Category: Հարցազրիւյցներ
Published on 13 March 2013
Print

Ազգային ինքնորոշում միավորումը որոշել է չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը նշեց, որ ժողով են արել, որոշումը ընդունված է:

«Այս քաղաքական իրավիճակում տեղական ինչ-որ բանի մասնակցելը ինքնանպատակ բան է դառնում քաղաքական ուժին ոչ այնքան վայել: Որովհետեւ քաղաքական դաշտի բացակայության դեպքում քաղաքական ուժի հիմնական խնդիրը քաղաքական միջավայրի ստեղծումն է, տեղում մանր ու մեծ աթոռակռիվներին մասնակցելը ԱԻՄ-ին վայել բան չէ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել,այդ դեպքում չի  բացառվում, որ փոխվի նաեւ իրենց որոշումը: «Եթե քաղաքապետարանի ընտրությունները Հայաստանի ժողովրդավարացման համար տրամպլինի դեր կատարեն, այդ դեպքում կարող է մեր դիրքորոշումը փոխվել, մարդիկ մտածում են  ընդամենն իշխանության մեջ մտնել կամ մի քանի աթոռ ունենալ, դա մեր տեղը չէ»,- նշեց Հայրիկյանը:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>