Category: Հրապարակումներ
Published on 31 March 2013
Print

Բոլորդ տեսել եք, թե ես ինչպես եմ արձագանքել Հայրիկյանի ՍԴ դիմելուն, իսկ հետո դիմումը հետ վերցնելու հարցին, սակայն այս քանի օրը հետևում եմ լրատվամիջոցներով ինչպիսի անտրամաբանական քննադատություն ու չարություն է հնչում Հայրիկյանի հասցեին ու չկարողացա չարձագանքել: Հարգելիներս, եթե Հայրիկյանը ծախվող լիներ, ապա նա Կառավարության հրապարակային որոշումով չէ, որ պետք է այդ քայլին գնար, այլ գաղտնի ինչ-որ մեկից փող կվերցներ ու ոչ մեկդ էլ չէր իմանա այդ մասին, եթե Հայրիկյանը ծախվող տեսակ լիներ, նա դեռևս Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք, նրան ոչ թե կասեր ԿԳԲ-ի մատնիչ, այ մի երկու գովեստի խոսք կասեր ու իր բոլոր հարցերը կլուծվեին, եթե Հայրիկյանը ծախվող լիներ, նա չէր կարող 17 տարի անցկացներ բանտում, էնպես որ անկախ Հայրիկյանի գաղափորների հետ ունեցած տարաձայնություններին, ես լրիվ դրական եմ գնահատում կառավարության որոշումը՝ դրամական փոխհատուցում տրամադրել Պարույրի ապաքինման համար: Հետո էլ ինչի եք մոռանում, որ նա մահափորձի ժամանակ Նախագահի թեկնածու էր ու պետությունը պետք է ապահովեր նրա անվտանգությունը ու պետությունն էլ պետք է հանձն առնի նրա ապաքինման ողջ ծախսերը, որ երկրում էլ որ դրանք պահանջվեն: Էնպես որ սոված ու հիվանդ մանուկներին մեջ բերելը էս դեպքում տեղին չէ...

Հեղինակ՝ Առաքել Սեմիրջյան

 
Category: Հրապարակումներ
Published on 30 March 2013
Print

Միթե սա ապատեղեկատվություն չէ, շեղելով և ազդելով մարդկանց ճիշտ կողմնորոշման վրա: Էս ի՞նչ եղավ Ձեզ մարդիք (խոսքը նրանց է ուղղված, ովքեր մեղադրում են հենց Հայրիկյանին), գտնում եք, որ մի սխալ բան է արվում:

Երբ օրը ցերեկով կրակել են մարդու վրա ու հիմա նրա բուժման մասին են մտածում, սա օրինաչափ չէ՞: Այ այն ժամանակ անարդար կլիներ, որ կրակեին ու քայլեր չձեռնարկեին:

Նորաթուխ լրագրողներ, պետք չէ կրակի մեջից շագանակներ փնտրել, էժան ձևով ձեզ գովազդելով:

«7 օր» ու Ռաֆայել Թեյմուրազյան, դուք էլ գիտեք մարդու առողջությունը վերականգնելով մեծ բան է անում մեր երկիրը, ամոթը' նրա վրա կրակելն էր:

Էս ի՞նչ է կատարվում, միթե՞ կորել է մարդկային արժանապատվությունը և անկում ապրել բարոյական բոլոր նորմերը:

Հարգելի Պարույր Արշավիրի, Դուք մի իջեք այս մարդկանց մակարդակին, Աստծու սիրուն բարեհաջող բուժվեք և վերադարձեք, կաշխատենք Նիդերլանդներում այցելել Ձեզ և քաջալերել, ի վերջո որ՞ն է Ձեր մեղքը...

Միայն հրատարակած, , Անկախություն, , թերթը արդեն ամեն ինչ է ասում է Ձեր մասին, թերթ, որ բարոյական ու միասնության հատկանիշերով այդ տարիներին գերացանցեց մամուլի բոլոր միջոցները' թե քանակական և թե գաղափարական առումներով:

Մեջբերում (վիքիպեդիայից) . «Անկախություն, շաբաթաթերթ, որ հիմնադրվել է Ազգային ինքնորոշում միավորման կողմից 1987 թվականի հոկտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ի Հայաստանի Հանրապետությունում, ընդհատակյա պայմաններում: Փաստորեն խորհրդային բռնապետության պայմաններում, Հայաստանում ստեղծված առաջին ազատ, անկախ շաբաթերթն էր: Թերթի գոյության, ամենաբեղուն տարիներն են համարվում 1989-1992 թթ., երբ թերթն ունեցավ 150-200 հազար տպաքանակ: Այդ տարիներին թերթի հեղինակության բարձրացմանն ու առաջընթացն ապահովվեցին երիտասարդ լրագրողներ Երազիկ Գրիգորյանը (հետագայում լեզվի տեսչության պատասխանատու աշխատող), Սուրեն Գեղամյանը (արևելագետ), Վահան Ամատունին (ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ) և այլոք:

Թերթը իր մեջ ներառեց կյանքի բոլոր ոլորտները՝ ընդհուպ ղարաբաղյան պատերազմի ոգին ու շունչը բարձրացնիղ հոդվածները: Թերթը կատարելով իր առջև դրված մինիմալ խնդիրը դադարեցրեց իր գործունեությունը: Թերթը իր գոյատևման համար պարտական է ԱԻՄ կազմակերպության ղեկավար և հիմնադիր Պարույր Հայրիկյանին» ։


Կարծեմ այսքանը բավական է, որ Պարույր Հայրիկյանը համարվի անկախության պայքարի գործիչ:

Հեղինակ՝ Նիդերլանդական օրագիր

Աղբյուր՝ mamul.am

 
Category: Հրապարակումներ
Published on 30 March 2013
Print

Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել, թե ո՞ր երկրում եմ հիմա ես գտնվում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերը արդեն գրավել են էս երկիրը, եւ մենք ուղղակի հյուրի կարգավիճակով ապրում ենք այս երկրում: Շուրջս այնքան թուրք եմ տեսնում կամ թրքացած հայեր, որ արդեն մտածում եմ՝ էս երկրում ամեն ինչ վերջացած է: Մտավորականների, դերասանների եւ ի վերջո հասարակ քաղաքացիների հետ ինչ-որ բան է կատարվում, որը ցանկանում եմ պարզել, բայց չի ստացվում: Որտեղի՞ց եւ ո՞վ ներարկեց այսքան մեծ չափաբաժնով թույն այս մարդկանց երակներում, որ մարդն իր ազգակցին վատն է ցանկանում, մտածում է՝ որ մահանա, ավելի լավ կլինի, ափշում եմ: Այս թույնը նաև ժառանգաբար անցում է սերնդեսերունդ: Մարդիկ կորցրել են սեփական ուղեղով մտածելու ունակությունը եւ շատ արագ ենթարկվում են մանիպուլյացիայի եւ շարժվում ինչ-որ անարժան մեկի ասածներով, որին անգամ չեն ճանաչում, արդյո՞ք նա ընդհանրապես գոյություն չունի, թե՞ ինչ-որ մեկի կեղծ պրոֆայլն է: Եվ ինչքա՞ն պետք է այսպես մենք գոյատևենք՝ միմյանց միս ուտելով, միմյանց հոշոտելով եւ միմյանց վատը կամենալով: Այնքան են բթացել, որ չեն կարողանում տարբերել սևը ու սպիտակը, չարն ու բարին, լավն ու վատը: Սա, կարծում եմ, գալիս է նրանից, որ շատերը չեն ստացել ծնողի դաստիարակություն կամ չեն շփվում իրենց ծնողների հետ կամ նրանց կարծիքը հաշվի չեն առնում, կամ էլ նրանց ծնողները թուրքեր են եւ հատուկ ներմուծված են Հայաստան՝ երկիրը քանդելու համար: Եվ ի՞նչ ժառանգներ են նրանք տալու, պարզ չէ, իրենց նման բարոյականությունից զուրկ, ռասիստ, ծնող չճանաչող, անխիղճ, սրբապիղծ մի սերունդ, որը ի վերջո կքանդի այս երկիրը եւ մեր թշնամիների դարավոր երազանքը կիրականացնի: Ի՞նչ պետք է անել, անկեղծ ասած ես արդեն չգիտեմ, չնայած որ շատ եմ մտորել եւ ոչ միայն գինովցած ժամանակ՝ խնջույքի սեղանի շուրջ, ինչպես որ մեծամասնությունը, այլ նաև սթափ վիճակում: Կարծում եմ, որ պետք է բացվի մի խորհուրդ, որտեղ հավաքվեն իրական մարդիկ եւ սկսեն տարբեր հարցերի շուրջ քննարկումներ, այլ ոչ թե Ֆեյսբուքի նման՝ ամեն մեկը իմիջիայլոց ինչ-որ բան գրի ու քաշվի մի կողմ, կամ մի տգետ ինչ-որ մեկնաբանություն անի, եւ մյուսներն էլ կա՛մ քննադատեն, կա՛մ բերանները բաց միանան այդ հիմարությանը: Ես՝ որպես հայ եւ ազգիս մասին մտածող մարդ, պատրաստ եմ իմ հնարավորության չափ օգտակար լինել այս գործում: Ես կարող եմ պատրաստել մի կայք, որտեղ մարդիկ կգրանցվեն եւ կկարողանան բարձրացնել տարատեսակ հարցեր, եւ դրա շուրջ կանցկացվեն քննարկումներ: Ովքեր որ պատրաստ են աջակցելու, խնդրեմ ուղարկեք ձեր մտքերը, առաջարկությունները, գրեք՝ ինչ կարող եք դուք անել, եւ միասին փորձենք ինչ-որ կերպ կանխել առջևում մեզ բոլորիս սպասվող աղետը:

 

Հեղինակ՝ Վահան Լուլուկյան

 
Category: Հրապարակումներ
Published on 30 March 2013
Print

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում սկանդալի էֆեկտ ունեցավ կառավարության այն որոշումը, համաձայն որի՝ Պարույր Հայրիկյանին հատկացվել է 20 մլն դրամ՝ արտերկրում բուժում ստանալու համար: Ինչո՞ւ կառավարությունը երբևէ մի լումա չի հատկացնում սոցիալապես անապահով երեխաների բուժման համար, ինչո՞ւ այդ նույն կառավարությունը ականջալուր չի լինում զոհված ազատամարտիկի ընտանիքի մոր կամ երեխայի անհետաձգելի բուժման անհրաժեշտությանը արտերկրում, ինչո՞ւ կառավարությունը նույնքան մարդասեր չի գտնվում զինվորի, մտավորականի և վերջապես ցանկացած ՀՀ քաղաքացու հանդեպ, այն դեպքում, երբ այդ քաղաքացիների 40 տոկոսից ավելին, ըստ պաշտոնական տվյալների, աղքատ է: Սրանք, անշուշտ, արդարացված հարցադրումներ են, հանրային ընդվզումը նույնպես հասկանալի է, առավել ևս, որ մահափորձից հետո Պարույր Հայրիկյանի վարքագիծը դրա համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Ես ուզում եմ մի քանի հարց հակառակ շեշտադրմամբ հնչեցնել.

1.Եթե Հայրիկյանը մահափորձի արդյունքում, Աստված մի արասցե, սպանված լիներ, և պետությունը նրա ընտանիքին ցմահ թոշակ նշանակեր, հասարակության վերաբերմունքը ինչպիսի՞ դրսևորում կունենար: Կարելի չկասկածել՝ դրվատելի, վեհ ու դրական: Սարսափելի է մտածել, որ մենք այն հասարակությունն ենք, որտեղ մեռելների համար հումանիզմի ու մարդասիրության սահմաններն անսահման են, իսկ ողջերի դեպքում՝ ճիշտ հակառակը:

2. Պետությունը պարտավո՞ր էր ապահովել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը: Կարծում եմ՝ այո՛, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ՝ հրազենային վնասվածք ստանալու պահին Հայրիկյանն անձեռնմխելի էր:

3. Կա՞ր խիստ անհրաժեշտություն Հայրիկյանի բուժումը կազմակերպել արտերկրում: Հարցին պետք է պատասխանեն բացառապես բժիշկները:

4. Ի՞նչ նպատակ էր հետապնդում իշխանությունը՝ Հայրիկյանի բուժման համար բյուջեից փող հատկացնելով: Հնարավո՞ր չէր այդ գումարը հատկացնել ոչ թե կառավարության ուղղակի որոշմամբ, այլ, ասենք, մի քանի բարերարի միջոցով, թե՞ խնդիր էր դրված մինչև վերջ «փչացնել» Հայրիկյանին:

5. Հայրիկյանի 20 մլն-ի առնչությամբ բարոյական կոչերով հանդես եկողները ինչո՞ւ աղքատ ու հիվանդ երեխաների մասին չէին հիշում այն ժամանակ, երբ բյուջեից ավելի քան 120 մլն դրամ էր հատկացվում բարձրաստիճան պաշտոնյաներին ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար: Որևէ մեկը տեղյա՞կ է, թե քանի այդպիսի 20 մլն է հատկացվում տարբեր տրամաչափի պետական չինովնիկների արտասահմանյան այցերի համար, թե՞ դա շատ ավելի հարգելի բյուջետային ծախս է, քան Հայրիկյանի առողջությունը:

6. Իշխանության հետ քաղաքական առևտրի ու խարդավանքի գնալուց հետո Հայրիկյանի կենսագրությունից ջնջվե՞լ է նրա 17 տարվա բանտային տարեգրությունը՝ հանուն Հայաստանի անկախության: Հայրիկյանը դադարե՞լ է անկախության սիմվոլ լինելուց:

 

Աղբյուր՝ Hayeli.am

 
Category: Հրապարակումներ
Published on 30 March 2013
Print

Խոսքս ուղղում եմ Հայրիկյանամերժ արարածներին, որ անհիմն հիստերիա են բարձրացրել բուժման նպատակով հատկացվելիք 20.500.000-ի շուրջ ու դա կապում են հիվանդ երեխաներին, սահմանամերձ բնակավայրի բնակիչներին, ազատամարտիկներին և այլ սոցիալապես անապահով խմբերին նման հատկացումներ չանելու հետ: Հայրիկյանի ամենաառաջնային ծրագիրը սահմանադրական բարեփոխումների միջոցով նախագահի ապարատի վերացումն ու պատգամավորների թվաքանակի՝ 131-ից 81-ի նվազեցումն էր: Միայն նախագահի ապարատի ծախսերով տարեկան մոտավորապես կարելի է 200 ընտանիքի ապահովել բնակարաններով: Իսկ հաշվեք, թե 50 պատգամավորի ու նրանց օգնականների և հավելյալ այլ ծախսերի կրճատումով քանի երեխաների կարելի է բուժել: Եվ սա ամեն տարի, ոչ թե ընդամենը մեկ անգամ 20 միլիոն դրամ: Բա ինչո՞ւ էն ժամանակ հիստերիա չէիք բարձրացնում, չէիք ընտրում Հայրիկյանին, որ էդ երեխաների բուժումն այսօր դարձրել եք շահարկման առարկա: Դե տենց մտահոգ հասարակություն էիք, միահամուռ ձայն տայիք ծրագրին, որը կապահովեր այդ երեխաների բուժումը: Եվ դա ընդամենը կրճատումների հաշվին, առանց որևէ լրացուցիչ ներդրումների: 
Եվ այսքանով հանդերձ, այսքան թույն ու մաղձը տեսնելով, միևնույն է Հայրիկյանը պատրաստակամություն է հայտնել գլխավորել սահմանադրական բարեփոխումները և կյանքի կոչել իր այդ առաջարկը: Եթե այդքան մտահոգ եք այդ երեխաների ու մյուսների ճակատագրով, ապա ոչ թե զբաղվեք էժանագին հոդվածներ գրելով ու հորթային հրճվանք ապրելով, թե քանի հոգի հավանեց ձեր գրած էշությունը կամ քանի անուղեղ մերկապարանոց մեկնաբանություն գրեց դրա տակ, այլ ավելի կատաղի հիստերիա բարձրացրեք իշխանությունների դեմ, որ որքան կարելի է շուտափույթ կերպով ստեղծեն Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կամ խորհուրդը և այդ գործի իրականացումը վստահեն Պարույր Հայրիկյանին: Այ դա կապացուցի, որ դուք իսկապես մտահոգ եք այլոց ճակատագրով և ոչ թե ընդամենը ԿԳԲ-ի կամ այլ անասունների պատվեր կատարող, և կամ որ ավելի վատ է, առանց հասկանալու դատարկախոսող:
Գործակալներին և դեբիլներին խնդրում եմ ինձ չպատասխանել, որովհետև եթե պարզ թվաբանությունը ընկալելի չէ որևէ բանական արարածի, ապա այս դեպքում նա ոչ թե բանական է, այլ մարդակերպ:

Հեղինակ՝ Արթուր Ավանեսյան

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>