Category: Հարցազրիւյցներ
Published on 19 December 2012
Print

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշ մասնավոր հեռուստաընկերություններ Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքի սակագինը, որը ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հրապարակել ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո:

Aravot.am-ը նախագահի որոշ թեկնածուներից հետաքրքրվեց արդեն ֆիքսված սակագները խելամիտ և հասանելի՞ են և արդյոք նրանք օգտվելո՞ւ են վճարովի քաղաքական գովազդի ծառայություններից: http://sverigeapotek.se/

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտարարած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Հայաստանի պայմաններում հանրային հեռուստաընկերութեան մէկ րոպէ եթերաժամը գնահատել աւելի քան երկամսեա նուազագոյն աշխատավարձն է, ոչ միայն խելամիտ չէ, այլեւ անառողջ է։ Սա նշանակում է նուազագոյն աշխատավարձով աշխատող թեկնածուն մէկ րոպէ եթերաժամ գնելու համար պէտք է առնուազն 21 000 րոպէ աշխատի, որ նոյնն է՝ գործնականում անհրաժեշտ նուազագոյն մէկ ժամուա համար նա պէտք է 21 000 ժամ աշխատի։ Ասեմ, որ 21 000 աշխատանքային ժամ նշանակում է 2 625 աշխատանքային օր կամ 3 675 օր (ներառեալ հանգստեան օրերը)։ Այսպիսով՝ նուազագոյն աշխատավարձ ստացող եւ ժողովրդին ծառայելու տրամադրուած անձը պիտի 10 տարուց աւելի աշխատի (բայց չուտի, չխմի, չտաքանայ, չլողանայ, չսափրուի, բժշկի չդիմի, ոչ էլ հագնուի եւ այլն), որպէսզի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ ի վիճակի լինի գոնէ մէկ ժամ իր տեսակետները մատուցել իր ծառայութիւններին կարոտ հանրութեանը։ Ես իմ աջակիցների օգնութեամբ ի վիճակի եմ նաեւ այդ պայմաններով աշխատել, որովհետեւ ունեմ սատարողներ եւ խօսքը մեր ժողովրդին ու մեր հայրենիքին է վերաբերում։ Բայց տեղին կլիներ համադրել նուազագոյն աշխատավարձն ու գոնէ հանրային հեռուստաընկերութեան րոպէավճարը։ Չէ՞ որ խօսքը առեւտրային գովազդի մասին չէ։ Յանուն անաչառութեան նկատենք, որ լինելու են նաեւ անվճար րոպէներ, սակայն կայ կանխազգացում, որ արհեստականօրէն ուռճացուող քանակի (թեկնածուների) պայմաններում կարող են փոշիացուել կամ որ աւելի վտանգաւոր է կեղծ թեկնածուների միջոցով որոշակի «թէկնածուի» օգտին ուղղորդուել այդ րոպէները»։

Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Արման Մելիքյանն էլ նկատեց. «Հատկապես Հանրային հեռուստատեսության պարագայում քաղաքական գովազդ ասվածն անընդունելի է:Հանրային հեռուստատեսությունը կոչված է պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերն ու իրավունքները և պարտավոր է ոչ միայն ապահովել մեր իրազեկվածությունը, այլև հավասար հնարավորություններ ապահովել բոլոր թեկնածուների համար: Վճարովի գովազդի առկայությունը Հանրայինի եթերում խախտում է այս սկզբունքը, քանի որ առավելություն են ստանում ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող թեկնածուները և քաղաքական ուժերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, որպես կանոն, ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների տեր են կոռուպցիոն գործընթացների մասնակիցները, ապա Հանրայինի նման մոտեցումը նաև խրախուսելի է դարձնում հենց հակահասարակական պահվածք որդեգրածների վարքագիծը, ինչը արմատապես հակասում է Հանրայինի համար հռչակված սկզբունքներին: Ես ինքս բացասաբար եմ վերաբերվում վճարովի քաղաքական գովազդին, դրանից չեմ օգտվել նախկինում ու եթե որոշում կայացնեմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կրկին նման հեռուստածառայություից չեմ օգտվելու»:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>