Category: Հրապարակումներ
Published on 03 February 2013
Print

Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. վերջին երկու օրերին, Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ ոչինչ չեմ գրել: Միշտ հետևել եմ, թե ինչ են գրում, ու շատ վատ եմ զգում ինձ:Առաջին, ինչ ա պարտադիր էր, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարվեր, որ նոր հիեիք, որ նա երախտավոր է, ու հայ ժողովրդի անկախության համար անգնահատելի դեր է կատարել: 19 տարեկանից պայքարել է մի բանի համար, որը այն ժամանակ շատերի համար ծիխաղելի էր: Մի առիթով նրան լրագրողներից մեկը հարցնում է. «Պարոն Հայրիկյան, այդքան բանտ նստելուց, զրկանքներ կրելուց, Դուք հավատում էիք, որ կլիներ անկախությունը, ինչի համար պայքարել եք ԽՍՀՄ հզոր պետության դեմ» Հայրիկյանը պատասխանում է. «Այո անկախությանը հավատում էինք, սակայն չէինք կարող երազել, որ դա մենք կտեսնենք, մենք դա անում էինք, որ մեր երեխաները գոնե տեսնեն»: Այսինքն պայքարել է մի գաղափարի համար, որը իր համար տեսանելի էլ չէր: Այդպիսին էր Հայրիկյանը:

Երկրորդ ամենավատ բանը նա է, որ Հայրիկյանը սկսվեց գնահատվել, երբ նա մահվան դեմ էր պայքարում, այստեղ «Գնա մեռի արի սիրեմ» ժողովրդական խոսքն է գործել, որը կրկին շատ վատ է:

Երրորդ, զազրելի երևույթը հենց բուն մահափորձն է, ու միշտ մեր պետականության մեջ դա է եղել մեզ կործանողը, մեր հերոսներից շատերը սպանվում են հայերի կողմից, իսկ դրանից հետո կործանվում է պետականությունը: Փառք տիրոջը, որ Հայրիկյանը ողջ է մնացել:
Վերջում, մի բան եմ խնդրում բոլորից, սիրելի հայրենակիցներ, ՀԱԿ-ի համակիրներից մինչև երիտ հանրապետականներ, պաշտոնյաներ, պատգամավորներ, գործարարներ, մենք քիչ ենք, շատ քիչ ենք մնացել, եկեք հանուն մեզ, հանուն մեր ազգաբնակչության, հանուն մեր կեցության, մի պայքարեք իրար դեմ:

Ինչ է, ինչ չեք կարողանում կիսել, ինչ չեք կարողանում բաժանել իրար մեջ: Ձեր հարստությունները անցողիկ են, սերունդերն են մնայուն: Բոլորդ մի բռունցք դարձեք, բոլորդ մոռացեք ինչ արել եք, մի պահ շրջվեք դեպի մարդը, սկսեք ապրել հանուն մարդու:

Եթե այսօր փորձում են սպանել Հայրիկյանին, ով գրեթե ոչ մի կապ չի ունեցել Հայաստանում տեղի ունեցած ալան թալանի հետ, ապա վաղը չեն փորձի, այլ միանգամից կսպանեն բոլորիդ:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնդրում եմ, բոլոր քաղաքական ուժերին միավորվել, իրար թշնամիներ չդարձնել, միավորվել և պայքարել, որը հայը իր հայրենիքում հայ զգա իրեն: Սա կլինի ամենալավ բանը, որը դուք կանեք:

 

Աղբյուր՝ hayeli.am

 
Category: Հրապարակումներ
Published on 03 February 2013
Print

Աղբանոց հիշեցնող լրատվական իրականությունից խնդրում եմ կտրվել և աղոթել Պարույր Հայրիկյանի համար:

Նա իմ մանկությունից եկող իդեալն է՝ ազատատենչ ոգի ու իսկական ազգադավան: Չգիտեմ, թե ով ինչի վրա է ՛՛ստավկա՛՛ դնում կայքերից. դե պարզ է վերնագրեր, սենսացիոն մանրամասներ և նման զիբիլներ:

Ես ուղղակի ուզում եմ մի բռունք դարձնել թեկուզ քչերի և հետևել մարդկայինին, եթե նրա փոխարեն մեր բարեկամներից մեկը լիներ հիմա հաստատ աղոթելու էինք:

Հայե՛ր, հերի՛ք է, կեղտոտ բերաններներդ փակե՛ք ու լռեք, եթե գրելուց գարշահոտ նյութեր եք գրելու:

Մենք ձեզ հետ ենք, մե՛ր սիրելի այլախոհ:

 

Հ.Գ. Երբ փոքր էի,  երազում էի քաղբանտարկյալ դառնալ. Հայրիկյանից էի ոգեշնչված....

 

Աղբյուր՝ Վեմարդ

 
Category: Հրապարակումներ
Published on 02 February 2013
Print

Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորի ենթարկված եւ դրա հետեւանքով  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում իր ոտքով դուրս եկավ Վերակենդանացման բաժանմունքից, ողջունեց դրսում հավաքվածներին, զրուցեց նրանց հետ (ֆոտոռեպորտաժ

Պարույր Հայրիկյանը մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց, որ իր ինքնազգացողությունը լավ է, գիշերը նորմալ է անցել, ցավեր չի ունեցել։  «Ես լավ եմ, մի երկու պրոցեդուրա կա, դրանք էլ անեմ։ Մի սկզբունք կա էլի, ավելի լավ է լինես առողջ, քան հիվանդ»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ թեեւ բժիշկները հորդորել են չքայլել, բայց ամեն մարդ ինքն է իր բժիշկը եւ ինքը քայլում է, լավ է, կարող է նույնիսկ տուն գնալ։  Թեեւ բժիշկները նրան ասել են, որ մեկ շաբաթ պետք է պրոցեդուրաներ ընդունի, մեկ շաբաթ էլ մնա հիվանդասենյակում՝ հսկողության ներքո, բայց ինքը կարծում է, որ ավելի շուտ դուրս կգրվի։

Նախագահի թեկնածուն մեկ անգամ եւս նշեց, որ դեմ է  նոր ընտրություններ նշանակելուն։ Պարույր Հայրիկյանն ասաց, որ բոլոր մակարդակներով պայմանավորվել են, որ երկու շաբաթով ընտրությունները հետաձգվի, բայց ինքը վերջնական որոշում չի կայացրել եւ  դեռ պետք է դիմում գրի։

 «Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի լիներ, ես դեռ հայտարարություն չեմ արել»,- ասաց նա։

Մահափորձի ենթարկված ԱԻՄ նախագահն ասաց, որ վախենում է միայն Աստծուց. «Իհարկե, շատ տհաճ էր այդ պահը, վախ չէր, բայց հասկանում էիր, որ վերջն է, ուզես, չուզես։  Երեւի դրա պատճառով գոռացի, մի երկու կրակոց եղավ, գնդակը մտավ այստեղից եւ ոչ մի բան չվնասեց, նշանակում է՝ գոռալս տեղին էր»,- ասաց նա։

Պարույր Հյարիկյանից հետարքրքվեցինք նաեւ, թե այս դեպքից հետո զենքով ու  թիկնապահներո՞վ է ման գալու, ինչին ի պատասխան, նա հայտնեց, որ կանի այն, ինչ օրենքը թույլ է տալիս եւ պահանջում է։ «Ես իրականում շատ կոշտ ձեւով հրաժարվել էի զենքից, բայց եթե դու գնում ես շատ կոշտ գործի, պիտի իմանաս, որ պետք է ապահովես քո անվտանգությունը»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից դուրս գալու ժամանակ նրան էր այցելել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով ողջունեց նախագահի թեկնածուին, հետարքրքվեց նրա որպիսությամբ, այնուհետեւ մտավ նրա հետ հիվանդասենյակ՝ զրուցելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

 
Category: Հրապարակումներ
Published on 02 February 2013
Print

Հայաստանում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձին անդրադարձել է Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը:
 
Արտգործնախարարությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին հարց է ուղղել այն մասին, թե ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ինչ արձագանք կարող է տալ տեղի ունեցածին, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեկնաբանություն ներկայացնել փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին:
 
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը պատասխանել է՝ դատապարտելով Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:
 
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Պարույր Հայրիկյանի վիճակն անհայտ ոճրագործի կողմից իր ուղղությամբ արձակված կրակոցից հետո կայուն է, և որ Հայաստանի ոստիկանությունը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել այս գործով», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Տեղյակ ենք նաև, որ կան որոշ հաղորդագրություններ այն մասին, որ եթե նա չկարողանա քարոզարշավ անցկացնել, ապա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումը կարող է հետաձգվել՝ սահմանադրության համապատասխան դրույթի համաձայն»
 
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կարգավորել այս խնդիրը սահմանադրության համաձայն՝ այն եղանակով, որ ապահովի ընտրությունների առաջընթացն ազատ և արդար եղանակով և պաշտպանի բոլոր թեկնածուների իրավունքները», - եզրափակել է Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին:

 
Category: Հրապարակումներ
Published on 02 February 2013
Print

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձըկարող է ունենալ երկու պատճառ:

Ըստ նրա` պատճառներից մեկն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայրիկյանին հաջողվում էր մարդկանց մոտ վախի մթնոլորտը վերացնել, և նման քայլով հանցագործը փորձեց Հայրիկյանին հակահարված տալ` ապացուցելով, որ վախենալու բան, այնուամենայնիվ, կա:

Եղնուկյանի կարծիքով` երկրորդ պատճառն էլ այն է, որ Հայրիկյանը վերջերս  խոսում էր միասնական թեկնածուի մասին, և չնայած այս աղմուկը իշխանություններին ձեռնտու չէ, սակայն մյուս կողմից` իշխանությունների ձեռնտու չէր նաև, որ գուցե ժողովուրդը միասնական դառնար, և ընտրությունները անցնեին երկու փուլով, իսկ այդ դեպքում Հայրիկյանը կհաղթեր: cialis uk

 

Աղբյուր` Yerkir.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>