականների գոյությունն ու գործունեությունը: Վստահ եմ, որ հիմա էլ շատերը չեն ճանաչում Ստեփան Զատիկյանին, իսկ Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանն առհասարակ անհայտ են մեր հանրությանը, այնինչ այս չարաբաստիկ հոդվածում հայ ժողովուրդը մեղադրվում է իր տեռորիստներին փառաբանելու, հերոսացնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ բոլորովին թարմ է Սաֆարովի զազրելի պատմությունը, երբ մի ամբողջ ժողովուրդ նույնացավ քնած հայ սպային անկողնում կացնահարող իր ոճրագործի հետ՝ աշխարհի աչքի առաջ փառաբանելով ու հերոսացնելով նրան: Այնինչ նման հանցագործությունը չի ներվում անգամ հանցագործ աշխարհում: Այդ աշխարհի օրենքով քնած մարդուն սպանելը համարվում է «запaдло», և դրան անմիջապես հետևում է հանցագործ աշխարհի ինքնադատաստանը:

Բայց հայ ժողովրդի բախտը բերել է, և Կուզնեցովը ինչ-որ տեղ հասկանում է հայերին ու այնքան էլ չի մեղադրում: Չէ՞ որ հայերը չունեն իսկական հերոսներ, և ստիպված են հերոսացնել իրենց տեռորիստներին: Այս մարդն իր ստորության մեջ անգամ դիլետանտ է, քանի որ սուտը, որքան էլ միտումնավոր, բայց պետք է գոնե ճշմարտանման լինի:     

Հոդվածում մեղադրվում է նաև ռուս ժողովուրդը, որ հապաղում է տալու հայ տեռորիստների իրական գնահատականը: Ըստ նրա՝ տեռորիզմի հանդեպ ռուս ժողովրդի նմանօրինակ վտանգավոր հանդուրժողականությունը սերում է ռուսական ցարի ընտանիքին մորթած բոլշևիզմից: Հոդվածագիրը մոռանում է, որ ԽՍՀՄ բռնապետական, երեսպաշտական ներքին քաղաքականությունը նույնպես բոլշևիզմի ավանդներից էր, այն բոլշևիզմի, որի մասին անթաքույց ատելությամբ խոսում է ինքը, և որը ժամանակին իրատեսորեն գնահատում ու խորապես մերժում էին Զատիկյանն ու մյուս անկախականները: Եզը ընկել է, դանակավորները շատացել են: Նրանցից մեկն էլ այս Կուզնեցովն է, որ հերոսական կեցվածքով քննադատում է բոլշևիզմն ու խորհրդային կարգերը: Իսկ ի՞նչ կաներ այն տարիներին, երբ խորհրդային բռնապետության դեմ ամեն մի արդար խոսք ու գիր համարվում էր հանցագործություն, իսկ հեղինակը նետվում էր բանտ ու պահվում այլախոհների համար նախատեսված հատուկ պայմաններում: Այդ պայմաններն այնքան էին «հատուկ», որ երբ ինձ փախուստի փորձի կեղծ մեղադրանքով կրկնակի դատապարտեցին, ես գնդակահարվելը գերադասեցի մահվան ճամբարում ապրելուց:

Այդ տարիներին շատ եմ տեսել քաղաքական պատեհապաշտության հոյակապ ձիրք ունեցող այսպիսի Կուզնեցովների: Նրանք վաճառքի էին հանվում ամենուր:

Բայց արդեն երեսունչորս տարի է անցել: Ստեփան Զատիկյանն ու «դիլետանտ տեռորիստները» գնդակահարված են: Ինչո՞ւ չի մխիթարվում Կուզնեցովի անհանգիստ հոգին: Պարզվում է՝ նա առաջարկ ունի, որը հոդվածում բերվում է մեծբրիտանական մեծահոգության օրինակով, երբ Օլիվեր Կրոմվելը  հանվեց գերեզմանից, այրվեց ու մոխիրը տրվեց քամուն՝ ի նշան հասարակության բարոյական մաքրագործման և պետական անվտանգության ամրապնդման: Բոլշևիզմի ոխերիմ թշնամի, նոր Ռուսաստանի ջատագով այս հոդվածագիրն ինչո՞ւ չի հիշում բոլշևիզմի հայր ու զավակ Վլադիմիր Իլյիչի դին, որն այրելն ավելի հեշտ է, քանի որ հողից հանելու կարիք էլ չկա:  

Բայց միայն Կրոմվելի պատմությունը չէ: Մի շատ ավելի կարևոր հանգամանք կա, որ հանգիստ չի տալիս Հայաստանի նախագահական ընտրությունների շեմին հրապարակված այս հոդվածի հեղինակին ու պատվիրատուներին: Ստեփան Զատիկյանի բարեկամն ու գաղափարակիցներից մեկը ոչ միայն դեռևս չի խարազանվել որպես տեռորիստի գործընկեր ու տեռորի մասնակից, այլև իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի նախագահական ընտրություններում: Խոսքը, պարզ է, Պարույր Հայրիկյանի մասին է, որին առաջարկվում է հետևել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի օրինակին ու իր նախորդների փոխարեն հանդես գալ հրապարակային մեղայականով: Այ, իսկ եթե հանկարծ Հայրիկյանն ընտրվի նախագահ, Ադրբեջանը կվերսկսի պատերազմը ու կվերադարձնի Արցախը: Հայաստանն էլ համաշխարհային հանրության աչքի առաջ ինքնասպան կլինի՝ մնալով որպես տեռորիզմի, ազգայնականության երկիր ու ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:

Ըստ էության՝ այս հայտարարությունը նախազգուշական կրակոց է՝ ուղղաված Հայաստանի նախագահական ընտրություններին: Նույն փողից էր թռել գնդակը, որ դիպավ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Ես պահանջում եմ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով որպես պատասխանող կողմ ընդգրկել Օլեգ Կուզնեցովին, որի պատվիրատուն, կարծում եմ, ազերական հասցեատեր է: Ռուսական քաղաքական ուժերը, որպես Հայաստանի նախագահական ընտրությունների սցենարի հեղինակ, Հայրիկյանի ընտրվելու հետ կապված այսչափ մտավախություն դժվար թե ունենային: 

Այս պատվիրված զառանցանքի մեջ, որի դեմ ռուսական մամուլը ոչ մի տող չի գրել, հայերը ներկայանում են որպես երախտամոռ, մորթող ու խիստ վտանգավոր ազգայնական զանգված: Եվ ոչ մի խոսք՝ մեր կրոնական պատկանելության, մեր քաղաքական դարավոր դավանանքի մասին:

Այնինչ մեր ժողովուրդը դարեր շարունակ, և խորհրդային շրջանում՝ հատկապես, իր մտքի ու բազկի ուժն է տվել Ռուսաստանին ու ռուս ժողովրդին: Այդ անծայրածիր երկրում չկա մի ասպարեզ, որտեղ մեր փոքր երկրի քաղաքացին չունենա իր ստեղծագործ ներդրումը: Երկրորդ համաշխարհայինի տարիներին հայ ժողովուրդը ազգային թվաքանակի հարաբերակցությամբ ամենից շատ զոհն է տվել՝ 300-350 հազար մարդ: Դրանից առաջ ու հետո հազարավոր հայեր ռուսական պետական տեռորի զոհն են դարձել սիբիրներում: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Ռուսաստանից միջին հաշվով տարեկան 900 բռնի մահվան ենթարկված հայի դիակ է բերվում Հայաստան: Այս թվերի գումարը գուցե մեկուկես միլիոնից էլ ավելի լինի:      

Խորհրդային երկրների անկախացումից հետո Ռուսաստանը հարյուր միլիարդից ավելի պարտք ներեց տարբեր երկրների, բացի իր ռազմավարական գործընկեր Հայաստանից, և մեր երկրում ոչ այնքան նյութական, որքան դիվանագիտական  հեռահար շահադիտությամբ իրականացրեց իր «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը: Եւ այսօր անգամ մեր հարեւան Իրանից Հայաստան եկող գազազտար խողովակի տրամաչափն ինքն է որոշում: 

Այս ամենը վկայում է, որ մենք Ռուսաստանի քաղաքական պարտնյորը չենք: Մենք նրա համար գույք ենք՝ մեր չունեցած պարտքի դիմաց: Մինչև մենք սա չգիտակցենք, Կուզնեցովի նման ստահակն, իր վրա պետության գործառույթ վերցնելով, մի ողջ ժողովրդի տնային հանձնարարություն կտա՝ Ստեփան Զատիկյանին, Հակոբ Ստեփանյանին և Զավեն Բաղդասարյանին հերոսացնելու համար ազգովի ներողություն խնդրել, թե չէ՝ Ռուսաստանը կվերանայի իր հարաբերությունները Հայաստանի նորընտիր նախագահի հետ:

«Ռուսաստանը բավարար լծակներ ունի՝

ազդելու համար Հայաստանի և մեր տարածքում գործող հայկական սփյուռքի բիզնեսի վրա, որպեսզի ստիպի Հայաստանին ներողություն խնդրել, բայց ցանկալի է, որ հայկական կողմն այդ բանն անի իր հոժար կամքով»: Այսպես է ավարտում իր հոդվածը Օլեգ Կուզնեցովը: Այսպիսի նախազգուշական կրակոցով՝ վախեցածների համար: Մինչդեռ հայերի նկատմամբ համակրանքից չէ, որ հանդուրժվում են մեր բիզնեսմենները: Հայերի բիզնեսից որքան է շահում հենց ինքը՝ Ռուսաստանը: Այսպես է և մնացած բոլոր դեպքերում:

Մենք՝ հայերս, հատկապես լավ ծանոթ ենք քաղաքական ցինիզմին: Ինչ իզմի մեջ ասես, որ չի մեղադրել մեզ մեր բարեկամ Ռուսաստանը. էքստրեմիզմի, շովինիզմի, տեռորիզմի: Մենք ամեն անգամ միամիտ, ցրտահարված ուղեղով կարծում ենք, թե մեր հյուսիսային բարեկամը թյուրիմացության մեջ է, սխալվում է, ու սկսում ենք նրան լրացուցիչ բացատրություններ տալ: Մինչդեռ դիվանագիտության մեջ զգացմունքներ չկան, չկա միջոցների ընտրություն, և ճիշտ է միայն այն դիվանագիտությունը, որից երկիրը շահում է: Ահա թե ինչու մենք՝ հայերս, երբեք լավ դիվանագետ չենք եղել: Մենք անզիջում ենք միայն միմյանց հանդեպ, չունենք մեր խիստ որոշակի նպատակակետը, դրա մասին մեր հավաքական պատկերացումը՝ մեր ազգային կողմնորոշումը, որը կարող է և պետք է ուղղված լինի միմիայն դեպի մեզ: Ահա և մեր պատասխան նախազգուշական կրակոցը:

Այլապես կշարունակենք մեր գոյատևումը որպես չկողմնորոշված մի ժողովուրդ: 

Հ.Գ. Խորհրդային կառավարության օրգան «Իզվեստիա» թերթում Մոսկվայի մերտրոյում տեղի ունեցած պայթյունից 25 ամիս հետո է միայն հրապարակվել լրատվություն այն մասին, որ պայթյունի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 37 մարդ:

Մոսկվայի մետրոյի գործով դատավարության կայացրած վճռի մասին Զատիկյանի ընտանիքին տեղյակ է պահվել գնդակահարությունն ի կատար ածելուց օրեր անց:

1978-ին Փարիզում Ժան-Պոլ Սարտրի, 400 մշակութային գործիչների ու լրագրողների մասնակցությամբ Ռուսաստանի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպվել՝ ի նշան Ստեփան Զատիկյանի նկատմամբ կայացված որոշման դեմ բողոքի:

Լիոն քաղաքում Ստեփան Զատիկյանի հիշատակի համար տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն:

Իր եղբոր հետ վերջին հանդիպման ժամանակ Զատիկյանն ասել է, որ ինքը միայն մի մեղք է գործել՝ երկու զավակ է թողել այս աշխարհում:

Ստեփան Զատիկյանի մեղքը մինչ օրս ապացուցված չէ: 

 

 
Category: Հրապարակումներ
Published on 10 June 2013
Print


 ԱՄԿ անդամ, քաղբանտարկյալ

Ծնվել է 10.10.1957թ. Հայաստանի Արթիկի շրջանի Սարատակ գյուղում գյուղացու ընտանիքում, որտեղ բացի իրենից կային եւս 6 երեխաներ: Սովորել է գյուղի դպրոցում: Դպրոցական տարիքում հրապուրվել է հայ ժողովրդի պատմությամբ եւ պոեզիայով: Պնդել է, որպեսզի իրեն Իշխան կոչեն («Князь» բառի հայերեն թարգմանությունը): 1974թ. տեղափոխվել է Երեւան, որտեղ ընդունվել է մեքենաշինական տեխնիկում: Եղբոր եւ քրոջ հետ բնակարան են վարձակալել: Երեկոյան աշխատել է մետրոյի շինարարությունում:

1975թ. զորակոչվել է Խորհրդային Բանակ: Եղբոր հետ միասին ծառայել է Խաբարովսկի երկրամասում: 1977թ. վերադարձել է Երեւան: 1979թ. ավարտել է տեխնիկումը եւ որպես տեխնիկ-տեխնոլոգ աշխատանքի է անցել Երեւանի «Էլեկտրոն» գործարանում:  

1979թ. Մարզպետ Հարությունյանի հետ միասին Մկրտչյանը ստեղծել է Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) երիտասարդական թեւը, որն անվանվել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ): ՀԵՄ-ի անդամներ կարող էին դառնալ 30 տարեկանից ոչ բարձր անձինք: Կազմակերպության ղեկավար է դառնում Մարզպետ Հարությունյանը: ՀԵՄ անդամները հավատարմության երդում են տալիս Սարդարապատում: Տեքստը գրում է Ստեփան Զատիկյանը:
  
Կազմակերպության հիմնական նպատակն էր Հայաստանի անկախությանը հասնելը: Այլ նպատակների թվում հռչակվել էին՝ հայ երիտասարդության շրջանում ազգային ոգու բարձրացումը, ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որպես սգո օր ճանաչելը, ինչպես նաեւ հայկական դպրոցների պահպանման համար պայքարը: Մկրտչյանն ակտիվորեն մասնակցում էր «Փարոս» ընդհատակյա թերթի թողարկմանը: Բացի Մկրտչյանից ու Մարզպետ Հարությունյանից, նրանց «հնգյակում» ներառված էին նաեւ Վարդան Հարությունյանը, Սամվել Եղիազարյանն ու Հովհաննես Աղաբաբյանը: Հանդիպում էին Հրազդան գետի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի տակ: Համախոհների հետ համատեղ Մկրտչյանը պատրաստել ու տարածել էր ՀԵՄ-ի երդումը, կանոնադրությունն ու ծրագիրը, ինչպես նաեւ խմբի մյուս անդամների համահեղինակությամբ գրված 14 արգելված հոդվածներ: Դրանցից մեկը վերնագրված էր «Ազգային-ազատագրական շարժման շարքերը»: Արգելված գրականության մեծ մասը, այդ թվում նաեւ ԱՄԿ-ի՝ անվտանգության եզակի հրահանգները, պահվում էին Մկրտչյանի տանը: 

Ընդհատակյա գործիչներն ակտիվորեն պատրաստվում էին 1980թ. ապրիլի 24-ին: Նախապատրաստում էին կարգախոսներ, եռագույն դրոշներ, պաստառներ: Բայց, կանխազգալով հնարավոր դավաճանությունը, հետաձգում են ակցիան:       

21.05.1980թ. ընկերների հետ միասին Մկրտչյանը ձերբակալվում է պետական անվտանգության մարմինների կողմից: Նրա տանը որոնումների ընթացքում հայտնաբերվում են տետրեր ԱՄԿ անդամների ցուցակներով ու հայտերով: Որսալով պահը՝ Մկրտչյանը կարողանում է գողանալ մի քանի տետրեր եւ փախչել պատուհանով: Փաստաթղթերից մի քանիսը հասցնում է ոչնչացնել, բայց փախչել չի հաջողվում: Փախուստի փորձի համար դատարանը նրան մեղավոր է ճանաչում ՀԽՍՀ ՔՕ 208 հոդվածի 1 մասով՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման: ՊԱԿ-ի մեկուսարանում մեկ տարի պահվելու ընթացքում շարունակում է իրեն թշնամաբար պահել ԽՍՀՄ նկատմամբ: 

1981թ. մայիսին տեղի է ունենում ՀԵՄ-ի 5 անդամների դատը: Բոլոր մեղադրյալները հրաժարվում են փաստաբաններից: Վերջին խոսքի իրավունքից օգտվում է միայն Մկրտչյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: «Մենք բոլորս շախմատի քարեր ենք, եւ ՊԱԿ-ը ձեզանով խաղում է իմ դեմ»,- հայտարարում է նա դատարանին: Դատարանում նրա ելույթի վերջին բառերն էին. «Եթե հայերեն լեզուն վաղը պետք է մահանա, ես պատրաստ եմ մահանալ այսօր»:

ՀԽՍՀ Գերագույն դատարանը ՀԽՍՀ ՔՕ 65 եւ 67 հոդվածներով (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն, խորհրդային պետական եւ հասարակական կառույցը զրպարտող հոդվածների տարածում) Մկրտչյանին դատապարտում է 7 տարի ազատազրկման եւ 5 տարի աքսորի: 

Պերմի ճանապարհին դատապարտյալները 2 շաբաթ պահվում են Ռոստովի բանտում: Ինչ-որ հրաշքով Մկրտչյանին հաջողվում է փախչել բանտից, բայց ընդամենը 8 օր անց նրան կրկին ձերբակալում են: Դատարանը նրա ժամկետին ավելացնում է եւս 4 տարվա ազատազրկում: Ռոստովում նրան պահում են մի քանի ամիս: Դաժան ծեծի են ենթարկում: 1981թ. օգոստոսին ուղարկում են “Պերմ 36” ճամբար, որտեղ անմիջապես տեղավորում են մենախցում:
  
Ճամբարում Մկրտչյանին շատ ջերմ են ընդունում: Շուտով նա դառնում է ճամբարի ամենաակտիվ «բնակիչներից» մեկը: Մասնակցում է գրեթե բոլոր գործադուլներին ու հացադուլներին: 

Նրա հետ բանտախցում նստած է լինում անվանի ռուս ահլախոհ Դմիտրի Դոնսկոյը: 24.04.85թ. Մկրտչյանին կախված են գտնում իր բանտախցում: Պաշտոնապես հայտարարվում է, որ Մկրտչյանն ինքնասպան է եղել: Բայց նրան ճանաչող մարդիկ դրան չեն հավատում: Մկրտչյանը թաղվում է ճամբարի հարեւանությամբ՝ Կուչինո գյուղի գերեզմանոցում:
 
1989 թ-ին Աշոտ Նավասարդյանը, Վարդան Հարությունյանը, Նորիկ Գրիգորյանը եւ Աշոտ Ասլիբեկյանը Մկրտչյանի մասունքները կիսագաղտնի տեղափոխում են Հայաստան եւ վերաթաղում հայրենի գյուղում:

Աղբյուր` Mediamax.am

 
Category: Հրապարակումներ
Published on 12 June 2013
Print

Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ նախկին նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով հերթական նիստը։

Այսօրվա նիստին ներկայացավ տուժող Պ. Հայրիկյանը: Վերջինս դատարանում ցուցմունք տալու ընթացքում պատմեց, որ իր հանդեպ կիրառված մահափորձը առաջինը չէր. նախկինում ևս երկու անգամ նրա դեմ մահափորձ են կատարել՝ մեկը՝ Մոսկվայում, իսկ մյուսը՝ բանտում: Հայրիկյանն ասաց, որ թեև ինքը երբեք անգամ ծխախոտ չի օգտագործել, բայց իրեն պահել են թմրամոլների համար նախատեսված բանտում՝ թմրամոլների միջոցով կյանքից զրկելու համար:

Ինչ վերաբերում է գործին, Պարույր Հայրիկյանն ասաց, որ ինքն ավելի վաղ ընկերների կողմից տեղեկացվել է իրեն հետևելու մասին: Ինքը օրինական զենք ունի, բայց նախագահական ընտրություններից առաջ չի կրել՝ թողնելով տանը: Հայրիկյանի խոսքով՝ տուն վերադառնալիս հիշել է, որ պորտֆելը մոռացել է, ետ դարձել՝ վերցնելու համար, երբ դուռը փակել է շրջվել է և նկատել իր դիմաց կանգնած է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին: «Գոռացի, կրակոցը իմ գոռոցին միաժամանակ հնչեց: Ցավ զգացի, պայուսակս ձեռքիցս ընկավ, նկատեցի, որ երկրորդ անգամ է նշան բռնում, ու սկսեցի կտրուկ շարժումներ անել»,- դատարանում պատմեց Պարույր Հայրկյանը:

Նշեց նաև, որ ինքը նախապես չէր նկատել, որ այդ մարդու ձեռքին զենք է եղել:

«Շատ ուրախ եմ, որ Խաչատուր Պողոսյանը չկարողացավ մահափորձն ավարտին հասցնել»,- ցուցմունքում ասաց Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանն ասաց նաև, որ ինքը զարմացել էր, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե իր մեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանի կյանքը:

ԱԻՄ նախագահի խոսքով հանցագործութունն ունի պատվիրատու և կատարող, բայց չի կարող ասել՝ մյուս ամբաստանյալները պատվերի հետ ինչ առնչություն են ունեցել:

 
Category: Հրապարակումներ
Published on 06 April 2013
Print

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը մեկնել է Հոլանդիա բուժման նպատակով` պետության աջակցությամբ, որի հետ կապված հնչեցին տարաբնույթ կարծիքներ, մեղադրանքներ եւ այլն: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Պարույր Հայրիկյանի  փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: 
-Լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ Պարույր Հայրիկյանը մինչ Հոլանդիա մեկնելը հանդիպում է ունեցել մահափորձի մեջ մեղադրվող անձանց հետ եւ պաթետիկ ոճով հայտարարել, թե ՙուզում էիք ինձ սպանե±լ՚, իսկ մեղադրյալներից մեկն էլ, մոտավորապես ասել է. ՙԻ±նչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք՚: Ինչ մեկնաբանություն կտաք սրա հետ կապված: 
- Մամուլում տպված այս տեղեկատվությունը ես համարում եմ անհեթեթ, ավելին` կարծում եմ, որ փորձ է արվում սույն քրեական գործը վերածել խեղկատակության եւ տպավորություն ստեղծել, որ մահափորձըª որպես այդպիսին, չէր կարող լինել: Այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում առկա են ապացույցներ, որ եղել է երկու կրակոց մարտական զենքից, որոնցից առաջինը եղել է դիմահար եւ ուղղված է եղել Հայրիկյանի կրծքին: 
Սա խոսում է այն մասին, որ կրակոցը ուղղակի չի եղել վախեցնելու նպատակով, քանի որ կրծքին ուղղված կրակոցըª մարտական զենքից, որպես կանոն, բերում է մահվան: Այլ խնդիր է, որ Հայրիկյանի դեպքը բացառություն էր, եւ արդյունքում, ճիշտ է, Հայրիկյանը չմահացավ, բայց ունեցավ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ, ինչը բերեց երկու ամիս ՀՀ-ի առաջնակարգ կլինիկաներում բուժվելուն, իսկ այժմ էլ արդեն արտերկրում, եւ դեռ հայտնի չէ, թե որքան կտեւի բուժումը:
-Ձեր կարծիքով, ինչ նպատակ են հետապնդում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ իբրեւ թե չի եղել մահափորձ, այլ Հայրիկյանն ինքն է մեղավոր, որ այդ կրակոցը դիպել է իրեն փախեփախ անելու պատճառով: Կարելի± է ասել, որ ճնշում են գործադրում նախաքննության վրա կամ փորձում են այլ կեղծ ճանապարհով տանել գործը:
- Այո, ինչու չէ, չի բացառվում, որ նմանօրինակ հրապարակումները լինեն ավելորդ ճնշում նախաքննության վրա, իսկ բոլորիս հայտնի է, որ նախաքննության գործի շրջանակներում առաջադրվել է մեղադրանք` մահափորձ պետական քաղաքական գործչի նկատմամբ: Իսկ նման հրապարակումներով փորձ է արվում ստեղծել այնպիսի մի մարտավարություն, որ իբրեւ չէր կարող լինել մահափորձ, այլ ընդամենը վախեցնելու փորձ, ինչը եւ արվել է տվյալ ԶԼՄ-ի միջոցով: 
- Պարոն Բաղդասարյան, յուրաքանչյուր հանցագործություն ունի իր մոտիվը եւ այնպես չէր, որ էպոսագետը արդեն ընտրվում էր երկրի նախագահ, իսկ Պարույր Հայրիկյանը խլում էր նրա ձայները: Ինչ վերաբերում է անձնական հարաբերությունների վարկածին, որքանով տեղյակ ենք, Պ. Հայրիկյանը հայտնեց մամուլին, որ անձնական որեւէ հարաբերություն չկա եւ այն չէր կարող մոտիվ լինել: Ըստ Ձեզ, ո±րը կարող է լինել այս հանցագործության իրական մոտիվը:
- Սույնի հետ կապված, ժամանակին եղել են հրապարակումներ եւ, մեր կարծիքով, Հայրիկյանի մահափորձը կապված էր ոչ միայն քաղաքական գործիչ եւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ոչնչացման նպատակի հետ, այլ նաեւ ուղղված էր պետության դեմ: Վերջերս իմ պաշտպանյալը մամուլի ասուլիս տվեց, որտեղ ներկայացվեց նույնաբովանդակ միտք` ասելով, որ ցանկանում ենք, որ ողջամիտ ժամկետում այդ հարցի պատասխանը տրվի եւ, մեր կարծիքով, իրական պատվիրատուն դեռ ազատության մեջ է, եւ որից էլ պարզ կլինի Ձեր հարցի պատասխանը, թե որն էր մոտիվը: 
- Ստացվում է, որ տեղի ունեցածն ուներ քաղաքական բնո±ւյթ:
- Միանշանակ, այն քաղաքական էր եւ ուղղված էր քաղաքական գործչի եւ պետության դեմ: 
- Այսինքն, էպոսագետը շպիոն էր:
- Այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը, եւ ես զերծ կմնամ որակումներ տալուց, բայց կասեմ հետեւյալը, որ էպոսագետը այս քրեական գործի մի ՙվինտիկն՚ էր:
- Դուք ասացիք, որ կան իրական պատվիրատուներ, ով է այդ ՙվինտիկի՚ պատվիրատուն:
- Այդ հարցի պատասխանը մենք ցանկանում ենք ստանալ նախաքննական մարմնից:
- Որից, եթե չենք սխալվում, Դուք դժգոհ եք, այդպես չէ:
- Նախաքննական մարմնի աշխատանքից մենք դժգոհ չենք: Բայց մենք կատարեցինք օպերատիվ քննչական գործողություններ, որի արդյունքում ձերբակալվեցին իրական կատարողը եւ այլ անձինք: 
- Ի±նչն է պատճառը, որ չեն կարողանում գտնել իրական պատվիրատուին:
- Ցավոք, նմանօրինակ գործը ոչ առաջինն  է, ոչ վերջինը: Ժամանակին եղել են քաղաքական սպանություններ, որոնք, ցավոք սրտի, բացահայտված չեն: Այս դրվագով մենք ունենք հետեւյալ պատկերը, առկա են ձերբակալված անձինք եւ կատարողը, ընթանում է նախաքննություն եւ պետք է սպասենք:
- Արդյո±ք Հայրիկյանի գործառույթը այնպիսին էր, որ նրան հարկավոր էր վերացնել:
- Չմոռանանք, որ իմ պաշտպանյալի դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս որպես նախագահի թեկնածու, եւ ավելի քան հասկանալի է, որ եթե ի կատար ածվեր ֆիզիկական հաշվեհարդար, որից Հայրիկյանը մահանար, ապա հետեւանքը լինելու էր այն, որ տեղի էին ունենալու նոր ընտրություններ` բխող բոլոր հետեւանքներով: 
- Այդ դեպքում ինչու հենց Պարույր Հայրիկյանը, այլ ոչ, ենթադրենք, Անդրեաս Ղուկասյանը, ով ավելի հասանելի էր մահափորձի համար, քանի որ նա գտնվում էր դրսում եւ հացադուլ էր անում:
- Այս դեպքում խնդիրը ե°ւ Հայրիկյանն էր, ում անձը անհամեմատելի էր այլ թեկնածուներից եւ անհատ Հայրիկյանը, ինչպես նաեւ պետական գործառույթը:
- Ձեր պաշտպանյալիª Հոլանդիա պետության փողերով բուժման մեկնելու հետ կապված եղան հայտարարություններ, թե ինչո±ւ պետք է հարկատուների հաշվին նա մեկնի: Սրան հակադարձեց Կարո Եղնուկյանը եւ ասաց, որ նմանօրինակ հայտարարությունը անբարոյականություն է: Նշենք նաեւ, որ շատերի մոտ հարց է առաջացել, թե այդ ինչպե±ս եղավ, որ պարոն Հայրիկյանը վիրահատության հենց հաջորդ օրը դուրս եկավ հիվանդանոցից, գնաց տուն, որպեսզի հավերին կեր տա: Չեք կարծո±ւմ, որ այս ամենը տարօրինակ է:
- Ինչ վերաբերում է արտերկրում բուժում ստանալուն, որ գործադիրը 20 միլիոն դրամ է տրամադրել, կարծում եմª հավանաբար Պարույր Հայրիկյանի ՙմեղավորությունը՚ այն է, որ վերջինս չարագործի կրակոցի արդյունքում պետք է զոհվեր, բայց չզոհվեց: Մարտական զենքով կրակոցից, որպես կանոն, մահանում են, հավանաբար բնական եւ նորմալ կլիներª դրանից հետո ստեղծված պատվիրակությունները պետական մակարդակով այն գումարները եւ մնացած այլ ծախսերը, որը կտրամադրվեր Պ. Հայրիկյանին: Մարդիկ նորմալ կընդունեին, եւ կգործեր ժողովրդական այն խոսքը. ՙԳնա մեռի, արի սիրեմ՚: Ես ավելի քան բնական եւ ճիշտ եմ համարում, որ եթե հրաշքով ողջ է մնացել քաղաքական գործիչը, ով այս հանրապետությունում վերջին մարդկանցից չէ եւ իր կենսագրությամբ ունի իր ուրույն տեղը մեր երկրում, արժանի է այդ աջակցությանը: Վստահ եմ, որ պատմությունը կտա Հայրիկյան մարդու եւ Հայրիկյան քաղաքական գործչի, եւ ինչու չէ, այս քրեական գործի մասին իր վերաբերմունքը մեջ: Գործադիրի կողմից տրամադրած այդ գումարը դիտարկում եմ իրավաչափ եւ ժամանակին: Հուսանք, որ այդ գումարը կծառայի նպատակին:  
Ինչ վերաբերում է հիվանդանոցից դուրս գալուն եւ հավերին կեր տալուն, այդ ժամանակ սրացումներ եւ բարդացումներ չկային, եւ նա մեկ-երկու ժամով ընդամենը դուրս էր եկել, եւ դրա տակ ոչ մի բան պետք չէ փնտրել: Հետագայում տեղի ունեցան որոշակի բարդացումներ, ինչի մասին արդեն հանրությունը տեղյակ է, մատները չէին աշխատում եւ այլն: Դրանից հետո մեր բժիշկները հարկ համարեցին, որ ստացիոնար բուժումը պետք է շարունակվի արտասահմանում:
- Իսկ երկրի ընտրությունն ում որոշումն է եղել:
- Այդ հարցը եւս որոշել են մասնագետները: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆ. ՙՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԴՈՒԽՈՎ ՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՚


ՙՎարդան Սեդրակյանի կալանավորման գործով վճռաբեկ բողոքն երեկ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան՚,- այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Այն հարցին, թե որքանո±վ է հնարավոր համարում իր պաշտպանյալի ազատ արձակման վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը, առավել եւս, որ գրեթե բոլորը համոզված են, որ Վարդան Սեդրակյանն է եղել ԱԻՆ առաջնորդ Պարույր Հարյրիկյանի վրա մահափորձ կատարելու պատվիրատուն, փաստաբանը նշեց.
- Ես չգիտեմª ինչ կարծիքի է Վարդան Սեդրակյանի մասին հասարակությունը, բայց իմ գործն է արդարություն վերականգնելը: Իսկ ինչ վերաբերում է Վարդան Սեդրակյանին, նա նույնպես  դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված: Հին հայկական խոսք կա` ցավից, փորձանքից ոչ ոք ապահովագրված չի: Մենք վստահ ենք, որ Վարդանի անմեղությունը ուշ թե շուտ կապացուցվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Աղբյուր՝ iravunk.com

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>