Category: Հայտարարություններ
Published on 11 February 2013
Print

Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին. ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը Լեւոն Բաղդասարյանը Սահմանադրական դատարան նոր դիմում է ներկայացրել եւ հետ է վերցնում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ երեկ` փետրվարի 10-ին ներկայացրած դիմումը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:  «Մենք ամսի 18-ին կունենանք ընտրություններ: Որեւէ ստահակ, որեւէ ահաբեկիչ չպետք է ի վիճակի լինի փոխել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, դա իմ ելակետային դիրքորոշումն էր»,- ասաց նա:

Հարցին, թե կարծես միասնական թեկնածու չի ձեւավորվել, իսկ ընտրությունները չհետաձգելու ձեր միակ պայմանը դա էր, նա պատասխանեց, որ միասնական թեկնածու կարող է ձեւավորվել որեւէ պահի: Մեր դիտարկմանը, թե Հրանտ Բագրատյանը նշել է, որ միասնական թեկնածուի մասին կարելի է խոսել, եթե յուրաքանչյուր թեկնածու հայտարարի, որ ընդդիմադիր է, հրաժարվում է ցանկացած պաշտոնից եւ չի շնորհավորելու իշխանության թեկնածուին, նա արձագանքեց. «Պարոն Բագրատյանը շատ ճիշտ բան է ասել, եւ բոլորը պետք է այդպիսի հայտարարություն անեն»:

Նշենք, որ երեկ Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՍԴ: Նա նշել էր, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը հետ կվերցի եւ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Հակառակ դեպքում ինքը կհետաձգի ընտրությունները, որպեսզի կարողանա ամբողջական քարոզարշավ իրականցնել: Անդրադառնալով միասնական թեկնածուի ստեղծմանը` Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե դրա համար նախ պետք է յուրաքանչյուրը հայտարարի, որ ընդդիմադիր է, հրաժարվում է ցանկացած պաշտոնից եւ չի շնորհավորելու իշխանության թեկնածուին:

 

Աղբյուր՝ News.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>