-Հարգելի' պրն. Հայրիկյան, վերջերս լուրեր տարածվեցին, որ Ձեր արտաքին տեսքում փոփոխություններ են տեղի ունեցել. մասնավորապես, որ Դուք սափրել եք Ձեր մորուքը: Արդյո՞ք դա իրականությանը համապատասխանում է:
-Ո՞րն է պատճառը, որ երկար տարիներ է` չեք հրաժարվում Ձեր կերպարից:
Նախապես ներողություն եմ խնդրում հարցերի բովանդակության համար, բայց և այնպես, ակնկալում եմ Ձեր պատասխանը:
Պատասխան-
Սիրելի լրագրողուհի, եթէ զգում եք, որ ձեր տուած հարցի համար որեւէ անձից պիտի ներողութիւն խնդրեք, մի տուեք այդ հարցը։
Այս դէպքում դուք անյաջող կատակասէրների խայծին եք տրուել, բայց մի անհանգստացեք։ Իմ սէրը ձեր հանդէպ չի պակասի։ Որպէս բացառութիւն այսօր կարձագանքեմ նաեւ անլուրջ հարցերին։
Երբ դերասանին կամ «մոդել»ին եւ ընդհանրապէս իրենց արտաքինով հասարակութեանը ներկայացող մարդուն նրա արտաքինի վերաբերեալ հարցեր են տալիս, բնական է։ Սակայն եթէ ինձ՝ ազգային քաղաքական գործչիս են այդ բնոյթի հարց ուղղում, նշանակում է, քաղաքական ոլորտի իմ մոտեցումներում որեւէ հարց այլեւս չունեն։ Մնացել է կառչել բաներից, որոնք իմ ոլորտի համար էական չեն։ Սրանից բարձր գնահատական ես երբեւէ չեմ ստացել։
Ձեր մի հարցին էլ միասին անդրադառնանք։ -Ո՞րն է պատճառը, որ երկար տարիներ է` չեք հրաժարվում Ձեր կերպարից,-գրում եք դուք։
Յանուն ձեր ազատութեան պայքարիս պատճառով կագեբեն քսան տարուց աւելի ճգնում էր, որ ես փոխեի իմ հայրենասէր-ազատասէր առաջնորդի կերպարը։ Ի վերջոյ 17 տարի բանտ ու աքսորից յետոյ ստիպուած եղան արտաքսել Աֆրիկայ՝ Եթովպիա։ Որեւէ մէկը կամ ես ինչու՞ պէտք է հրաժարուեմ իմ կերպարից։ Այս հարցը ձեզ թելադրողը գոնէ մտածե՞լ է, թէ՝ կագէբէ-ի իներցիայով շարունակում է երազներ տեսնել...
Իսկ ընդհանրապէս, ամենաճիշտը միասին ժպտալն է... Ամենայն բարիք ձեզ։
Պ Ա Հ