Category: Հայտարարություններ
Published on 09 February 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով իր դեմ մահափորձի արդյունքում ստացած հրազենային վնասվածքի պատճառով գտնվում է հիվանդանոցում, իր Facebook-ի էջում պատասխանել է «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին:

«Այսօր իմացայ, որ դաշնակցական Վահան Յօվհաննիսեանը իրեն շատ տարօրինակ է պահել․․․․ Այնպիսի տպավորութիւն ստացայ, ասէս, ինքն էլ նրանցից է, ովքեր ցավում են, որ ես չեմ սպանուել։

-Տղայ ջան, մի հուզվիր, ես հասկանում եմ, քո տեռորապաշտ էութիւնը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը։ Բայց սա իմ՝ քո և քո հայրիկի չիրականացած երազները իրականութիւն դարձրած մարդու դեմ արուած մահափորձ է։ Վահան ջան, ինչու մոռացար ԱՄԿ 40-ամյակի քո ելույթը։ Ուզու՞մ ես ֆեյսբուկում տեղադրեմ ։ Եվ մի բան էլ՝ այս մահափորձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքով, ես կարծում եմ, սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը։ Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել, բայց չէի հավատում և յիմա էլ չէմ ուզում յավատալ։ Ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսութեան պաշտպա՞ն էս դարձել։ Կարծում էս դա՞ է քո առաքելութիւնը։ Մի՞թե չգիտես, որ կարգին ռուսները դրա դեմ են պայքարում։ Հոխորտում ես, թեև անգամ թեկնածու առաջադրելու տարրական մակարդակը չունեցաք․․․ Բայց քո պատճառով ես դաշնակցութեանը չեմ փնովի, որովհետև բազմաթիվ ազնիվ դաշնակցական ընկերներ ունեմ եվ այնքան բան եմ սովորել մեծ դաշնակցականներից։

Լավ եղիր ու մի մտածիր ներողութիւն խնդրելու մասին։ Ներուած ես․․․»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում նշել էր, որ Հայրիկյանի մահափորձի՝ դրսի ուժերի կազմակերպած լինելու վարկածների մասին կարելի է խոսել մի դեպքում՝ «երբ վստահ ես»: «Չեմ կարծում, որ նման հայտարություններն օգտակար են: Կարելի է ասել, կասկածների մասին, բայց օտար ուժերն էլ տարբեր են լինում, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան: Միանգամից վճռականորեն նշել մի հասցե՝ Ռուսաստան, չի կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարևմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, նրանից շատ պրոռուսական թեկնածուներ կան:  Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանն այդպես վարվեր, բայց չեմ կարող պնդել հակառակը, որովհետև չգիտեմ: Միանգամից մեղադրում են ռուսներին՝ կրակեցին, արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք»,- ասել էր նա:

 

Աղբյուր՝ Aravot.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>