Category: Հրապարակումներ
Published on 01 August 2014
Print

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ, Հայաստանն ու Ուկրաինան նույն ոխերիմ թշնամին ունեն, եւ Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից:

«Ուկրաինայի հետ հակամարտության ընթացքում մեր նույն ոխերիմ բարեկամը որպես պահեստային, գործող ուժ օգտագործում է իր կողմից զինված ուժերի ազդեցությունն ու ճնշումը: Ուկրաինայում դա արվում է գործակալական ցանցի, ռուսական իմպերիալիզմի իրադրություններն օգտագործելու նկատառումով: Հայաստանի կողմից ինքնիշխանությունը վճռականորեն դրսեւորելու դեպքում, մեզ սպասում է նույն բանը: Հայաստանի դեմ կօգտագործեն Ադրբեջանը: Սա առաջին դասը»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Նրա խոսքով. «Երկրորդ դասը՝ ձախողում ապրած քաղաքական գործիչը Ուկրաինայում հրաժարական տվեց, կրկնակի ձախողում է ապրել Սերժ Սարգսյանը: Եվրոպականից հրաժարվեց, իրեն նետեց ՄՄ, բայց այնտեղ նույնպես ձախողեց : Նա, հետեւելով իր գործընկերոջ օրինակին, պետք է հրաժարական տա: Քաղաքական գործիչ, դու նրա համար ես, որ ծրագրերդ իրականացնես, երբ չես կարողանում իրականացնել, պետք է հեռանաս:
Ուկրաինական դասերից լավագույնը այն կլիներ, որ այսօր էլ մի փոքր դժվարություններ կրեր, բայց այս իրավիճակից դուրս գար պատվով, քան թե շարունակվեր՝ ե՛ւ, ե՛ւ հեղհեղուկ վիճակը: Չես կարող շարունակել ե՛ւ, եւ-ի քաղաքականությունը, երբ եւ-երից մեկը մյուսին բացառում է»:

Նա նորից պնդեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, իշխանությունը փոխանցի եվրոպամետ ուժերին, իսկ այդպիսի միակ ուժը ԱԻՄ-ն է:

 
Category: Հրապարակումներ
Published on 22 July 2014
Print

«Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն արդեն թաղել է, բազմիցս է թաղել՝ որպես քաղաքական գործիչ, բայց թաղել է նաեւ այն պահին, երբ հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու գործընթացն անշրջելի է: Հիմա չի կայացել այդ գործընթացը, էդ մարդն ինչ իրավունք ունի խոսել քաղաքականությունից: Վեր կացավ մերկապարանոց ասաց՝ Սերժ Սարգսյան ճիշտ էր, ցավդ տանեմ Սերժ Սարգսյան դու ամենաճիշտ գործիչն ես, լավ ես արել Մաքսային միությունն ես ընտրել: Հիմա համարձակվում է դեռ խոսել, ամոթի նշույլ չունի՞, ստրատեգիական հարցում ինքը սխալվել է, հիմա էլ կանխատեսումներ է անում»,- Aravot.am-ի հարցին, թե ինչ էր ակնարկում ՀՀ 1-ին նախագահը իր վերջին հարցազրույցում՝ ասելով, թե «Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը»: , ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա Լեւոն Տեր-Պետրոսյանին համարեց KGB-ի թիվ մեկ գործակալ. «KGB-ն նրան պատրաստում էր Մատենադարանում ու Էջմիածնում աշխատելու համար: Հետո այնպես ստացվեց, որ Հայրիկյանին արտաքսեցին, իրեն ասացին արի ասպարեզը արագ զբաղեցրու, Հայրիկյանին էլ ինչքան կարող ես փնովիր: Ոչ թե Հայրիկյանին, այլ ինքնորոշման գաղափարը, բազմակուսակցական Հայաստանը, Սահմանադրականությունը, ազգային բանակը»:

Պարոն Հայրիկյանը քաղաքական լուրջ գործընթացների սպասելիքներ չունի նաեւ քառյակից. «Հլը էդ քառյակին տեսեք, ո՞ւր է էդ քառյակը, ազգը կործանվում է, ո՞ւր են: Եթե վիճակը լավ է, գնացեք ձեր համար հանգստացեք, եթե վիճակը վատ է, ինչո՞ւ եք հետաձգում երկու ամիս: Իրենք զբաղված են ազգին, մարդկանց բթացնելու, թմրացնելու աշխատանքներով: Իրենք ո՞վ են ախր, եթե Հայաստանի անկախության պայքարում չկային, մենք էինք, քաղաքականությունը իրենց համար բիզնես է»:

 

Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 04 July 2014
Print

Թե ինչո՞ւ քաղաքական ուժերն այդպես էլ հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության հարցում, Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար առավել քան պարզ է. «Որովհետև դրանք բոլորն էլ КГБ -ի մասնաճյուղերն են, բոլորը, և եթե քաղաքացու համար կարող ես ասել՝ անտարբեր է, չի ուզում միջամտել, ապա կուսակցությունը պարտավոր է դիրքորոշում հայտնել»։


Պարույր Հայրիկյանը նշեց, թե միայն «Ժառանգություն» կուսակցությունն է մի երկու խոսք ասել իր կողմնորոշման մասին։ «Րաֆֆիի տղերքը մի երկու բան ասացին, Րաֆֆին մի երկու բան ասաց և վերջ, լավագույն դեպքում մի երկու խոսք էլ մի երկուսն ասացին։ Մնացած բոլորը КГБ կոչված կուսակցության կամ ռուսական իմպերիալիզմի որևէ այլ կուսակցության մաս են, անունը կարևոր չի, միշտ անունը կարող են փոխել՝ երեկ կոմունիստական, հետո չեկիստական, հիմա պուտինյան, վաղն էլ չգիտես ինչ կլինի. դրանց ֆիլյալներն են»,-ասաց նա։


Պարույր Հայրիկյանը նկատեց, թե կուսակցություններից ոչ թե միայն ԱԻՄ-ն է համաձայնել, մաս կազմել «Եվրոպական ընտրություն» նախաձեռնությանը, այլ հենց այդ նախաձեռնությունն է համաձայնել մաս կազմել ԱԻՄ-ի ձեռնարկին։ Իսկ նպատակը, նրա խոսքով, բոլորովին հակազդեցություն ստեղծելը չէ եվրասիական կողմնորոշմանը. «Էդ նրանք են հակազդում առողջ բանականությունը»։


Հայրիկյանը Հայաստանի մտադրությունը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, համեմատում է գյուղում հայտնված մի գժի դիրքորոշման հետ։ «Տեսեք, մի գյուղ իր համար ապրում է, հետո այդ գյուղում իմանում են, որ մի գիժ օրինակի համար ասել է, որ ամպերը երկնքից պետք է իջեցնի։ Մեկն ասում է՝ էս ինչ հետաքրքիր գիժ է, մյուսն էլ ասում է՝ գիտես ի՞նչ, քո ասածը ապուշություն է, մեր մտքերը քիչ շեղիր։ Հիմա նա, ով ասում է՝ քո արածը ապուշություն է, մարդկանց մտքերը մի շեղիր և նրանք, ովքեր ասում են՝ հետաքրքիր գիժ է, դրանք նույն դաշտում են. ոչինչ չասելը, ապուշությունը և բանի տեղ չդնելը նույնն է։ Մարդիկ հասկանում են, որ Պուտինը և նրա նմանները համաշխարհային գործընթացներին են դեմ գնում, մենք սկզբունքային գնահատական ենք տալիս՝ հաշվի առնելով բացասականությունը»,-նկարագրեց նա։


Ըստ ԱԻՄ առաջնորդի, հիմա իրենց առաջ խնդիր է ստեղծվել Եվրոպային ցույց տալու, որ այդպես չէ։ «Բավարար չափով ակցիաներ և գիտական հարցումներ արեցինք՝ ցույց տալով, որ հայ ժողովուրդն այլ տրամադրվածություններ ունի, այլ արժեքային համակարգ։ Բայց հայ ժողովրդի գլխին անընդհատ փաթաթում են կենցաղային մանր-մունր շեղող հարցեր, և մարդիկ այդ հարցերով զբաղվելով զուգահեռ՝ սրան նայում են, բայց վտանգավորությունը չեն զգում, ինչ չափով մենք ենք զգում։ Մեծ մասը մտածում է, որ չլինող բան է, դրա դեմ ինչ կռիվ տաս, դա մեր ուսումնասիրություններն են ցույց տվել»,-ասաց նա։


Հայրիկյանը ՀՀ-ի ստրատեգիական կողմնորոշման ընտրությունը պատկերավոր նկարագրելու համար նշեց. «Ամեն տարի 100 մլն դոլար նվեր տվողից հրաժարվում ենք, ամեն տարի մեզ պարտքով 100 մլն դոլար տվողի հետ աշխատելու համար»։


«Տնտեսական կողմից նայենք, ինչպես կարելի է տնտեսապես շահեկան համարել համագործակցությունը 8 անգամ պակաս տնտեսական ներուժ ունեցող պետության հետ, ոչ թե 8% այլ 8 անգամ։ 800%-ով Ռուսաստանի տնտեսական ներուժը պակաս է, քան Եվրոպայինը, էլ չեմ ասում, որ ըստ էության՝ Ամերիկան էլ վերցնում ենք, ստացվում է 16 անգամ հզոր»,-ասաց նա։


Դիտարկմանը, որ ընտրությունն անվտանգությամբ է պատճառաբանվում, ԱԻՄ առաջնորդը կրկին հիմնավոր չհամարեց Վրաստանում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ԵՏՄ-ն քաղաքակրթական ընտրություն չէ։ «Ապրի Սերժ Սարգսյանը, որ ասեց, էդ մասով ապրի, բայց միևնույն է՝ անվտանգության մասով էլ իր ասածը հիմարություն է, որովհետև մենք բոլորս վկա ենք, որ մեր հակառակորդն այսօր զինվում է, շատ մեծ քանակության վտանգավոր զենք է ստանում Ռուսաստանից։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է մեկ անգամ հստակ դեմ կանգնել, էդ անվտանգության հարցը մինչև անցյալ տարի սեպտեմբեր չկա՞ր։ Թուլակամությունը Սերժ Սարգսյանը թող չբացատրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելով ու ասի, թե արժեհամակարգ չի ընտրում. ընտրել, պրծել ես»,-ընդգծեց նա։


Իսկ թե ըստ նրա՝ ԵՄ-ն դեռ ունի՞ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն, Հայրիկյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է ունենա որ, դեռ լավ է, որ ԵՄ-ն իր գրասենյակները չի փակում ՀՀ-ում»։

 

Աղբիւր՝ Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 12 July 2014
Print

Նախագահի հրաժարականին պետք է հաջորդի եվրոպամետ ուժերի իշխանություն գալը
«Այսքան սխալներ թույլ տված իշխանությունը աշխարհի որեւէ երկրում հրաժարական կտար»,-այսօր՝ հուլիսի 12-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ խոսքը մեկ-երկու մանր-մունր սխալների մասին չէ, այլ այն հանգամանքի մասին է, որ ռազմավարություն որդեգրած պետությունը, Մաքսային միությանն անդամակցելով, հրաժարում է ժողովրդի որդեգրած ճանապարհից: Նրա խոսքերով՝ հրաժարականի շարք գոյություն ունի, որի մեջ է մտնում նաեւ Եվրամիության անդամակցությունից հրաժարվելը.

«Այս անգամ էլ տեղի ունեցավ հրաժարական, բայց հրաժարական ոչ թե մեր կամքով, այլ ավելի նվաստացուցիչ պայմաններով մեզ հրաժարեցրին, այսինքն՝ ստորացրին, բայց հնարավորություն են տվել հետաձգելու: Հետաձգվում է, որպեսզի ավելի նվաստացուցիչ պայմաններ լինեն: Մենք տեսնում ենք, որ հրաժարականների բազմաթիվ շարք է մեր այսօրվա իշխանությունների հետ կապված եւ այս պայմաններում սպասում ես, որ ամենատրամաբանական հրաժարականը պետք է լինի»:

Պարույր Հայրիկյանը համարում է, որ հարեւանների, դաշնակիցների, հակառակորդների կողմից արդեն արհամարհանքի արժանացող պետության ղեկավարը կարող էր գոնե հանուն անձնական արժանապատվության հրաժարական տալ.

«Սերժ Սարգսյանը իր թիմով պետք է անմիջապես հրաժարական տա՝ ազդարարելով, որ իրենց ուղղությունը ձախողվեց, բայց սա պետք չէ նման լինի դաշնակցականների հրաժարականին, երբ 1918 թվականին ասացին, մենք ձախողվեցինք, ցեղասպանություն ապրեցինք, մենք ձախողված քաղաքական կուսակցություն ենք, բայց մնացին իշխանություններում: Պետք է նման չլինի 98 թվականի հրաժարականին, երբ ըստ էության, հրաժարական տեղի ունեցավ, դա հրաժարական չէր»:

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին պետք է հաջորդի եվրոպամետ ուժերի իշխանության գալը. Վարչապետ պետք է նշանակվի եվրոպական կողմնորոշում ունեցող անհատ, այդ անհատը 40 օրով դառնում է հանրապետության նախագահ եւ այդ ընթացքում նախատեսվում են ընտրություններ: Եվրոպական կողմնորոշում ունեցող այդ անհատը ազդարարում է, որ Հայաստանը վերադառնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի դրույթներին:


Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 18 June 2014
Print

Երեկ 10 հոգանոց խմբով (ԱԻդա, Արփի, Կարէն, Վրէժ, Վարուժան, Ես, Գագո, Մաթեւոս, Արթուր, Գոհար) եղանք Պարոյր Սեւակի շիրիմի մոտ, ապա (աւելացաւ Սամսոնը) բարձրացանք Սպիտակաւոր, որտեղ հողին յանձնուած Գ.Նժդեհի աճիւնի վրայ 1989 թ. ԱԻՄ-ը (Գ. Մովսէսի հիմնական դերակատարութեամբ) խաչքար ու շիրմաքար է տեղադրել։ Այն ժամանակ նիւթական ծախսերն հոգացին ԱՄՆ աիմականները՝ զորակցականները։ Շիրմաքարին կայ ԱԻՄ զինանշանը։ Մովսէսն է առաջարկել յունիսիւ 17-ը Գ. Նժդէհի յիշատակի օր դարձնել։ Եղեգնաձորին կից Վերնաշէն գիւղից մինչեւ Սպիտակաւոր ճանապարհը տեւում է մոտ 3 ժամ։ Ուխտագնացութեան եկած այլ մարդիկ էլ կային, իսկ նախորդ օրունաից՝ 5 հոգիանոց մի խումբ 1987-88թթ. աիմական Գարեգինի հետ։ Ուրախալի էր, որ կային (երկու տասնեակի չափ) երիտասարդներ։ Վերջին մի քանի տարիներին չէինք գնում նախկինում ընդունուած կարգով այն բանից յետոյ, երբ մի քանի անշնորհքներ գողի պէս, առանց համապատասխան որոշման (գոնէ կառավարութեան մակարդակով) եւ մնալով անպատիժ աճիւնի մի մասը տեղափոխել էին Կապան։ Այդ սրբապիղծներն անպատիժ մնացին, սակայն նրանց չեկիստ հովանաւորները (հովանաւորը) պատժուեց։ Վերադառնալու ճանապարհին ընկանք յորդառատ անձրեւի ու կարկուտի տակ։ Մի կերպ հասանք սարուորների կացարան, ովքեր մեզ ապաստան, տաք հագուստ ու սնունդ տուեցին։ Ինչ լաւն էին. պատկերացնել դժուար էր՝ տիկին Սաթենիկ, ամուսինը Գառնիկ, կողքի կացարանում եւս տատիկներ ու պապիկներ՝ թոռնիկների հետ։ Այնտեղ եղած ընթացքում Գառնիկ պապիկը կացարան մտած թունաւոր օձ վնասազերծեց։ Իսկ այդ ընթացքում հայկական ծագումով՝ ոչ թուրքական կամ գերմանական կամ հրեական, այլ հայկական ծագումով Լաւրովը ռուսական կայսերապաշտութեան շահերից ելնելով (ինչպէս իր դուշեւնի պապոչկա միկոյանչիկը) Ալիեւին ինչ-որ բան էր համոզում ու ասում՝ հորս արեւ ինչ ուզես կանենք, միայն թէ... Վերջին յատուածը «ախմախապաշտներ»-ի համար է...

 

 

Page 6 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>