Պարոն Հայրիկյան, ի՞նչ նախապայմանների դեպքում Դուք կառաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, և հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր որևէ ուժի հետ միացումը:
Առաջադրուելու համար ոչ թէ նախապայմաններ են պէտք այլ անհրաժեշտութեան զգացում, աւելին՝ համոզում։ Ճակատագիրն ինձ շատ աւելին է տուել քան ինձ յայտնի որեւէ անհատի։ Դա պարտաւորեցնող է, իսկ երեւոյթի գիտակցումը նաեւ նախազգուշացման առաջին ազդակ պիտի ընկալել։ Եթէ դու խուսափես ճակատագրով քեզ վիճակուածից, դու այլեւս պիտանի չես։ Այսինքն՝ գոյութիւնդ էլ անիմաստ է։
Ես ոչ միայն հնարաւոր այլ շատ կարեւոր եմ համարում համագործակցութիւնը գաղափարակից կամ գոնէ նպատակակից ուժերի հետ։ Հայաստանի պայմաններում քաղաքական ուժերին ընդդիմադիր եւ իշխանակիր բաժանելու փորձը գոնէ առայժմ տեղին չէ։
Հայտնիէ, որՀայազգայինկոնգրեսըվերջինմեկտարում` նախագահականընտրություններինընդհառաջ, վարումէկուրս` «ԲարգավաճՀայաստան» կուսակցությաննիրկողմըգրավելուկամիրենցխոսքերովասած` «իշխանությանըայդկարևորռեսուրսիցզրկելուհամար» (չնայածորկոնգրեսականմիշարքգործիչներ, օր.`ՀրանտԲագրատյան, ՆիկոլՓաշինյան, ՊետրոսՄակեյանևայլն, դեմենայդկուրսին): «ԲարգավաճՀայաստանին» իրկողմըգրավելուՀայազգայինկոնգրեսիմարտավարությունը, ըստՁեզ, որքանո՞վէարդարացվածևի՞նչկտաընդդիմությաննընհանրապես:
Եթէ այսօր երեւոյթին նայենք ուժերի առկայ հարաբերակցութիւնից ծիծաղելի է խօսել իր կողմը ներգրաւելու ցանկութեան մասին։ Համատեղ, միասնական ճակատով գործելու ցանկութեան մասին դեռ կարելի է խօսել, բայց ներգրաւելու՞ ՝ տեղին չէ։
Պէտք հասկանալ, որ որեւէ քաղաքական ուժի այս ընտրութիւններում յաջողութիւնը ոչինչ չի տա։ Ունենք սահմանադրութիւն եւ ըստ նրա իշխանութիւնը պատկանում է խորհրդարանական մեծամասնութեանը։ Այդ մեծամասնութիւնը կունենա՞յ նաեւ նախագահի պաշտոնը, իր համար աւելի լաւ։ Չի՞ ունենայ, կունենայ իրենից կախուած նախագահ։ Այս իրավիճակում շատ ուժեղ, բարոյաքաղաքական մեծ ներուժ ունեցող նախագահը կարող է ինչ որ դերակատարում ունենալ։ Միւսները խղճալի վիճակում են լինելու, մանաւանդ եթէ համարձակուեն քրեական դրսեւորումներ թոյլ տալ իրենց, այսինքն՝ ճնշումներ գործադրելու փորձ անել։
Այսհամատեքստում` հասարակությաննանընդհատներկայացվումէՀՀԿ-ԲՀԿհակամարտությունը: ԸստՁեզ` ԲՀԿ-նկարո՞ղէիրականընդդիմությունդառնալ, թե՞սապետքէորակենքորպեսպարզապեսքաղաքականխաղ:
Ես գուշակութիւն անել չեմ ուզում, բայց ակնյայտ է որ որեւէ քաղաքական ուժ իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելուց յետոյ ժամանակի պէտք ունի նոր կարգավիճակում հաստատուելու եւ որպէս այդպիսին հասարակութեան կողմից ընկալուելու համար։
Գառնիկ Իսագուլյանը չի բացառում հեղափոխության սցենարը հետընտրական շրջանում` « ընդհուպ մինչև սոցիալական ընդվզում, եթե որևէ խարիզմատիկ դեմք դուրս գա հրապարակ և կոչ անի հեղափոխության» (հատկանշական է, որ դա ասում է մի մարդ, ով ընդամենը 1 ամիս առաջ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր ԱԺ-ում ): Համաձա՞յն եք նման տեսակետի հետ:
Ոչ, բարեբախտաբար տառապանքների հարուստ, արդէն ենթագիտակցութիւն դարձած զգուշաւորութեան փորձ ունեցող մեր ժողովուրդը յեղափոխականութեան հակուած չէ։ Տխուր է, որ հակուած չէ նաեւ յանուն արժանապատւութեան ճիգեր գործադրելու եւ ելք է փնտրում «որտեղ հաց այնտեղ կաց» մտածելակերպում։ Մեր իրականում զարմանալու բաները շատ-շատ են...
Եթեփորձենքզուգահեռներանցկացնելներկայիսներքաղաքականիրադրության, ընդդիմադիրուժերիվիճակիև 1996թ. նախընտրականժամանակաշրջանիհետ, ինչպիսի՞նմանություններեքտեսնում:
Այն ժամանակ իշխանութեան գերակայութիւնն ու ժողովրդվարութեան պակասն աւելի ակնյայտ էին, սակայն նախագահի փոփոխութիւնը ամեն բան կարող էր փոխել, որովհետեւ ունեինք իրաւազուրկ՝ նախագահի կողմից ցանկացած պահի լուծարուելու ենթակայ խորհրդարան։ Իմ նախաձեռնութեամբ ժամանակին սահմանադրական փոփոխութիւններ կատարուեցին եւ դրա արդիւնքում մեր խորհրդանը դարձաւ ինքնուրոյն հաստատութիւն։ Այսօր որոշ հարցերում աւելի լաւ վիճակում ենք, բայց նախագահի աթոռի ձեռբերումով արմատական փոփոխութիւններ կատարելու տեսակետից 1996 թուականի համեմատութեամբ վիճակն աւելի լաւը չէ։
29 յոկտեմբերի 2012թ.